Ընտրությունների պաշտոնական արդյունքները թե որքանով են արտացոլում հասարակական-քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը հանրապետությունում, դժվար է ասել:
Առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը Քաջարան քաղաքի, Քաջարան եւ Լեռնաձոր գյուղերի ընտրատեղամասերում մարդիկ հնարավորություն ունեցան կատարել իրենց քաղաքացիական պարտքը:
"Առաջին լրատվական"-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, սոցիոլոգիայի պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը:
Զինվորականությունը նորից փրկեց ՀՀԿ-ին


ԱՆՈՄԱԼԻԱ
Ընտրողների 80%-ը քվեարկեց երկիրը հինգ տարի կառավարած կոալիցիոն ուժերի օգտին


Ընտրության արդյունքները հանրապետությունում եւ Սյունիքում
ՀՀ Կուսակցության անվանումը Ընտր. թիվը   Տոկոսը
1.
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
454,671
-
30.19%
2.
Ժառանգություն կուսակցություն
86,993
-
5.78%
3.
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք
106,901
-
7.10%
4.
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
85,544
-
5.68%
5.
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
5,576
-
0.37%
6.
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
15,899
-
1.06%
7.
Հայաստանի հանրապետական կուսակցություն
664,266
-
44.11%
8.
Միավորված հայեր կուսակցություն
2,944
-
0.20%
9.
Օրինաց երկիր կուսակցություն
83,123
-
5.52%

Ընտրության արդյունքները Սյունիքում
ՀՀ Կուսակցության անվանումը Ընտր. թիվը   Տոկոսը
1.
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
19,053
-
22.00%
2.
Ժառանգություն կուսակցություն
2,132
-
2.40%
3.
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք
3,343
-
3.80%
4.
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
4,442
-
5.10%
5.
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
224
-
0.30%
6.
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
866
-
1.00%
7.
Հայաստանի հանրապետական կուսակցություն
51,868
-
59.20%
8.
Միավորված հայեր կուսակցություն
120
-
0.10%
9.
Օրինաց երկիր կուսակցություն
2,862
-
3.30%

ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳ
Հայկ Գրիգորյանը` ԱԺ պատգամավոր   Վահե Հակոբյանն ընտրվեց երրորդ անգամ
 
N37 ընտրատարածքում, որտեղ ընտրողների ընդհանուր թիվը եղել է 54028 հոգի, մայիսի 6-ի քվեարկությանը մասնակցել է 35741 ընտրող: Հայկ Գրիգորյանի օգտին քվեարկել է 19894, Թաթուլ Հակոբյանի օգտին` 11822, Սամվել Հարությունյանի օգտին` 1492, Վարազդատ Վարդազարյանի օգտին` 1190 հոգի:
Հինգ տարի առաջ այդ ընտրատարածքում Ալեքսանդր Սարգսյանը պատգամավոր էր ընտրվել 20228 ձայնով:
Մայիսի 6-ին նույն այդ ընտրատարածքում 1492 ձայն ստացած Սամվել Հարությունյանը հինգ տարի առաջ ստացել էր 13606 ձայն: Սամվել Հարությունյանն այդ ճակատում է 1990 թվականից:
  N38 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր դարձած Վահե Հակոբյանն այլեւս ԱԺ հնաբնակներից է: Առաջին անգամ պատգամավոր էր ընտրվել 2004թ. հունիսի 13-ին N52 ընտրատարածքում` ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրության արդյունքում: Երկրորդ անգամ պատգամավոր ընտրվեց 2007թ. մայիսի 12-ին N38 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կապանի եւ Մեղրու շրջանները: Ս.թ. մայիսի 6-ին Վահե Հակոբյանը պատգամավոր ընտրվեց երրորդ անգամ` ստանալով 21980 ձայն (քվեարկությանը մասնակցել է 34094 հոգի): Նա այս անգամ ուներ արժանավոր մրցակիցներ, որոնցից առավել մեծ հանրային աջակցություն էր վայելում Գագիկ Գեւորգյանը (ստացավ 7929 ձայն): 1505 ձայն ստացավ Դավիթ Մաթեւոսյանը, 1220 ձայն` Նարինե Մովսիսյանը:
     

  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2012
2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ամբողջ ընթացքը դիտարկում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 22-ին:
2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում տեսագրելու ցանկություն էին հայտնել կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ...
Հինգերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները եւս պատմություն դարձան: Դրանք աչքի ընկան շտաբների առատությամբ եւ ընտրատեղամասերում վստահված անձանց մեծ քանակով: Բայց մեծավ մասամբ շատերի սպասելիքները չարդարացան:
19 տարեկան եմ եւ առաջին անգամ մայիսի 6-ին մասնակցեցի ԱԺ ընտրություններին որպես քաղաքացի (նաեւ որպես լրագրող):
Արցախյան գոյակռվի նահատակ Վուրգ Ոսկանյանի հուշարձանի շուրջ շահարկումները մայիսի 5-ին հասել էին գագաթնակետին
Երկու տասնամյակ առաջ հայ ազատամարտիկները, հայոց բանակի հրամանատարության մշակած աննախադեպ օպերացիայի շնորհիվ ազատագրեցին հինավուրց Շուշին, կրկին ղողանջեցին Ղազանչեցոց Սբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը:
Հայկ Ստեփանյանը դպրոցական տարիներին զբաղվում էր թեթեւ աթլետիկայով, նաեւ ավարտել է Կապանի N1 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ասել է թե նախասիրությունների պակաս չունի, իսկ միջնակարգն ավարտելուց հետո ուսումը շարունակեց Երեւանի գյուղատնտեսական համալսարանի "Իրավագիտություն" ֆակուլտետում:
Հայրը` Արմենակ Վարդանյանը, մեղադրվել էր "ժողովրդի թշնամի" ահասարսուռ մեղադրանքով, եւ 1949թ. հունիսի 14-ին ընտանիքը ստալինաբար բռնաուղարկվել է հեռավոր Ալթայի երկրամաս։ Ընդամենը 10 տարեկան էր Շրվենանց գյուղից սերված ռանչպար Արմենակի դուստր ժենյան։
Խմբագրություն այցելած Էդիկ Պատվականյանը, ով բնակվում է Կապան քաղաքի Բաղաբերդ 18/35 հասցեում, շենքի բնակիչների անունից, բավականաչափ բորբոքված, խոսում էր այն անտարբերության ու անհոգության մասին, որ տիրում է պաշտոնական պարտականություններ կատարող անձանց մոտ իրենց շենքի անմխիթար վիճակին վերաբերող հարցում:
2011թ. լրացավ ականավոր պատմաբան, բյուզանդագետ, հայ պատմագիտության երախտավոր, մանկավարժ Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140-ամյակը: