11/17/2018

Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական բանակցությունների. Մամեդյարով

Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հարցով առարկայական բանակցությունների. Մամեդյարով

Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ Բաքվում հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է «Тренд» գործակալությունը:

Մամեդյարովը հակամարտության կարգավորման ուղղությամբ կարևորել է ԵԱՀԿ-ի ջանքերի ակտիվացումը:

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման և տարածաշրջանում ամուր և արդար խաղաղության ապահովման վերաբերյալ առարկայական և ինտենսիվ բանակցությունների:

vesti.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: