11/17/2018

Տեղի ունեցավ Մեղրիի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման և սոցիալական կառավարման ծրագրի հանրային բաց քննարկումը

Տեղի ունեցավ Մեղրիի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման  և սոցիալական կառավարման ծրագրի հանրային բաց քննարկումը

Նոյեմբերի  8-ին Մեղրիի համայնքապետարանի նիստերի  դահլիճում տեղի ունեցավ Մեղրիի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման  և սոցիալական կառավարման ծրագրի հանրային բաց քննարկումը:

Քննարկումը վարում էին փորձագետ Վարդան Գևորգյանը, նախագծի շինարար Կարեն Հարությունյանը, Նվարդ Մկրտչյանը`  Ծրագրի սոցիալական հետևանքների և պոտենցիալ ազդեցության թեմայով և Թովմաս Թադևոսյանը Բնապահպանական ռիսկեր և կանխարգելման ուղիները թեմայով:


IMG_6078

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում: Համակարգի շնորհիվ սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:
Հանրային քննարկմանը ներկայացվեց նաև իրականացվելի Մեղրիի համայնքապետրանի շենքի առաջին, երկրորդ հարկերի և մուտքի նախնական դիզայն- նախագիծը:


IMG_6075
Ծրագիրը իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից:

meghrinews.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: