Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

14 դեկտեմբերի 2011
No 21 (240)
 
ԱՆՎԱՆԻ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐ
2011թ. դեկտեմբերի 31-ին լրանում է ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր արխիվային վարչության նախկին պետ, պատմական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, պատերազմի վետերան, գվարդիայի գնդապետ Աշոտ Հովսեփի Հարությունյանի ծննդյան 100 տարին:
ԱՆՎԱՆԻ ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐ
1972 թվականին հեղինակն ուղարկել է Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղի դպրոցի դիրեկտորի տեղակալ Ռոբերտ Գրիգորյանին` դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ներկայացնելու համար:
ՀԱՄԱՅՆՔ
2002 թվականից Կապանում իրականացվում են նմանատիպ ծրագրեր, որոնց նպատակն է դժվար իրավիճակներում գտնվող երեխաներին ինտեգրել հասարակությանը, նախադրյալներ ստեղծել ներառական կրթության համար:
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ
Քաջարան գյուղի հիմնախնդիրներին մեր թերթը մի քանի անգամ անդրադարձել է: Հերթական անդրադարձի առիթ եղավ "Էկոլուր" հասարակական տեղեկատվական կազմակերպության նախաձեռնած "Քաջարան գյուղի բնապահպանական եւ սոցիալական խնդիրները" թեմայով կլոր սեղանը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Արմեն Գեւորգյանի հերթական այցը Սյունիք
Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86-րդ կմ հատվածում կատարվող աշխատանքներին: Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այնտեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Այդ աշխատանքները կավարտվեն մինչեւ 2012թ. մարտ:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՄԱՐԻՆ
Մարզի տարածքում ընդերքօգտագործմանը, կառավարման գործող համակարգին ու առաջիկա ընտրություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ է Սամվել Ալեքսանյանի հարցազրույցը Ռոման Նավասարդյանի հետ, ով 1994-98թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր, 1998-2000 թվականներին` Սյունիքի մարզպետը:
ՀԱՐԿԱՅԻՆ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2011թ. նոյեմբերի 29□ի N2927□Ա հրամանով hաստատվել է հարկային մարմինների կողմից 2012թ. ընթացքում իրականացվելիք ստուգումների տարեկան ծրագիրը։
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑ 140
2011թ. դեկտեմբերի 2-ին Սիսիանում`
Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում, տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված աշխարհահռչակ հայագետ ու բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի ծննդյան 140-ամյա կին:
ԼՈՒՐԵՐ
2011թ. դեկտեմբերի 8-9-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Կապանի գլխավոր սրբավայրի` Վահանավանքի (Հովհաննավանքի) հիմնադրման 1100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ը: Գիտաժողովի մասին տեղեկատվություն կհրապարակվի "Սյունյաց երկրի"` Վահանավանքի (Հովհաննու վանքի) հիմնադրման 1100-ամյակին նվիրված հատուկ համարում, որի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Հիշեցնենք նաեւ, որ այդ գիտաժողովը պետք է տեղի ունենար ս.թ. նոյեմբերի 25-26-ին Կապանում, ինչի վերաբերյալ ժամանակին պաշտոնական հայտարարություն էր տարածվել, ինչը, սակայն, ձախողվեց: Մեր ունեցած տեղեկություններով, Կապանում չի գտնվել մի կազմակերպություն` գիտաժողովը հովանավորող , ինչը եւ ձախողման պատճառ է դարձել:
Կապանի քաղաքապետարանում դեկտեմբերի 7-ին կազմակերպված ընդունելության ժամանակ Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած, վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների անդամները ներկայացրին իրենց հուզող խնդիրները: Մեկը քաղաքապետին դիմում էր աշխատանքի տեղավորելու, մյուսը` բնակարանը գազիֆիկացնելու կամ տանիքը նորոգելու, երրորդը` ֆինանսական օգնության խնդրանքով: Լսելով քաղաքապետարան այցելած մարդկանց` Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը համայնքապետարանի աշխատակազմի բաժիններին համապատասխան ցուցումներ, իսկ հայցվորների մի մասի խնդրանքներին` տեղում լուծումներ տվեց: Ընդունելությանը մասնակցում էին փոխքաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, "Կապան բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը, "Ազատամարտ" կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, համատիրության նախագահներ:
Նոյեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` գործող ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը: Իսկ թե ինչն էր պատճառը, որ այլ թեկնածուներ չկային, Յու. Սաֆարյանն ասաց. "Չափորոշիչները խիստ էին, պետք է անպայման դոկտոր, պրոֆեսոր լինեին եւ 63 տարեկանից անց չլինեին: Գորիսում այդ չափորոշիչներին համապատասխանող մարդիկ չունենք, իսկ մայրաքաղաքից կամ մարզի այլ քաղաքներից էլ ցանկացողներ չեն եղել": Ռեկտորն ընտրվել է "Գորիսի պետական համալսարան" ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից, որը բաղկացած է 24 հոգուց: Խորհրդի հինգ անդամ չէր ներկայացել, մյուսները կողմ էին քվեարկել առաջադրված թեկնածուին: Յու.Սաֆարյանը կառավարման խորհրդին ներկայացրել էր առաջիկա հինգ տարում իր անելիքների ծրագիրը, որն ընդգրկում էր չորս բնագավառ` ուսումնամեթոդականից մինչեւ ուսումնական գործընթացի բարեփոխումներ:
Նոյեմբերի 25-ին Քաջարան քաղաքի N1 միջնակարգ դպրոցի հերթական դաս-ցերեկույթը նվիրված էր ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 54-ամյակին: Միջոցառումը, որ կազմակերպել էին դպրոցի պատմության ուսուցչուհի Աննա Դանիելյանը եւ ինֆորմատիկայի ուսուցչուհի Լիաննա Մանուչարյանը, միտված էր ավարտական դասարանի աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը: Միջոցառումը համեմված էր հարուստ տեսանյութերով եւ երաժշտությամբ: Դաս-միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Լեւոն Մարգարյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սյունիքի մարզում կանցկացվեն 2012 փետրվարի 12-ին: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 2011թ. նոյեմբերի 28-ի N230-Ա որոշմամբ այդ օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակվել մարզի չորս գյուղական համայնքում: Մարզի Արծվանիկ, Խնձորեսկ ու Վարդավանք գյուղական համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու, իսկ Կուրիս գյուղական համայնքում` համայնքի ավագանու հերթական ընտրություններ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է զեկույց "Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը" հարցի վերաբերյալ: Այն միտված է գնահատելու Հայաստանի սոցիալական վիճակի եւ կենսամակարդակի փոփոխությունները 2008-2010թթ.: 2010թ. աղքատության ընդհանուր` վերին եւ ստորին, ինչպես նաեւ ծայրահեղ աղքատության գծերն` արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են` համապատասխանաբար` 33.517 դրամ, 27.410 դրամ եւ 19.126 դրամ: Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Սյունիքում 2010-ին 2008-ի համեմատ աճել է աղքատությունը: Այսպես` ծայրահեղ աղքատությունը մարզում 2010-ին կազմել է 1.7 տոկոս (2008-ի 1.3 տոկոսի փոխարեն), շատ աղքատների թիվը` 14.8 տոկոս (2008-ի 11.5 տոկոսի փոխարեն), աղքատների թիվը` 26.8 տոկոս (2008-ի 20.3 տոկոսի փոխարեն):
Գրքի տպագրման 500-ամյակին էր նվիրված Կապանի Դավիթ-Բեկ թաղամասի գրադարանում կազմակերպված "Սյունիքի գրողները մանուկների համար" մանկական գրքի շնորհանդեսը: Գիրքը խմբագրել է Արկադի Ծատուրյանը, տպագրվել է ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի ստեղծագործական խմբի երաշխավորությամբ, "Որոտանի հէկերի համակարգ" ՓԲԸ-ի տնօրեն Սասուն Խաչատրյանի հովանավորությամբ: Միջոցառումը վարում էր գրադարանային գործի մասնագետ Նաիրա Բեգլարյանը: Միջոցառմանը ներկա էին գրքում հրատարակված կապանցի գրողներ Արկադի Դադայանը, Նուշիկ Ավետիսյանը, Նինա Դանիելյանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին տասնյակ գրքերի հեղինակ Գրիգոր Գեւունցը եւ բանաստեղծ Գրետա Սարգսյանը: Երեխաները ընթերցեցին ներկա գտնվող հեղինակների գործերից եւ ծանոթացան նրանց հետ: