11/17/2018

Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին

Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը: Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք: Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»,-նշված է Մինասյանի գրառման մեջ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: