ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 5 ՄԱՐՏԻ 2009, No 06 (178)
 
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
ՀԱՏՎԱԾ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Ըստ "ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին" 2009 թվականի փետրվարի 5-ի օրենքի` լուծարվել են մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանները: Պահպանվել է վարչական դատարանը…
ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ
ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ
Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է "Հայաստանյան ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին" վերնագրված զեկույցը` նվիրված 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին…
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Գիտելիքների ստուգատես էր հիշեցնում փետրվարի 10-13-ը կայացած դպրոցականների տարածաշրջանային առարկայական օլիմպիադան Սիսիանում
ՍՊՈՐՏ
Աշխարհի, Եվրոպայի եւ այլ միջազգային առաջնություններում Հայաստանը պատվով ներկայացրած, ինչպես նաեւ ազգային հավաքականում բարձր վարկանիշ ձեռք բերած, բազմաթիվ ոսկե մեդալակիր մարզիկներ ունեցող Կապանի քաղաքապետարանի աթլետիկայի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցն այսօր կանգնած է լուրջ խնդրի առջեւ…
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
Մինչեւ իր մուտքը պատերազմի ու քաղաքականության այս ժամանակներ՝ Վազգեն Սարգսյանը լավ գրող էր. բառը, միտքը, կերպարը, գործողությունը նրա առջեւ սպիտակ թղթի վրա այնքան հնազանդ ու ճշգրիտ էին, այնպես էին շարժվում ու քեզ իրենց հետ տանում, ինչպես լինում է լավ զորահրամանատարից կառավարվող մարտադաշտում. էմոցիաների շռայլում չուներ, բոլոր բառերը վարժ զինվորի նման կարեւոր ու պարտադիր մասն էին գլխավոր մտքի, բոլոր կերպարները իրենց պարտքը կատարում էին գերազանց, – եւ սպիտակ թղթի վրա մեր 25-30-ամյան տոնում էր հաղթանակի բերկրանքը` ճիշտ մարտը շահած զորահրամանատարի նման. ասել է թե՝ Վազգեն Սարգսյանը շատ լավ գրող էր, ինչը այդ տարիքում միայն եզակիներին է տրվել, եւ ասել է թե շատ լավ գրողները կարող են շատ լավ զորահրամանատարներ լինել ճիշտ այնպես, ինչպես լավ հրամանատարները լավ էլ գրողներ են դառնում. վկայությունների կարիքը չկա…
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների տարելիցի օրը Երեւանում` Մատենադարանի մոտ, տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքը: Դրան հաջորդեց երթը, որի մասնակիցները շարժվել են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան` ի հարգանս մարտի 1-ի զոհերի հիշատակի, պսակներ ու ծաղիկներ դրել նրա պատվանդանին: Հանրահավաքում ելույթ է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանը…
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
2009թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարությունը 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ տրամադրեց "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲ ընկերությանը: Դրա համար սյունեցիները, թվում է, երախտագիտության զգացում պիտի ունենային` արվածը գնահատելով իբրեւ հոգածության դրսեւորում: Մինչդեռ տարակուսանքի հերթական ալիքն է բարձրացել մարզում:
ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ
Անժամանակ եւ ողբերգական մահով մահկանացուն կնքեց Կապանում (եւ ոչ միայն) ճանաչված եւ սիրված գործարար, բարերար Միրիկ Մնացականյանը…
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
ԼՈՒՐԵՐ
Փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Գեոպրոմայնինգ" ընկերության ղեկավարությանը: Ընդգծելով առկա միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը` ՀՀ նախագահը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու իր հստակ ակնկալիքը:
Սյունյաց սեգ սարերի սրնգահար Գուսան Աշոտի "Մուրղուզա եղնիկ" երգով վերաբացվեց Տեղ գյուղի մշակույթի կենտրոնը: Պետական բյուջեից հատկացված 225 մլն դրամով "Առվա երկիր" ՍՊԸ-ն (աշխղեկ` Մայիս Ղազարյան) երկու տարում հրաշալի տեսքի է բերել մշակութային այդ օջախը: Նորամուտի առիթով փետրվարի 28-ին այնտեղ հավաքված գյուղացիներն ու հյուրերը շնորհակալության խոսքեր հղեցին Սերժ Սարգսյանին եւ միջոցառմանը ներկա գտնվող Սուրեն Խաչատրյանին` գրեթե քարուքանդ շենքը վերականգնելու եւ ժամանակակից տեսքի բերելու համար: Սյունիքի մարզպետը, գյուղապետ Սաղաթել Գալստյանը եւ մյուս ելույթ ունեցողները կարեւորեցին բարենորոգ մշակույթի տունը եւ հատկապես բեմը կահավորելու, դրանք բնակչության հանգստի կազմակերպմանն ու գեղագիտական դաստիարակությանը լիարժեք ծառայեցնելու անհրաժեշտությունը:
Անցած շաբաթ Ագարակ էր այցելել թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը եւ քաղաքի հրապարակում հանդիպել հավաքվածների հետ: Այցն ուշագրավ էր առնվազն երկու պատճառով: Դա Վ.Հակոբյանի երկրորդ այցն էր Մեղրի` պատգամավորական երկամյա գործունեության ընթացքում: Պատգամավորն Ագարակ էր այցելել այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ "Ազատություն" ռադիոկայանով ագարակցիները դատապարտել էին պատգամավորի անտարբերությունն ընտրատարածքում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների հանդեպ:
Փետրվարի 28-ի երեկոյան Սիսիանում ոստիկանություն է տարվել Հայ ազգային կոնգրեսի տեղի անդամներից մեկի միկրոավտոբուսը, որով մարտի 1-ի առավոտյան ՀԱԿ-ի սիսիանցի ակտիվիստները նախատեսում էին մեկնել եւ մասնակցել Երեւանում կայանալիք միտինգին: Ինչպես հայտնեցին Սիսիանից, բանալիները մեքենայում են եղել, եւ պետավտոտեսչության երեք աշխատակից, իրենք վարելով, տարել են մեքենան: Միկրոավտոբուսի տիրոջն ասել են, թե իբր նրա մեկ այլ մեքենայի վրա ակտ կա: Սա իրականությանը չի համապատասխանում, բայց եթե նույնիսկ այդպիսի փաստ էլ լիներ, իրավական առումով դա հիմք չէ մեկ այլ մեքենա ոստիկանություն տանելու համար: Սիսիանի ՀԱԿ ներկայացուցիչները փաստին զուտ քաղաքական գնահատական են տալիս: Հաջորդ օրը մեքենայի հետեւից գնացածներին ոստիկանությունում առանց իրավական հիմնավորումների պատասխանել են, թե մեկ շաբաթ պահելու են այն:
Բրուցելյոզը Սյունիքի մարզում նոր գյուղեր է նվաճում: Ծղուկից հետո այն նկատվել է Գորիսի շրջանի մի շարք գյուղերում` Ակներ, Հարթաշեն, Տեղ, Կոռնիձոր, Քարաշեն: Առավել մեծ վնաս է կրել Ակները. արդեն սանիտարական սպանդի է ենթարկվել 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Վիճակն անհասկանալի է Խնձորեսկում. որոշ մասնագետների վկայությամբ գյուղի անասունների շրջանում բրուցելյոզից բացի տարածված է նաեւ տուբերկուլյոզն ու դաբաղը: ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցը, չնայած դրան, առայժմ քայլում է իրադարձությունների հետեւից:
Սիսիանի "Սյունի" հեռուստատեսությունում մեկ ամիս է, ինչ չի գործում լրատվական ծառայությունը: Հեռուստատեսության ղեկավար Արայիկ Հարությունյանի վկայությամբ` պատճառը տեխնիկական է. կառուցվում է հեռուստաաշտարակ, որի շնորհիվ հեռուստածրագիրը կսփռվի նաեւ մերձակա գյուղերում: Միաժամանակ հեռուստատեսությունը շուտով կունենա ուղիղ հեռարձակման հնարավորություն: Լրատվական այդ միջոցը նույնպես ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: "Որոտանի ղողանջներ" ՍՊԸ-ի (հեռուստատեսության հիմնադիրն է) եւ Սիսիանի նոր իշխանության միջեւ այդպես էլ համաձայնություն չի կայանում` քաղաքապետարանի պատվերով ու ֆինանսավորմամբ նախկինում գործած երեք հաղորդաշարերի վերաբացման հարցում:
Մեղրիում պաշտոնանկ է արվել տարածքային հարկային տեսչության պետը: Սիսակ Աղայանին փոխարինել է Արմեն Գրիգորյանը, որը մինչ այդ Կապանի տարածքային հարկային տեսչությունում բաժնի ղեկավար էր:
Հավաստի աղբյուրներից պարզ է դարձել, որ Գորիս քաղաքում ստեղծվել է նախաձեռնող խումբ` բանտը Գորիսից հանելու նպատակով ստորագրահավաք ձեռնարկելու համար: Հարցը, ի դեպ, վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ բարձրացվել է լրատվամիջոցների եւ Գորիսի ճակատագրով մտահոգ գործիչների կողմից:
ՀՀՇ Սիսիանի տարածքային խորհրդի նախագահ Կամո Սաֆրազյանը խմբագրությանը հղած նամակում անհամաձայնություն է հայտնել "Սյունյաց երկրի" 2009թ. փետրվարի 15-ի համարում զետեղված մի տեղեկատվության հետ, ըստ որի` փետրվարի 10-ին Սիսիանի քաղաքապետարանում կազմակերպված կլոր սեղանի մասնակիցները (քաղաքական ուժերի շրջանային կառույցների ներկայացուցիչները) "ողջունել են համայնքի ղեկավարի նախաձեռնությունը եւ կարեւորել քաղաքական տարաձայնություններից հրաժարվելու, Սիսիանի ընդհանրական շահի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը": Կ.Սաֆրազյանը հավաստում է, որ քաղաքական տարաձայնություններից հրաժարվելու մասին խոսք չի եղել: Քննարկման ընթացքում շոշափվել են հիմնականում քաղաքի շինարարական խնդիրների հետ կապված հարցեր: "Առաջ եմ քաշել նաեւ Սիսիանի բնակչությանը հուզող կրթության, առողջապահության, սոցիալական, իրավական, բնապահպանական ոլորտի հիմնախնդիրները, որոնք որակվել են "միտինգային"", - նշում է Կ.Սաֆրազյանը:
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում քննարկվել է հանրապետության 13 ոչ պետական բուհերի լիցենզիայի գործողությունը կասեցնելու հարցը եւ որոշվել, որ 9-ի լիցենզիան կասեցվելու է ամբողջությամբ, մյուսներինը` մասնակի` որոշակի մասնագիտությունների գծով: Կասեցվել է նաեւ Գորիսի օտար լեզուների "Կարին" ինստիտուտի լիցենզիան, ինչը կարող է դադարեցվել միայն դատարանի վճռով:
Հունվարի 23-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսը նվիրված էր քաղաքապետի պաշտոնավարման հարյուր օրվան: Արտուր Աթայանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել այդ ընթացքում: Նա նախեւառաջ անդրադարձել է քաղաքապետարանում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին, քաղաքաշինության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Քաղաքապետի հավաստմամբ` նախկին քաղաքապետի` տարածքների օտարման վերաբերյալ ընդունած 400 որոշումից կիրագործվի 10-15-ը, քանզի մյուսներն իրավական տեսակետից հիմնավորված չեն: Իսկ քաղաքում ընթացող ապօրինի շինարարությունների վերաբերյալ բողոքները քննարկվում են, ինչից հետո միջոցառումներ կձեռնարկվեն դրանք դադարեցնելու համար:
"Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի 34 հաստիքից հինգն է մնացել: Կրճատված հաստիքները կվերականգնվեն քսանհինգ հոգուց բաղկացած խմբեր ձեւավորվելու դեպքում, իսկ այսօր մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում նորաբաց յոթ խումբ է գործում", - հայտարարել է քաղաքապետը: Ինչ վերաբերում է մանկապարտեզներում իրականացված կրճատումներին, ապա, քաղաքապետի պնդմամբ, դրանց հաջորդել է դաստիարակների աշխատավարձի բարձրացումը` նախկին երեսուն հազար դրամից հիսունվեց հազար դրամ:
Փետրվարի 17-20-ը տեղի են ունեցել Կապանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների աղջիկների վոլեյբոլի մրցումներ: Առաջնությանը մասնակցել է յոթ դպրոց: Արդեն երրորդ տարին է` եզրափակիչ խաղում հաղթող է ճանաչվում Արծվանիկի միջն. դպրոցի թիմը: Իսկ տղաների վոլեյբոլի առաջնությունն անցկացվել է փետրվարի 20-26-ը: Առաջնությանը մասնակցել է տասնյոթ թիմ: Եզրափակիչ խաղում Քաջարանի թիվ 1 միջն. դպրոցի թիմը 2:0 հաշվով հաղթեց Կապանի թիվ 6 միջն. դպրոցի թիմին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի մեկին ԼՂՀ մայրաքաղաքից Երեւան էին վերադառնում Ստեփանակերտ-Գորիս-Երեւան ավտոմայրուղով: Միգուցեեւ դա էր պատճառը, որ համահանրապետական հանրահավաքի օրը Սյունիքից մայրաքաղաք ձգվող ավտոխճուղու վրա կարգված ոստիկանական պահակապարեկային խմբերը համեմատաբար արգելք չէին հարուցում Երեւան մեկնող մեքենաների համար: