10/21/2018

Այսօր ծխելու դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր ծխելու դեմ պայքարի ազգային օրն է

Ծխողների մեծ մասը խոստովանում են՝ հերթական ծխախոտը վառելիս չեն էլ մտածում ծխելը թողնելու և ծխելու վնասների մասին:

10-ը  տարի է` հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես  «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Շատերը կարծում են, որ ծխելու դեմ իրական պայքարի դեպքում նախ պետք է արգելել ծխախոտի ցուցադրական վաճառքը: Ծխախոտի դեմ պայքարը պետք է լինի ամենաօրյա: Հոգեբան  Սամվել Խուդոյանն ասում է, ծխախոտից հրաժարվելը առաջին հերթին փորձություն է մտքի համար:

Դեռ մայիսի 31-ին՝ Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ  մտահոգիչ վիճակագրությունը շտկելու համար պետք են վճռական գործողություններ և քաղաքական կամք: Նախարարը հատկապես կարևորեց հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

Սակայն տուգանքների մասով  հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխությունները պետք է ավելի սահուն կատարել: Օրենքի նախագծում որոշ հոդվածներ վերանայվել են:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը 16 տարի է ծխելու դեմ պայքարի դիրքերում է, խոսում է օրենքի  նախագծում կատարված փոփոխությունների մասին:

Ներկայիս կարեւոր խնդիրը կապված է ծխախոտի ծխից ազատ վայրերի հետ: Թեեւ հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն դեռեւս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված խնդիրներ:

armradio.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: