07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

«Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համար՝ նվիրված ԱՊՀ երկրների 2018թ. մշակութային մայրաքաղաք Գորիսին

«Սյունյաց երկիր» թերթի բացառիկ համար՝ նվիրված ԱՊՀ երկրների 2018թ. մշակութային մայրաքաղաք Գորիսին

ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմամբ Գորիս քաղաքը հայտարարվել է ԱՊՀ երկրների 2018թ. մշակութային մայրաքաղաք:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի որոշմամբ՝ տարվա ընթացքում (ժամկետը կհայտարարվի լրացուցիչ) թերթի հերթական հատուկ համարը կնվիրվի Գորիս քաղաքին:

Ներկայումս մշակվում է Գորիս քաղաքին նվիրված հատուկ համարի ծրագիրը:Համարի գլխավոր նպատակն է՝ ներկայացնել Գորիսի անցյալն ու այսօրը, ընդ որում՝ ներկայացնել ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Թեեւ խմբագրության տրամադրության տակ կան թեմային առնչվող բավականին շատ եւ նույնիսկ բացառիկ նյութեր, բայց խմբագրակազմը ցանկալի է համարում այդ առիթով իմանալ ընթերցողների կարծիքը, ստանալ առաջարկություններ, նաեւ նյութեր, որոնք մինչեւ հիմա տեղ չեն գտել Գորիսին նվիրված մեր հատուկ համարներում:

Առաջարկությունները, նյութերը, նկատառումները կուզենայինք ստանալ մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը, որից հետո, ընթերցողների կարծիքը հաշվի առնելով, վերջնական տեսքի կբերվի ծրագիրը, եւ կսկսենք նախապատրաստական աշխատանքները:

Սիրելի ընթերցող, սպասում ենք ձեր առաջարկություններին, նկատառումներին, ձեր տրամադրության տակ եղած ու մինչեւ հիմա չհրապարակված նյութերին:

Մեր հասցեն եւ հեռախոսահամարը ձեզ հայտնի են:

                                                                                                         «ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ»

Հ.Գ.«Սյունյաց երկիր» թերթի նախաձեռնության մասին տեղյակ ենք պահել ՀՀ իշխանության եւ ԱՊՀ համապատասխան մարմիններին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: