01/16/2019

Գագիկ Աթաջանյան. կենսագրություն

Ծնվել է 1955թ. Կապան քաղաքում, բանվորի ընտանիքում: 1971 թվականին, Կապանի N6 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, աշխատանքի է անցել «Քաջարանշին» տրեստի ավտոբազայում՝ շարժիչագործ: 1974-76թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը «Քաջարանշին» տրեստում:

1983 թվականից աշխատել է Հայաստանի կույրերի միավորման Կապանի ուսումնաարտադրական ձեռնարկությունում՝ ինժեներ-մեխանիկ: 1990թ. նույն ձեռնարկության փոխտնօրենն էր, այնուհետեւ` տնօրենը: Այդ պաշտոնը վարել է մինչեւ 1996թ.:

Աշխատանքին զուգահեռ 1986-89թթ. սովորել է Կապանի շինարարական տեխնիկումի հեռակա բաժնում, ավարտել՝ ստանալով արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության տեխնիկ-շինարարի որակավորում: 1995-99թթ. սովորել է  Երեւանի կիրառական բիոտեխնոլոգիայի ինստիտուտում` ստացել ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն:

1989 թվականից մասնակցել է Կապանի շրջանի ինքնապաշտպանությանը, 1990-91 թվականներին` Կապանի հատուկ վաշտի կազմավորմանը, եղել Կապանի ինքնապաշտպանության խորհրդի անդամ:

1991թ. ընտրվել է Կապանի քաղխորհրդի պատգամավոր:

1996թ. ընտրվել է Կապանի քաղաքապետ, իսկ 1999 թվականին վերընտրվել այդ պաշտոնում:

2002թ. նոյեմբերից աշխատել է Կապանի «Վերելակ» արտադրական կոոպերատիվի իրավախորհրդատու, 2004թ. սեպտեմբերից՝ Սյունիքի մարզպետի խորհրդական: 2005թ. փետրվարից «Կապան թեսթ» ՓԲԸ տնօրենն էր: Հետագա տարիներին առ ժամանակ աշխատել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: