09.20.2018
USD-483.62   EUR-565.59   RUB-7.22  

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքի երկրները հաստատել են Վրաստանի անդամակցության հեռանկարը: ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կշարունակվի: Այս մասին ասվում է դաշինքի կայքում:
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները երեկ հաստատեցին, որ մենք կշարունակենք ձեզ հետ աշխատել (Վրաստանի.  RT)` անդամակցությանը պատրաստվելու համար»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները համատեղ հայտարարության մեջ նշել են Վրաստանի հաջողությունները բլոկին միանալու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում, փոխանցում է RT-ն:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: