11/17/2018

Ընտրվել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ

Ընտրվել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ

Հուլիսի 29-ին Գորիսի Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստը, որին մասնակցում էր ֆեդերացիայի 15 անդամից 10-ը:

Բավարարեց Մաքսիմ Հակոբյանի խնդրանքը՝ մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պարտականություներից իրեն ազատելու մասին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեցին Մաքսիմ Հակոբյանին՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ հաջողությամբ վարելու համար:

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ով ֆեդերացիայի անդամներին եւ ֆեդերացիայի արտահերթ նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հավաստիացրեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի շախմատը Սյունիքի մարզում էլ ավելի զարգացնելու համար:

Այնուհետեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն Սյունիքի մարզում շախմատի դրվածքի եւ դրա հետագա մասսայականացման շուրջ:

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստին մասնակցում էին նաեւ Կապանի, Գորիսի, Մեղրու եւ Ագարակի քաղաքային համայնքների ղեկավարներ Աշոտ Հայրապետյանը, Վաչագան Ադունցը, Արշավիր Հովհաննիսյանը եւ Մխիթար Զաքարյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: