01.17.2018
USD-483.01   EUR-590.82   RUB-8.56  

Տարեվերջին կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ Նորա Բաղդասարյանը

Տարեվերջին կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ Նորա Բաղդասարյանը

2017թ. դեկտեմբերի 29-ին Կապանում կյանքից հեռացավ երկարամյա, վաստակաշատ մանկավարժ Նորա Բաղդասարյանը:

Ծնվել է 1944 թվականին՝ Կապանում:

ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետն ավարտելուց հետո 1968 թվականից՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, աշխատանքի է անցել Կապանի N27 գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ անց է կացրել ողջ աշխատանքային գործունեությունը. աշխատել է նույն դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, 1989 թվականից սկսած՝ 22 տարի ղեկավարել է նշված (հետագայում՝ «Կապանի թիվ 1 հատուկ դպրոց») կրթօջախը: 

Պարգեւատրվել է «Գերազանցիկ մանկավարժ» կրծքանշանով, «Ա.Բակունց» հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» հուշամեդալով, ՀՀ նախագահի պատվոգրով: 2002 թվականին ճանաչվել է Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցի լավագույն տնօրեն: 

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է տիկին Նորայի ընտանիքին, հարազատներին եւ մտերիմներին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: