ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ        ԱՐԽԻՎ       ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ
 
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 10 ՀՈՒԼԻՍԻ 2009, No 190 (20)
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Թեեւ մասնագետների պնդմամբ` տուբհիվանդների թվաքանակի նվազման միտում կա մեր երկրում
ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունիսի 24-ին ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին բանաձեւը
ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՄԵՆՔ
"Մութ տարի ժողովրդավարության համար"` Freedom House-ը իր զեկույցում այսպես է բնութագրում 2008 թվականը հետխորհրդային տարածքի երկրների համար
ԸՆԴԵՐՔ
Մարզի տարածքում 59 կազմակերպություն զբաղվում է երկրաբանական ուսումնասիրությամբ
ԵՐԱԺՇՏԱՇՈՒԿԱ
Բարու եւ չարի, գեղեցիկի եւ տգեղի միջեւ կենաց-մահու պայքարը միշտ է տեղի ունենում` անզիջում եւ անհաղթանակ, եւ ոչ ոք էլ չի կարող ասել, թե երբ պիտի այն վախճան ունենա
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Միասնական քննությունների անցկացման ջատագովները հավաստիացնում էին, թե այդ քննակարգը կբարձրացնի դպրոցի հեղինակությունը, կվերացնի կրկնուսուցման անհրաժեշտությունը
ՄՇԱԿՈՒՅԹ
Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվեց միջոցառում, որը հասցեագրված էր 2009-2010 ուսումնական տարվա շրջանավարտներին
ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՀՀ Վարչապետ Ս.Սարգսյան և «ԶՊՄԿ» ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Հակոբյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խրվել է քաջարանյան ցեխաջրի մեջ
ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 26-ի նիստը, այնուամենայնիվ, պատմության մեջ մտավ իբրեւ արկածային ու սկանդալային հանգրվան գործող վարչախմբի հակաճգնաժամային գործողությունների մեջ: Կառավարությունն այդ օրը, կարելի է ասել, բաշխեց ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարանոց վարկը եւ այդ առիթով ընդունեց մի քանի որոշում:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 26-ի ՀՀ կառավարության արտագնա նիստին Սյունիքում շատերն էին սպասում. նիստը եկավ ու անցավ, հաստատվեցին կամ ի դերեւ ելան նաեւ դրա հետ կապված հույսերը...
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆ
Մեր հարեւան երկրում` Իրանի Իսլամական Հանրապետությունում, հունիսի 12-ի նախագահական ընտրություններից հետո չեն հանդարտվել կրքերը: Հաշվի առնելով այն, որ Մեղրիի մաքսակետը Հայաստանն աշխարհին կապող պատուհաններից մեկն է, խմբագրության ստեղծագործական խումբը, լինելով Մեղրիում, հանդիպեց մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանին` զրույցի հրավիրելով նրան:
Կառավարությունն ընդունել է "Գորիս" քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք եւ շինություններ (քաղաքից դուրս) կառուցելու անհրաժեշտության մասին առաջարկը
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի 2009 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ խնդիրների մասին
"Տաթեւ" վանական համալիրը եւ հարակից` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով "Տաթեւ" զբոսաշրջային կենտրոն:
ԼՈՒՐԵՐ
Սյունիքի մարզից 2009-ի հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության աշխատակազմ ստացվել է 69 քաղաքացիների առաջարկություն, դիմում եւ բողոք, որից 18-ը վերադասից ակնկալել են դրամական օժանդակություն: Քիչ չեն նաեւ բնակարանային ու դատական, գազիֆիկացման ու ջրամատակարարման, աշխատանքի ու չվճարված աշխատավարձերի վերաբերյալ խնդիրներով դիմողները: ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով դիմում-բողոքներից դրական լուծում է ստացել 15-ը, պարզաբանվել` 25-ը, մերժվել` 6-ը: Մերժումները պայմանավորված են եղել դրամական օգնության տրամադրմամբ:
Հունիսի 22-ին "Շահերի պաշտպանության եւ աջակցության Սյունիքի կենտրոնի" ղեկավար Տիգրան Ստեփանյանը հրավիրել էր ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին նոյեմբերից մեկնարկած հակակոռուպցիոն ծրագրի գրանցած հաջողություններն ու առավել արդյունավետ աշխատանքին խոչընդոտող հանգամանքները: Նշվեց, որ մինչ օրս կենտրոն դիմել է 234 հոգի (22-ը` թեժ գծով), ձեւակերպվել է 74 հայցադիմում, դիմում, նամակ, գրություն: Դատարան կամ դատախազություն է ուղարկվել 11 գործ: Կենտրոն դիմած քաղաքացիների խնդիրների 55 տոկոսն առնչվում է սեփականության իրավունքի խախտմանը, 40 տոկոսը` աշխատանքային իրավունքի խախտմանը, 4 տոկոսը` անձնական անձեռնմխելիության խախտմանը, մեկ տոկոսը` այլ խնդիրների: Հաջողություն գրանցած դատական գործերից մեկն այն էր, որ կենտրոնին հաջողվել է վերականգնել աշխատանքի ընթացքում արտադրական խեղում ստացած "Կոլչեդան" ՓԲԸ նախկին 11 աշխատակիցների խախտված իրավունքները, եւ գործատուն պիտի փոխհատուցի չվճարած գումարները: Ընդ որում, գործը կենտրոնի աշխատակիցներին զարմացրել է նրանով, որ առաջին անգամ առնչվել են փաստի, երբ արհմիության նախագահը դատարանում պաշտպանում էր գործատուի շահերը:Կենտրոնն առաջիկայում պատրաստվում է նաեւ տարբեր ոլորտների մոնիտորինգներ անցկացնել ու դրանց արդյունքը եւս ներկայացնել հանրությանը:
Հուլիսի 2-ին իններորդ անգամ տեղի ունեցավ "Երիտասարդ լիդերների դպրոցի" բացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի բացմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ եւ այլք: Դպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ այս տարի դպրոցի հովանավորության հարցն առկախ է: "Երիտասարդ լիդերների դպրոցը" կգործի չորս շաբաթ, իսկ դպրոց հաճախող աշակերտների թիվը 20 է:
ՈՒԵՖԱ-ի 2009-2010թթ. մրցաշրջանի ակումբային մրցաշարերում Հայաստանը չեմպիոնների լիգայում ներկայացնելու է "Փյունիկը", Եվրոպայի լիգայում` "Գանձասարը", "Բանանցը" եւ "Միկան": Կապանի "Գանձասարը" Եվրալիգայի գավաթի խաղարկությունում պայքարը կսկսի երկրորդ փուլից, որը "Արարատ" ֆուտբոլային ակումբի արտոնագրումը մերժելու որոշումով է պայամանավորված:
Եվրալիգային "Գանձասարը" կհանդիպի հոլանդական "Բրեդայի" հետ: Հուլիսի 16-ին Հոլանդիայում տեղի կունենա "Գանձասար"-"Բրեդա" հանդիպումը, իսկ հուլիսի 23-ին "Հանրապետական" մարզադաշտում տեղի կունենա պատասխան խաղը:
Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 18-ի որոշմամբ "Կապանի թիվ 2 հատուկ դպրոց" ոչ առեւտրային կազմակերպությունը, միացման ձեւով վերակազմակերպվելով, մտցվել է "Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն" պետական ոչ առեւտրային կազմակերպության մեջ: Այդպիսով Սյունիքի մարզի Կապան քաղաքում ստեղծվել է կազմակերպության մասնաճյուղը: