11/17/2018

Սպիտակի երկրաշարժի մասին գրքում ներառված է 120 լուսանկար, 50-ից ավելի քարտեզ

Սպիտակի երկրաշարժի մասին գրքում ներառված է 120 լուսանկար, 50-ից ավելի քարտեզ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված «Սպիտակ 1988. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի բացման արարողության ժամանակ ԱԻ նախարարիպաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, թե ինչ կորուստներ է պատճառել երկրաշարժը հայ ժողովրդին:

«Ավերվեցին մեր երկրի շեն քաղաքներըբնակավայրերը, Գյումրինորը մշակութայինմայրաքաղաքն էորը երկրորդ քաղաքն էԱռանձնահատուկ Գյումրու մասին եմ շեշտում՝չմոռանալով նաև մյուս բնակավայրերըբայց Գյումրին կորցրեց իր երբեմնի հմայքը»,- ասաց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը:

Երկրաշարժի մասին պատմող անգլերեն և հայերեն գրքում հեղինակ Սերգեյ Նազարեթյանըփորձել է ցույց տալ, թե ինչ սխալներ են թույլ տրվել 30 տարի առաջ, և ինչ է պետք անել, որպեսզի հետագայում նման աղետներ չլինեն:

«Գիրքը գիտահանրամատչելի էԵս փորձել եմ ավելի շատ ցույց տալթե ինչ սխալներ ենթույլ տրվել ու ինչ անելիքներ ունենքորպեսզի հետագայում խուսափենք նմաներկրաշարժերի հետևանքներիցԱվելի մեծ տեղ է տրվել դիդակտիկ նյութերիննկարներինդիագրամներին ու այլ տվյալներիԳրքում ներառված է 120 լուսանկար, 50-ից ավելիքարտեզ, և բազմաթիվ փաստական այլ տվյալներորոնք արտացոլում են սեյսմիկ վտանգիգոտիները»,- նշեց Նազարեթյանը:

Նա նկատեց, որ այս գիրքն իր բնույթով եզակի է, քանի որ երկրաշարժերի վերաբերյալ նման ծավալով գիրք երբևէ չի հրատարակվել:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: