07.19.2018
USD-480.3   EUR-558.49   RUB-7.62  

Երկակի ստանդարտներ, հատվածական հիշողություն Ամուլսարի թեմայով

Երկակի ստանդարտներ, հատվածական հիշողություն Ամուլսարի թեմայով
Վարչապետին՝ Վայոց Ձոր կատարած այցի ընթացքում ներկայացվել է, թե ակտիվիստների՝ Համապատասխանության ապահովման պաշտպան խորհրդականի (ՀԱՊ) գրասենյակ հղած բողոքի արդյունքում ՀԱՊ-ը եզրակացրել է, թե Ամուլսարի ծրագիրում պատշաճ չի գնահատված Ջերմուկ տուրիստական բրենդի վրա հնարավոր ազդեցությունը և Միջազգային ֆինանասական կորպորացիան (IFC) իբր հրաժարվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումից՝ ՀԱՊ կողմից «բացահայտված բնապահպանական խնդիրների պատճառով»: Այս պնդումը իրականությանը չի համապատասխանում մի քանի կետով
 
  • Նախ՝ միտումնավոր չի նշվել, որ ՀԱՊ հետաքննության արդյունքում իրականում հերքվել են բողոքի հեղինակների պնդումների մեծ մասը՝ Սևանի, Որոտանի, Ջերմուկի ջրերի աղտոտման և բողոքում ներկայացված մի շարք այլ պնդումներ: Զեկույցում ասվում է, որ այս բոլոր հարցերը պատշաճ գնահատվել են և համարժեք միջոցառումներ են նախատեսվել՝ IFC չափանիշներին համապատասխան: Եվ ուրեմն եթե ակտիվիստները ներկայացնում են տուրիզմի վերաբերյալ եզրակացությունը (ինչը բնապահպանության հետ առնչություն չունի), ապա պետք է նաև Վարչապետին ներկայացնեին ՀԱՊ-ի եզրակացությունն առ այն, որ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ռիսկերը պատշաճ գնահատվել են և IFC չափանիշներին համապատասխան միջոցառումները նախագծվել են: Հետևաբար ջրերի աղտոտման վերաբերյալ պնդումները անտեղի են, եթե ակտիվիստները հավատում են ՀԱՊ եզրակացությանը և ոչ թե միայն այն հատվածին, որն իրենց է դուր գալիս:
  • IFC-ն երբեք չի հայտարարել Ամուլսարում բնապահպանական որևէ խնդրի պատճառով ծրագրից դուրս գալու մասին: Ավելին՝ IFC-ի պատասխանում, որն ի դեպ հրապարակային է, վերահաստատվում է, որ Ամուլսարի ծրագրի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը համապատասխանում է միջազգային լավագույն փորձին, սա համարելով մեծ ձեռքբերում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նոր չափանիշների ներդրման ուղղությամբ: IFC-ն նաև տեղեկացնում է, որ դուրս է եկել Լիդիանի բաժնետերերի կազմից, որովհետև Լիդիանը «հաջողությամբ իրականացրել է հանքի շինարարության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավումը մասնավոր աղբյուրներից»: Այսինքն՝ պատճառները ֆինասական են: Ավելին IFC-ի հայտարարության մեջ ասվում է՝ «Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագրի կայուն զարգացումը ունի Հայաստանում տնտեսական աճին նպաստելու ներուժ»:
Հատկանշական է, որ տարիներ շարունակ IFC-ի չափանիշներին իրենց անվստահությունը հայտնող ակտիվիստերը այժմ մեջբերում են IFC-ին՝ կեղծ տեղեկություններ տարածելով: Եվ կամ IFC-ին կեղծ վկայակոչելով, ոչինչ չեն ասում Լիդիանի բաժնետեր հանդիսացող և բնապահպանական խիստ չափանիշներ պարտադրող ՎԶԵԲ-ի վերահսկողության մասին:

Հատկանշական է նաև, որ նրանք Վարչապետին հատվածական ներկայացնում են ՀԱՊ զեկույցը՝ միտումնավոր շրջանցելով ամենակարևոր՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության բացակայության հատվածը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: