Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
ՀԻՆԳՇԱԲԹԻ
10 սեպտեմբերի 2009
No 18 (190)
 
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Ուրանի որոնողական աշխատանքները Սյունիքում, որոնց մասին մեկ տարուց ավելի է` բազում խոսակցություներ ու քննարկումներ են ընթանում թե՛ մարզում, թե՛ ողջ հանրապետությունում, սկսվում են:
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 28-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ուսուցիչների ավանդական օգոստոսյան խորհրդակցությունը
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, Քաջարանի կոմբինատը 10 անգամ պակասեցրել է հարկային վճարումները պետությանը:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐԱՐՈՒՄ
Մարզի ջրամատարակարարման համակարգի կուտակված խնդիրների եւ անելիքների մասին էր Սյունիքի մարզպետարանում սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցությունը…
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԱՆԴՐԱԴԱՐՁ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՌՈԲԵՐՏ ԷՋԱՆԱՆՑԻ
Քրդիկանց-Լեռնաձոր


"ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ - 2009"-ը ԿԱՊԱՆՈՒՄ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԱՐԶԱԿԱՆ
ՏԱՐԵԴԱՐՁ
Արտեմ Վարդանյան - 85
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2009-ի սեպտեմբերի 1-ը Կապանի Սրաշեն գյուղում միշտ կհիշվի, որովհետեւ իրականացավ գյուղի աշակերտների, ուսուցիչների եւ բնակչության տարիների երազանքը. Սրաշենը դպրոցի շենք ունեցավ: Այն Հայաստանի սոցնեդրումների հիմնադրամի միջոցներով ռեկորդային 100 օրում կառուցել է "Մեղրու ՃՇՇՁ" ԲԲ ընկերությունը:
ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑԸ
1947 թվականին հիմնադրված Կապանի ? 3 միջնակարգ դպրոցն ուսումնական տարվա առաջին օրը սկսեց իր երկրորդ կյանքը: Դպրոցը հիմնովին վերանորոգվել է նախկին շրջանավարտ, բարերար Սերգեյ Համբարձումյանի կողմից, եւ այդ աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 316 մլն դրամ: Վերակառուցվել, հիմնանորոգվել են սանհանգույցները, ներքին հարդարման աշխատանքներ են իրականացվել շենքում, նորացվել է գույքը, դպրոցը կահավորվել է դպրոցական նոր սեղան-աթոռներով, ապահովվել է համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակներով: Լիովին նորոգվել են ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը, մարզադահլիճը եւ այլն: Դպրոցի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Ղեւոնդ Հովհաննիսյանը Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրվանից իր ինքնապաշտպանական ջոկատով զինվորագրվեց հայրենի երկիրը պաշտպանելու գործին: Նվիրված ծառայությամբ հասավ Ագարակում տեղակայված զորամասի հրամանատարի պաշտոնին, արժանացավ գնդապետի կոչման, ռազմական գիտելիքները հարստացրեց Հունաստանի առաջնակարգ ռազմական հաստատություններից մեկում, որն ավարտեց հատուկ շնորհակալագրով: Գնդապետ Ղ.Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող զորամասը միշտ էլ առանձնացել է բարեկարգ վիճակով ու անձնակազմի համար ստեղծված կենցաղային ու ծառայական բարվոք պայմաններով, այս առումով էլ համարվել է հանրապետության լավագույն զորամասերից մեկը: Տարածաշրջանում հրադադար հաստատվելուց հետո էլ նա շարունակում էր իր ավանդն ունենալ բանակաշինության գործում, բայց, ավաղ, նախախնամությունը նրան 38 գարուն էր շնորհել: Զինվորական պարտականությունները կատարելու պահին անսպասելիորեն դադարեց բաբախել հրամանատարի սիրտը...
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ
Երկօրյա այցով սեպտեմբերի 8-9-ը Սյունիք էր ժամանել ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոն: Այցի շրջանակներում նա եղավ Կապանի, Քաջարանի եւ Ագարակի կոմբինատներում: Բացի դրանից, տեղերում նա մեդալներ հանձնեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին Բելառուսի ազատագրմանը մասնակցած 22 սյունեցի վետերանի (երկու հոգու` հետմահու):
Հուլիսի 27-ին օրը ցերեկով շվեյցարացի զբոսաշրջիկներին Գորիսից Տաթեւ տանող տաքսու վրա` Հալիձորի մոտ գտնվող դիտակետի մերձակայքում, կատարվել է ավազակային հարձակում:
ՊԱՏՃԱՌՆ ԱՆՀԱՅՏ Է
Սեպտեմբերի 5-ին սուր աղիքային ինֆեկցիայով Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել նախադպրոցական տարիքի 27 երեխա, որոնցից 4-ը` ծանր ցնցումային վիճակում:
ՔԱՋԱՐԱՆ
Վարչախմբի կողմից տրված քարտ-բլանշը, կարծեք, հանգստություն եւ խաղաղություն չի բերում Մաքսիմ Հակոբյանի կլանին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքում տեղի կունենան հասարակական լսումներ` "Ագարակի ՊՄԿ" ՓԲԸ-ի բաց հանքի շահագործման նոր նախագծի /ընդլայնում եւ վերակառուցում/ թեմայով:
"ԱՊՄԿ" ՓԲԸ-ի տնօրինություն
ԼՈՒՐԵՐ
Սյունիքի մարզի դատախազության 2009թ. առաջին կիսամյակի արդյունքներն անփոփող խորհրդակցությունն այս անգամ տեղի է ունեցել Սիսիանում: Հուլիսի 29-ին այդ նպատակով Սիսիան էր ժամանալ եւ խորհրդակցությունը վարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Հուլիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մամուլի ասուլիսը:
Օգոստոսի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հանրապետության մարզային եւ համայնքային մի խումբ լրատվամիջոցների խմբագիրների: Վարչապետը լսել է նրանց նկատառումները տարածաշրջանային լրատվամիջոցների գործունեության բարելավման մասին: Դա Տիգրան Սարգսյանի նմանատիպ երկրորդ հանդիպումն էր վերջին մեկ տարում: Առաջին հանդիպումից հետո տարածաշրջանային թերթերի կյանքում դրական որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն այս հանդիպումից հետո` ժամանակը ցույց կտա:
Հանդիպմանը հրավիրված էր նաեւ "Սյունյաց երկիր" թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:
Օգոստոս ամսին հանրապետության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ոչ պաշտոնական այցով ժամանել են Սյունիք: Դրանց թվում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, ուրիշներ:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որոշմամբ Կապանի թիվ 12 (Բարաբաթումի) հիմնական դպրոցը կոչվել է Հրանտ Ոսկանյանի անվամբ: Նա երկար տարիներ եղել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղար, ապա` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ: Հ.Ոսկանյանը ծնվել է Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում:
Հուլիսի 27-ին Երեւանում` իր բնակարանում, դանակահարությամբ սպանվել է Հենրիկ Մադոյանը: Սպանությունից մոտ երկու ամիս առաջ` հունիսի 1-ին, նա ազատվել էր "Մեղրու բժշկական կենտրոն" ՓԲ ընկերության տնօրենի պարտականություններից: Ութ տարի նա գլխավորել է Մեղրու առողջապահական համակարգը եւ, ինչպես գործընկերներն են վկայում, համակարգը Մեղրիում չի տուժել, թեեւ նա մասնագիտությամբ դեղագործ էր: Բժշկական ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո տիկնոջ հետ գործուղվել էր ոչ թե իր ծննդավայր Թալին, այլ Մեղրի, որտեղ եւ սկզբնական շրջանում դեղատան վարիչն էր: Հենրիկ Մադոյանին դանակահարել է մեղրեցի Գոհար Ազարյանը: Իսկ սպանության մոտիվների մասին Մեղրիում շրջանառվում են տարաբնույթ խոսակցություններ:
"Ոստիկանություն-զանգվածային լրատվամիջոցներ հարաբերությունների բարելավում" ծրագրի շրջանակներում Կապանի մշակույթի կենտրոնի երիտասարդական կենտրոնում "Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն" հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանին մասնակցում էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ մարզի տարածաշրջանների ոստիկանության բաժինների պատասխանատու աշխատողներ, մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Շահագրգիռ զրույց ծավալվեց մարզային ոստիկանության եւ զանգվածային լրատվամիջոցների փոխհարաբերությունների շուրջ: Կլոր սեղանի մասնակից կանադացի փորձագետ Լենս Մարթելը ներկայացրեց լրատվամիջոցների եւ ոստիկանության փոխահարաբերությունների արտասահմանյան փորձը:
Վիվասել-ՄՏՍ-ի` "ՄՏՍ" բաց բաժնետիրական ընկերության դուստր ձեռնարկության "Ամառային ներշնչանք" ծրագիրը բացահայտում եւ զարգացնում է մարզերում բնակվող շնորհաշատ երեխաներին: Օգոստոսի 27-ին ծրագիրն այցելել էր Սյունիքի երեխաներին: Կապանի մշակույթի կենտրոնում նախագծի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես, որին մասնակցում էին մարզի մշակութային օջախների սաները, իսկ ցուցադրանքում ներկայացված էին նրանց ձեռագործ աշխատանքները, գեղանկարներ, գոբելեններ: Մշակույթի պալատի բեմահարթակում համերգային ծրագրով հանդես եկան Մեղրիի, Քաջարանի, Կապանի, Գորիսի մշակութային օջախների անհատ կատարողներ, պարային եւ երաժշտական խմբեր:
"Կանաչ արահետներ" հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանի եւ Սյունիքի ԳԱՄԿ գործադիր տնօրեն Արմիկ Բակունցի նախաձեռնությամբ Մեղրիում կազմակերպվել է ֆերմերային դաշտային դպրոց: Այս համագործակցության վերջնական նպատակն էկոլոգիապես մաքուր գյուղմթերքներ ստանալն է, եւ այս առումով կարեւոր է հիմք դնել օրգանական գյուղատնտեսությանը: Ինչպես նշեց ԳԱՄԿ-ի խորհրդատու Գեւորգ Մարգարյանը, դպրոցում ընդգրկված հողօգտագործողներին այցելում եւ մասնագիտական խորհուրդներով օգնում են ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի դասախոսները, բացի դրանից ֆերմերները համատեղ աշխատանքով միմյանց փոխանցում են իրենց փորձն ու հմտությունները:
Մեր ընթերցողին ստեղծագործող Գրիգոր Գեւորգյանը (Գեւունց) հայտնի է հանրապետական եւ տեղական մամուլում տպագրված նյութերով, բանաստեղծական ժողովածուներով եւ արձակ գործերով: Գեւունցն այս անգամ խմբագրություն էր եկել` ձեռքին չորրորդ դասարանի "Մայրենի" դասագիրքը (հեղինակներ` Կարինե Թորոսյան, Վաչագան Ա.Սարգսյան, Հեղինե Խաչատրյան, Կարինե Չիբուխչյան): Եվ նորություն էր բոլորիս համար, որ ի շարս հայտնի շատ բանաստեղծների ստեղծագործությունների, դասագրքում տեղ է գտել Գրիգոր Գեւորգյանի "Հայրս" բանաստեղծությունը:
Սեպտեմբերի 22-24-ը Կապանում անցկացվելու է մարդու իրավունքների եւ խաղաղության "Ես մարդ եմ" խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը: Կինոփառատոնը մրցութային չէ, ցուցադրվելու են արտասահմանյան վավերագրական կինոնկարներ, որոնցում քննարկվում են խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնախնդիրները: Փառատոնը 3 տարվա պատմություն ունի եւ Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Նախապես հայտարարվել էր մրցույթ, ու հայտերի հիման վրա ընտրվել են փառատոնի անցկացման վայրերը: Կապանում մրցույթը շահել է եւ կինոփառատոնը կկազմակերպի "Երկյակ" հ/կ-ն: Բացի Կապանից այն տեղի կունենա Վայքում, Վանաձորում, Նոյեմբերյանում ու Երեւանում, նաեւ Արցախում: Ֆիլմերն ընտրել են Հարավային Կովկասից, Չեխիայից եւ Գերմանիայից ներկայացված` 11 անկախ փորձագետներից կազմված ժյուրիի անդամները, իսկ յուրաքանչյուր կազմակերպություն իր համար 10 ֆիլմից ընտրել ու 3 օրվա ընթացքում ցուցադրելու է 6 ֆիլմ. դրանք տեղերում ներկայացվելու են համապատասխան թարգմանությամբ, իսկ ցուցադրումից հետո լինելու են քննարկումներ: Փառատոնի իրականացմանը աջակցում են "Բաց հասարակություն-Վրաստան" եւ Հայնրիխ Բյոլի անվան հիմնադրամները:
Կապանում փառատոնը տեղի կունենա "Արծվատուն" դահլիճում, կցուցադրվի օրական 2 ֆիլմ, մուտքն ազատ է:
1893 թվականից հետո առաջին անգամ մեզանում լույս է ընծայվում ու ընթերցող հասարակությանը ներկայացվում հայ պատմագիտական մտքի խոշոր ներկայացուցիչ, անվանի գիտնական ու բանաստեղծ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի կոթողային գործերից մեկը` "Սիսական" պատմաշխարհագրական ստեղծագործությունը: Դա "Ակսել Բակունց" գիտամշակութային նորաստեղծ հիմնադրամի (խորհրդի նախագահ` Սուրեն Խաչատրյան) անդրանիկ ձեռնարկումն է:
Հարյուր տասնվեց տարի անց "Սիսական" տեղագրությանն անդրադառնալն ինքնանպատակ չէ: Նախ` երկու-երեք տարի հետո` 2012 թվականին, մեր ժողովուրդը կնշի հայ տպագրության սկզբնավորման 500-ամյակը: Գիտական այդ հոբելյանը նախապատրաստելու եւ արժանավայել նշելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով: Ղեւոնդ Ալիշանի գլուխգործոցներից մեկի վերահրատարակմամբ Սյունիքն իր մասնակցությունն է բերում մշակութային կյանքի ուշագրավ այդ իրադարձությանը եւ հարգանքն ընծայում հայ առաջին տպագրիչ, հայկական տպագրության սկզբնավորող եւ հիմնադիր Հակոբ Մեղապարտին: Այնուհետեւ, հռչակավոր հայ քերթողի սույն աշխատությունը Մովսես Խորենացու "Հայոց պատմություն" եւ Ստեփանոս Օրբելյանի "Սյունիքի պատմություն" անզուգական երկերի հետ բացառիկ սկզբնաղբյուր է Սյունյաց աշխարհի բազմադարյա պատմության համար, ինչից ելնելով եւ այս գործը հանձն է առել "Ակսել Բակունց" գիտամշակութային հիմնադրամը:
"Սիսականը" վերահրատարակվում է "Հայագիտակ" հրատարակչության կողմից:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հանդես է եկել ուշագրավ նախաձեռնությամբ: Նա ստեղծել է հանձնաժողով` Իսրայել Օրու աճյունը Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքից տեղափոխելու եւ Սիսիանում վերահուղարկավորելու համար: Իսրայել Օրին հայ ժողովրդի ազատագրական շարժման ականավոր դեմքերից մեկն է: Նա առաջին հայ դիվանագետն է, որ համարձակորեն վերանայեց հայ ազատագրական շարժման քաղաքական կողմորոշումը, ճշտեց այդ շարժման ուղիները:  Օրի անձնավորության հետ կապված եւ ճշտման կարոտ մի շարք հարցեր կան առայսօր: Դրանցից մեկը նրա ծննդավայրի հարցն է: Սիսիանի քաղաքապետն այդ հարցում հիմք է ընդունել Լեոյի, Աշոտ Հովհաննիսյանի եւ մի շարք այլ գիտնականների կարծիքը, որոնք Իսրայել Օրու ծննդավայր են համարում Սիսիանի շրջանը: Սիսիանի քաղաքապետի այս նախաձեռնությունը, հավանաբար, բանավեճի առիթ կդառնա հատկապես գիտական շրջանակներում: Բանն այն է, որ գիտնականներից ոմանք, մասնավորապես պատմաբան Արարատ Աբրահամյանն Իսրայել Օրուն համարել են Պռոշյան (Խաղբակյան) իշխանական տոհմից սերված եւ Վայոց ձորի Մարտիրոս գյուղում ծնված:
Հուլիսի 31-ին Սիսիանի քաղաքապետարանը սիսիանցի երիտասարդներին հերթական անակնկալը մատուցեց: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Սիսակ Նահապետի անվան հրապարակում սիսիանցի կատարողների մասնակցությամբ տեղի ունեցած համերգը կրում էր "Մեր երգերը` մեր շուրթերով` մեզ համար" խորագիրը: Համերգին մասնակցեցին Սիսիան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղական համայնքների 27 կատարողներ: Այն հրապարակ էր բերել տարբեր տարիքի սիսիանցիների: Համերգը եզրափակվեց "Իմ Սիսիան" խմբերգով, որը, ինչպես հայտարարվեց համերգի ժամանակ, որպես օրհներգ հնչելու է հետայսու Սիսիանում կազմակերպվելիք բոլոր միջոցառումների ժամանակ: