11/17/2018

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Նոյեմբերի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղիունեցավ խորհրդակցություն՝ նվիրված առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական եւ կազմակերպական հարցերին: Ներկա էին ընտրական գործընթացին մասնակցող անձինք՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական  հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների, մարզիճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուները,մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:  

Մարզպետ Հունան Պողոսյանն իր խոսքում նշեց, որ ընտրությունները պետք է անցնեն անթերի՝ բարձր մակարդակով, օրինականության սահմաններում եւ առանց  միջադեպերի ու խախտումների: Իսկ դա ապահովելու համար յուրաքանչյուրն իր պատասխանատվության սահմաններում պետք է անի ամեն հնարավորը:

Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանն առավել  մանրամասնորեն լսարանին ներկայացրեց ընտրությունների ժամանակացույցը, ներկաների պատասխանատվության շրջանակն ու գործառույթները, պատասխանեց հարցերի: Քննարկվեց ձեւավորվող տեղամասերը անհրաժեշտ տեխնիկական եւ անխափան կապի միջոցներով  ապահովելու հարցը: Հունան Պողոսյանը հանձնարարեց ճանշիններին աշխատել, որ  ընտրության օրը տեղամասեր տանող ճանապարհներն  անցանելի լինեն:

Իրենց նկատողություններով, պարզաբանումներով հանդես եկան նաեւ մարզում գործող 2 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները:  

    •   

 

 
syunik.mtad.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: