ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 28 ԱՊՐԻԼԻ 2009, No 10 (182)
 
ԿԱՊ
Կապանում ամրագրված կապի հեռախոսակայանի թվայնացումից հետո բաժանորդները բողոքում են, թե նախկին "1-09" տեղեկատվական ծառայությունն այլևս չի գործում…
****
Սովորաբար մարտ ամիսն է եղանակային անակնկալներ մատուցում, բայց այս գարնանն "աչքի ընկավ" ապրիլը, մասնավորապես ամսի 13-ին և 14-ին եղան տեղումներ` ձյան տեսքով
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Յոթ տարի առաջ ստեղծված "Արմմոնո" միջազգային փառատոնը բազմաթիվ ու բազմազան ստեղծագործական շփումների հնարավորություններ էր ստեղծել ոչ միայն հայ արվեստագետների համար…
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Նորա Արմանին հայտնի բեմադրիչ ու դերասանուհի է ոչ միայն հայկական, այլև ամերիկյան ու միջազգային թատերական աշխարհում
ԻՐԱՎԻՃԱԿ
Գեղիի ջրամբար
Ապրիլի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Գեղի գետի վրա կառուցված ջրամբարի (պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին) ջրահեռացման թունելներից մեկի փականի վթարը տեղանքում հեղեղի պատճառ է դարձել, վարարել է Գեղի գետը, բարձրացել Ողջի գետի մակարդակը: Վթարի հետևանքով վնաս է կրել Լեռնաձոր համայնքի Թավշուտ գյուղը. հեղեղը հողեր ու ծառեր է քշել, քանդել այգիներ, բանջարանոցներ, ավերել գյուղն արտաքին աշխարհին կապող երկու կամուրջը, ոռոգման ու խմելու ջրի խողովակները:
ԻՐԱՎԻՃԱԿ
Սյունիքի մարզում ջրի երես է ելնում սոցիալական մի նոր խնդիր, որը հղի է աղմկահարույց զարգացումներով: Բանն այն է, որ մարզում ներկայումս կա մոտ 200 մասնավոր բեռնատար ավտոմեքենա` "ԿամԱԶ" և "ՄԱԶ" մակնիշի,  որոնք տարիներ շարունակ բեռնափոխադրումներ են կատարել Մեղրու մաքսակետից և աշխատել հանրապետության ներսում: Եվ դրանց վարորդներն ապահովված են եղել հիմնական, կայուն աշխատանքով: Վերջին ամիսներին, սակայն, այդ մեքենաների մեծ մասը (ուրեմնև դրանց վարորդները) հայտնվել են գործազրկության մեջ:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստան-Իրան հարաբերություններին առանձնահատուկ հետաքրքրությամբ են ավանդաբար հետևել (և հետևում) Սյունիքի մարզում: Երկրամասն Իրանը Հայաստանին կապող այն տարածաշրջանն է, որտեղ կամ որի տարանցիկ դերակատարությամբ իրականացվում է երկու երկրների միջև առևտրատնտեսական ծրագրերի զգալի մասը: Բոլոր այդ ծրագրերը, թեկուզ և շատ քիչ չափով, անդրադարձ են ունենում մարզի, հատկապես Մեղրու շրջանի կացությանը:
ԱՍՈՒԼԻՍ
Նախագահ Սարգսյանը պաշտոնավարման միամյակի կապակցությամբ ասուլիս հրավիրեց ու 60 հարցի պատասխանեց: "Սյունյաց երկիրն" էլ էր հրավիրվել: Գնացինք…
ԻՐԱՎԻՃԱԿ
Ապրիլի 1-ից աշխատանքները վերսկսած Կապանի "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ընկերությունում դարձյալ գործադուլային տրամադրություններ են իշխում…
ԼՈՒՐԵՐ
Տիգրան Մանսուրյանն է ասել. "Մի օր, որ գնամ այս աշխարհից, Կոմիտասին ասելու եմ` այս օրը եղել եմ Համո Սահյանի հետ": Մեծ բանաստեղծի հանդեպ այդ սերը համընդհանուր է, ինչը երիցս նկատվեց ապրիլի 14-ին` նրա ծննդյան 95-ամյակին: Օրվա կապակցությամբ միջոցառումներ տեղի ունեցան մարզի մշակութային հիմնարկներում: Իսկ Սիսիանում գտնվող նրա հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակներ դրեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ուրիշներ: Ամենատարօրինակն ու անբացատրելին օրվա առիթով "Առավոտ" թերթում տպագրված էկզոտիկ լուսանկարն էր. Համո Սահյանի ոտքը բարձ դարձրած` դաշտում հասակով մեկ պառկած-քնած էր Շչորս Դավթյանը:
"Գորիսի ՃՇՇ" ԲԲԸ-ն (տնօրեն` Արթուր Ավետիսյան) սկսել է 1.6 կմ երկարությամբ հատվածի սողանքային հատվածի շրջանցման աշխատանքները Երևան-Մեղրի մայրուղու 243 կմ-ի վրա (Քարահունջ գյուղի մերձակայքում): Նախագծային մոտ 1 մլրդ դրամի այդ աշխատանքներից ընթացիկ տարում կկատարվի 225 մլն դրամի աշխատանք: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելիս, սակայն, չի նախատեսվել այդ նպատակով տասը ընտանիքի այգիների իրացման փոխհատուցման հարցը, ինչը, ԲԲԸ-ի ներկայացուցիչ Գառնիկ Մինասյանի հավաստմամբ, լուծելի է և չի կարող խոչընդոտել մեկնարկած աշխատանքներին: Սողանքային հատվածը շրջանցող ճանապարհի կառուցումն օրակարգային է դարձել դեռևս անցյալ տարի: Մի քանի օր առաջ էլ` ապրիլի 18-ին, այնտեղ հերթական անգամ փլվածքներ են առաջացել, ինչի հետևանքով երկու-երեք ժամ անանցանելի էր դարձել մայրուղու այդ հատվածը: Հերթական փլվածքի առաջացմանը նպաստել են վերջին օրերի հորդառատ տեղումները: Զարմանալին այն է, որ բազմիցս արձանագրված փլվածքներից հետո անգամ այնտեղ առայսօր չի կարգավորվել ջրահեռացման հարցը:
Սիսիանի շրջանում մինչև այժմ գործող ջրօգտագործման երեք ընկերությունները միավորվել են մեկ ՋՕԸ-ի մեջ` "Սիսիան" անվամբ: Ջրօգտագործողների նորակազմ ընկերությունում ձևավորվել է կառավարման խորհուրդ, որն էլ տնօրեն է ընտրել Արարատ Թանգյանին: Ավելի վաղ նա աշխատում էր բույսերի պաշտպանության մարզային կայանի պետ: Ջրօգտագործողների այդ ընկերության խնդիրն է շրջանի ջրարբիացված հողատարածքներին ոռոգման ջրի մատակարումը:
Ապրիլի 14-ին "Գորիսի պետական քոլեջ" ՊՈԱԿ-ում (նախկինում` Գորիսի մանկավարժական ուսումնարան) տեղի է ունեցել մրցույթ տնօրենի թափուր տեղի համար: Հաստատության խորհուրդը երկու հավակնորդից հաղթող է ճանաչել Կարեն Լազարյանին, որն էլ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է քոլեջի տնօրեն: Նորանշանակ տնօրենը ծնվել է 1979-ին, անկուսակցական է, ավարտել է Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ծառայել է ազգային բանակում, վերջին վեց տարում աշխատել է նույն քոլեջում, 2008-ի հոկտեմբերին ընտրվել է Գորիսի քաղաքային համայնքի ավագանու անդամ:
2008թ. մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 241 դեպք (նախորդ տարվա 296-ի դիմաց): Բացահայտումը կազմել է 83.5 տոկոս: Արձանագրվել է թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության 35 դեպք (նախորդ տարվա 55-ի փոխարեն), բացահայտումը՝ 93.9 տոկոս: Արձանագրվել է նաև զենքի, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 3 դեպք (նախորդ տարվա 12-ի դիմաց):
Մեկուկես տարի առաջ ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ Մեղրի քաղաքում կազմավորվեց տարածաշրջանի մի խումբ ակտիվ կանանց կազմակերպությունը: Նրանք էլ նախաձեռնեցին և ծնունդ տվեցին "Մեղրու կանանց ռեսուրս կենտրոնին": Այսօր կենտրոնն արդեն կայացած է, ունի նստավայր, ապահովված է գույքով, համակարգիչներով, ինտերնետային կապով: Տարբեր մասնագիտությունների, զբաղմունքի ու տարիքի կանանց միավորում է մի գաղափար` ապահովել կնոջ ակտիվ դերը հասարակական կյանքում, երկրի, համայնքի զարգացման, ինչպես նաև ընտանիքի ամրապնդման գործերում: Ինը հոգուց բաղկացած կանանց այս խմբին Մեղրիում գրեթե բոլորն են ճանաչում, որովհետև նրանք հասցրել են իրենց հետաքրքիր նախաձեռնություններով, գործունեությամբ հավատ ներշնչել: Բացի նրանց կողմից կազմակերպվող հետաքրքիր, բովանդակալից միջոցառումներից, գործազուրկ կանայք կենտրոնում սովորում են աշխատել համակարգչով, փորձում տիրապետել անգլերենին:
2009թ. ընտանեկան նպաստների համակարգում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Ընտանեկան նպաստի բազային չափը 8000-ից 10000 դրամ է դարձել (ընտանիքի անապահովության սահմանային միավորը մնացել է նույնը` 30.00): Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք չունեցող ընտանիքների համար հրատապ օգնության նպաստի չափը նույնպես դարձել է 10000 դրամ` նախկին 8000-ի փոխարեն: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 3000-ից դարձել է 18000 դրամ, որը կարող են ստանալ միայն ֆիզարձարկուրդում գտնվող կանայք: Բոլոր ընտանիքներին առաջին և երկրորդ երեխա ծնվելու դեպքում նախկին 35 հազար դրամի փոխարեն կտրվի 50 հազար դրամ: Երրորդ երեխայի դեպքում այժմ 430 հազար դրամ ստանում են ե՛ւ նպաստառու, ե՛ւ ոչ նպաստառու ընտանիքները:
Ապրիլի 13-20-ն ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում Սյունիքի մարզային գրադարանը "Խոնարհվիր գրքին, որ բարձրանաս նրանով" խորագրով կազմակերպել էր մեկ տասնյակից ավելի միջոցառումներ: Մարզային գրադարանի տնօրեն Սուսաննա Մինասյանի փոխանցմամբ անցկացված միջոցառումները նվիրված են եղել գրադարանին, գրքին ու գրականությանը, իսկ բազմաբնույթ միջոցառումներին մասնակցել են ե՛ւ դպրոցականներ, ե՛ւ մեծահասակներ: Ազգային գրադարանային շաբաթի շրջանակներում կազմակերպվել են նաև Կոմիտասի 140, Համո Սահյանի 95-ամյակներին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ: Իսկ բարձր դասարանցիների համար հայտարարվել էր շարադրությունների մրցույթ` "Խոնարհվիր գրքին, որ բարձրանաս նրանով" վերնագրով: Ապրիլի 19-ին` գիրք նվիրելու օրը, գրադարանի աշխատակիցները միմյանց գիրք են նվիրել: ՀՀ գրողների միությունն էլ Սյունիքի մարզային գրադարանին է 20 գեղարվեստական գիրք նվիրել: Մարզային գրադարանին 30 կտոր գիրք է նվիրել Կապանի երաժշտական թիվ 1 դպրոցի մանկավարժ Նելլի Կոստանդյանը:
Ապրիլի 11-ին Մասիսում տեղի են ունեցել հանրապետության դպրոցականների "Խճուղավազք-2009" բաց առաջնության մրցումներ (կազմակերպիչներ` Մասիսի "Սևան" մարզական ընկերություն և Մասիսի մարզադպրոցի տնօրինություն): Տասնմեկ տարի է` մրցումներն անցկացվում են, սակայն Կապանի աթլետիկայի դպրոցի սաներն առաջին անգամ են մասնակցել այդ առաջնությանը` Կապանի քաղաքապետարանի աջակցությամբ: Կապանցի աթլետներից Մարինա Հակոբյանը (500մ վազքատարածությունում ցուցաբերած արդյունքը` 1ր 34վրկ), Էմմելիա Պետրոսյանը (1000մ վազքատարածությունում` 3ր 32վրկ), Վալյա Ավագյանը (2000մ վազքատարածությունում` 7ր 39վրկ) զբաղեցրել են երկրորդ, իսկ Սաթինե Պողոսյանը (2000մ վազքատարածությունում` 7ր 52վրկ) երրորդ մրցանակային տեղեր:
Ապրիլի 18-ին ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հերթական հանդիպման ժամանակ "Գանձասարը" հյուրընկալվել էր Երևանի "Կիլիկիային": Ձևավորված տխուր ավանդույթի համաձայն` "Գանձասարը" 2:1 հաշվով պարտվեց "Կիլիկիայից":