12/11/2018

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ճանապարհային ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են ГАЗ 24-ը. պարզվել է, որ ուղևորուհին առևանգված է եղել

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ճանապարհային ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են ГАЗ 24-ը. պարզվել է, որ ուղևորուհին առևանգված է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 8-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած անձի առևանգման փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են ГАЗ 24 մակնիշի 33 ՏD 016 համարանիշի ավտոմեքենան:

Ստուգմամբ պարզվել է, որ վարորդը Գորիսի բնակիչ, 29-ամյա Արա Սարյանը իր ընկերոջ՝ համաքաղաքացի, 22-ամյա Գևորգ Գեագունցի հետ առևանգել են Գորիսի բնակիչ, Նոր Վանքի Տափ թաղամասի բնակիչ, 18-ամյա Ռ. Գ-ին:

Վարորդն ու նրա ընկերը բերման են ենթարկվել ոստիկանության Սիսանի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Ռ. Գ.-ն սովորում է Գորիսի պետական համալսարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: