11/17/2018

Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՔԾ պետի հայտարարություններին, թե  Մարտի 1-ի իրադարձություններին ներգրավվել է բանակը:

«Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններում ներգրավված են եղել, դա փաստ է: Արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունն են իրականացրել: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կպարզի»,- ասաց ՊՆ ղեկավարը նշելով, որ իր կողմից գնահատական տալը ճիշտ չէ:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ բացահայտումն ազդի բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա, պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Բանակի բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր է»։

vesti.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: