ԼՈՒՐԵՐ
Մարտի 10-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որը վարում էր մարզպետ Սուրեն Խաչատրյանը…
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանի փոխանցմամբ 2009թ., նախնական տվյալներով, անցած տարվա համեմատ գարնանացանի ցանքատարածությունները կնվազեն մոտ 2400-2600 հեկտարով:
Մարտի 3-ին հանդիսավոր պայմաններում նշվել է Սիսիանի գնդի կազմավորման 15-րդ տարեդարձը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ներկայացուցիչներ:
Մարտի 9-ին սաստիկ քամու հետեւանքով Կապանում եւ տարածաշրջանում վնասվել են մի շարք բնակելի շենքերի տանիքներ, 50 էլեկտրասյուն եւ 6-10 կմ երկարությամբ օդային գծեր: Ինչպես տեղեկացնում է Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայությունը, քամու արագությունը կազմում էր 16-23 մ/վրկ:
Մարտի 6-ին "Ագարակի ՊՄԿ" ՓԲԸ գործունեությանը եւ ներկա խնդիրներին ծանոթանալու համար աշխատանքային այցով Ագարակում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը…
Կանանց միջազգային օրը` Մարտի 8-ին, Կապան էին այցելել պատվիրակություններ` մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներից…
Մարտի 15-16-ին Սյունիքում տեղացած առատ ձյունը կրկին անհարմար վիճակ էր ստեղծել Գորիս-Կապան ավտոմայրուղում: Մարտի 16-ին մինչեւ ժամը 11-ը Շուռնուխ-Չայզամի հատվածը կրկին գրեթե անանցանելի էր:
Հերթական տեղումները որերորդ անգամ ապացուցեցին, որ "Ոսմար" կոչված ՍՊԸ-ն ընդունակ չէ կատարելու ճանապարհները սպասարկելու իր հանձնառությունը:
Մարտի 5-9-ը Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել թեթեւաթլետիկայի Եվրոպայի առաջնությունը…
Կանանց տոնի կապակցությամբ հաճելի իրադարձություն տեղի ունեցավ Երեւանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Մեղրու մասնաճյուղում…
Մարտի 5-ին բացվեց Կապանի կիրակնօրյա դպրոցը: Կապանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանի փոխանցմամբ կիրակնօրյա դպրոցի ստեղծման նպատակն է դպրոցականներին Հայ առաքելական եկեղեցու տոները, տոների հետ կապված ավանդույթներն ուսուցանելը…
Ապրիլին 13-ին շահագործման կհանձնվի Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի շենքը…
Մարտի 1-10-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը…
Մարտի 12-ին տեղի է ունեցել դպրոցականների 18-րդ մարզական խաղերի համայնքային փուլի փակման հանդիսավոր արարողությունը…
Ֆրանսիական քույր քաղաք Վիենի անունը կրող գորիսյան պուրակում կանգնեցվել է խաչքար` նվիրված Ֆրանսիայի դիմադրության շարժման գործիչ Միսաք Մանուշյանին…
Թույլ տված ֆինանսական խախտումների եւ կամայականությունների համար պաշտոնանկ է արվել Խոտի միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Իվանյանը…