Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63
ԵՐԵՔՇԱԲԹԻ
13 նոյեմբերի 2009
No 21 (193)
 
***
Այդ արձանագրությունները (տարօրինակ է` դրանք պետք է համաձայնագրեր կամ պայմանագրեր անվանվեին եւ ոչ թե "արձանագրություններ"…) լա՞վ են, թե՞ վատ, մեզ, մեր ժողովրդին ու պետությանը վնա՞ս են, թե՞ օգուտ. դրանց կնքումը ՀՀ ժողովրդի հանրաքվեով ընդունած Սահմանադրությամբ վերապահված է օրենքով նախատեսված ընտրությամբ ժողովրդի ընտրած անձանց իրավասությանը (Տե՛ս ՀՀ Սահմանադրություն, հոդված 55, կետ 7):
***
Բելոռուս գեղանկարիչ` հայկական հոգով. այսպես է արվեստագետին բնորոշել հոդվածագիրներից մեկը նրա երկրորդ հայրենիքում` Բելառուսում: Այնտեղ եւ նրա սահմաններից դուրս Սպարտակ Հարությունյանը բավականին հայտնի գեղանկարիչ է: Եվ այսօր նրան ծնող հայրենիքը` Հայաստանն ու Կապանը, հիրավի, կարող են հպարտանալ Սպարտակով:
***
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2009թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ Գեւորգ Սրապիոնի Ստեփանյանին շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
***
Ավերիչ երկրաշարժից եւ արցախյան պատերազմից հետո Հայաստանը գտնվում էր անմխիթար վիճակում: Մարդկանց դեմքերից ժպիտը վերացել էր, կարիքը խեղդում էր...
ՄԵՂՐԻ
20 տարվա ընդմիջումից հետո վերականգնվեց Մեղրու գեղեցիկ ավանդույթը` նշվեց "Արեւիք - Մեղրի" տոնը:
***
Ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 24-ին հարուցել է քրեական գործ` "Գորիս" քրեակատարողական հիմնարկի պետ Արմեն Պետրոսյանի կողմից 600 ԱՄՆ դոլար խոշոր չափի եւ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ Լեռնիկ Խաչատրյանի կողմից 500 ԱՄՆ դոլար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաեւ "Գորիս" ՔԿՀ-ի պետի տեղակալ Կարո Զադոյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձի դեպքի առթիվ:
***
Ագարակի հիմնադրման 60-ամյա հոբելյանի տոնակատարության օրը նշանավորվեց նաեւ նրանով, որ քաղաքում գործարկվեց հրշեջ-փրկարարական հենակետը, որի բացման արարողությանը մասնակցում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ում էլ "Սյունյաց երկիրը" խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:
***
2009թ. սեպտեմբերին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում տեղի ունեցած Ապիմոնդիայի (մեղվաբույծների միջազգային կազմակերպություն) 41-րդ կոնգրեսին մասնակցեց նաեւ "Մուլտի Ագրո" գիտաարտադրական կենտրոնի պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ: Իսկ հոկտեմբերի 25-ին տիկին Ծառուկյանը Մեղրիում էր. Կարճեւանի մերձակայքում գտնվող ու իր ձեռքերով վերակենդանացրած այգում բերքահավաք էր, բացի դրանից "Մուլտի ագրոն" իր բերքուբարիքի առանձին սեղանով մասնակցեց "Արեւիք-Մեղրի" բերքի տոնին:
ԼՈՒՐԵՐ
ՀՀ Կառավարությունը հաստատել է Ագարակի, Քաջարանի եւ Գորիսի քաղաքային համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոնց համաձայն` Ագարակի հողի մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` եկեղեցի կառուցելու, մյուս մասը` հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար: Ագարակի եւ Քաջարանի մյուս հողերը տրամադրվելու են բնակելի կառուցապատման եւ ընդերքօգտագործման խնդիրների իրականացմանը: Որոշվել է Գորիսի համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.2 հա հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա հասարակական կառուցապատման հյուրանոցային համալիր կառուցելու համար:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ "Հայաստանի համայնքների միության" կողմից համատեղ անցկացվող "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխության շրջանակներում 2009թ. տարվա լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Գորիս քաղաքը:
Հոկտեմբերի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարություն է տարածել. "Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն եւ ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի` Հալիձոր գյուղական համայնքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում առ այն, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի 1քմ-ի դիմաց 100 դրամ փոխհատուցում է առաջարկվում: Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Գորիսի տարածքային ստորաբաժանման` այդ հողամասերի 1քմ-ի կադաստրային արժեքը կազմում է 222 դրամ: Հալիձորցիները դժգոհում են նաեւ, որ մինչեւ օտարման պայմանագրերի կնքումը սեփականության իրավունքով դեռեւս իրենց պատկանող հողամասերում սկսվել են հողաշինական աշխատանքներ…":
"Գոեպրոմայնինգ" ընկերությունների խումբը նախաձեռնել է հակաճգնաժամային ծրագրի իրականացման հերթական փուլի իրականացումը: Այսպիսով, օրերս հանրապետություն են բերվել 55 տոննա բեռնատարողությամբ հինգ "Բելազ" մակնիշի ինքնաթափներ, որոնք պետք է շահագործվեն խմբի դուստր ձեռնարկությունում` "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ում: Առաջիկա ամիսներին սպասվում են "Բելազ" մակնիշի բեռնիչներ, երկու անվավոր տրակտորներ եւ մեկ տրակտոր` բուլդոզերային եւ փխրեցնող սարքավորումներով: Հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է հանքարդյունահանման ծավալների մեծացմանը եւ ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում հոկտեմբերի վերջին ստորագրվեցին համաձայնագրեր Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության հետ` Սյունիքի մարզում գյուղական համայնքների զարգացման ծրագրերի մեկնարկի վերաբերյալ: Ծրագրերն իրականացվելու են Սիսիանի եւ Գորիսի շրջանների գյուղական համայնքներում, դրանց նպատակն է նպաստել հատկապես անասնապահության ոլորտի զարգացմանը եւ ընտրված համայնքներում ֆերմերների եկամուտների աճի հնարավորությունների մեծացմանը:
Նոյեմբերի 4-ին Կապանի մշակույթի պալատում առաջին անգամ պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալության նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էր 47 գործատու: Տոնավաճառին մասնակցում էին կազմակերպություններ մարզի բոլոր քաղաքներից: Անցած տարի նման տոնավաճառ (կրկին ողջ մարզի համար) կազմակերպվել էր Գորիսում միջազգային դոնորների աջակցությամբ: Համաձայն ԶՊԾԳ տվյալների` անցած տարի Գորիսում աշխատանք էր գտել 67 անձ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նոյեմբերի 4-ի կապանյան տոնավաճառին ներկայացվել էր մոտ 182 թափուր աշխատատեղ: Բայց նշենք, որ միջոցառումն ավելի շատ կազմակերպությունների ցուցահանդես-գովազդ էր ներկայացնում, եւ չնայած միջոցառման անվանմանը` մասնակիցներից շատերը աշխատատեղ չէին առաջարկում:
2009-ին լրացել են Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի 60-րդ եւ աթլետիկայի մասնագիտացված մարզադպրոցի 20-րդ հոբելյանները: Հոկտեմբերի 28-ին մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ երկու մարզօջախների հոբելյաններին նվիրված հանդիսություն: Օրը հիշարժան էր նաեւ նրանով, որ մանկապատանեկան մարզադպրոցը կոչվեց երեք օլիմպիական խաղերի մասնակից, Մոսկովյան օլիմպիադայի (1980թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի անվամբ: Հանդիսավոր արարողության ժամանակ երկու մարզադպրոցների տնօրեններ Լյուդվիգ Ավագյանն ու Արսեն Պետրոսյանը ներկայացրին իրենց ղեկավարած մարզօջախների անցած ուղին, արժանին մատուցեցին Դ.Համբարձումյան մարդուն ու մարզիկին: Կապանի մարզական կյանքում ներդրում ունեցած մի խումբ վետերան մարզիչների հանձնվեցին Կապանի քաղաքապետի շնորհակալագրեր ու հուշանվերներ: Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի բակում վերատեղադրվել է (քաղաքապետարանի դիմացի պուրակից) Դ.Համբարձումյանի կիսանդրին:
Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղի միջնակարգ դպրոցը նշեց հիմնադրման 20-ամյակը: Տոնականորեն զարդարված դպրոցի դահլիճում տեղի ունեցած հանդիսության ժամանակ կրթօջախի տնօրեն Խորեն Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Գեղվա ձորի պատմությունը, դասվար Սվետլանա Ղազարյանը` դպրոցի ստեղծման պատմությունը: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն անկախությունից հետո նոր էր վերաբնակեցվում, եւ Կապանի շրջխորհրդի գործկոմի ժողկրթբաժնի աշխատակիցները սկսել էին տարածքի դպրոցների գույքը Կապան տեղափոխել: Երբ հերթը հասել է Գեղվա դպրոցին, կոլտնտեսության նախագահ Արքայիկ Մովսիսյանը թույլ չի տվել դա անել, եւ հենց նրա ջանքերով այստեղ հայկական դպրոց է բացվել, որի առաջին տնօրենը Ժենյա Խաչատրյանն էր: 1992-ին կրթօջախը վերածվել է դպրոց-մանկապարտեզի: Դպրոցն իր գործունեությունը սկսել է 4 աշակերտով, այժմ 22 աշակերտ ունի, 13 մանկավարժ: Ունեցել է 50 շրջանավարտ, որից 11-ը բուհ է ընդունվել: Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը շնորհակալագիր հանձնեց երկու մանկավարժի, երեք մանկավարժ էլ պատվոգիր ստացավ Կապանի կրթության աշխատողների արհմիությունից, աշխատակիցներին շնորհակալագրեր հանձնեց նաեւ դպրոցի տնօրենը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Կապանում բնապահպանական աղետալի վիճակի մասին ահազանգերին: Բնապահպանները պաշտպանին փոխանցել են, որ հողի, ջրի եւ սննդամթերքի մեջ հայտնաբերվել են թունավոր ծանր մետաղներ, որոնք չեն քայքայվում. դրանք կուտակվում են ջրում, հողում եւ որ ամենասարսափելին է` մարդկային օրգանիզմի մեջ: "Սա ազդում է առողջության ամենակարեւոր համակարգերի` իմունայինի եւ գենոֆոնդի վրա", - ըստ պաշտպանի` ահազանգել են բնապահպանները:
"Գոեպրոմայնինգ" ընկերությունների խումբը նախաձեռնել է հակաճգնաժամային ծրագրի իրականացման հերթական փուլի իրականացումը: Այսպիսով, օրերս հանրապետություն են բերվել 55 տոննա բեռնատարողությամբ հինգ "Բելազ" մակնիշի ինքնաթափներ, որոնք պետք է շահագործվեն խմբի դուստր ձեռնարկությունում` "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ-ում: Առաջիկա ամիսներին սպասվում են "Բելազ" մակնիշի բեռնիչներ, երկու անվավոր տրակտորներ եւ մեկ տրակտոր` բուլդոզերային եւ փխրեցնող սարքավորումներով: Հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերումը կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է հանքարդյունահանման ծավալների մեծացմանը եւ ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը:
ՀՀ փոխվարչապետ, ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի հրամանով հանրապետությունում հայտարարվել է տեղական ինքնակառավարման տասնօրյակ, որի շրջանակներում նոյեմբերի 6-ին անցկացվեց քաղաքացիական դաս: Մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցները բարձր դասարանցիներին ներկայացրին մեր պետության կառուցվածքը, տեղեկություններ հաղորդեցին վարչատարածքային բաժանման ու տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ տեղական իշխանությունների դերի, համայնքի ղեկավարի եւ ավագանու գործունեության մասին: Միջոցառման նպատակն էր խթանել համայնքի կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությունը: Տասնօրյակի ծրագրով նոյեմբերի 9-ին դպրոցներում անցկացվեց "Մեր համայնքը" թեմայով շարադրությունների մրցույթ:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, մամուլի ասուլիսի ժամանակ նշելով, որ եկեղեցականների պատրաստման հարցում կարեւոր է հոգեւոր կրթական հաստատությունների ստեղծումը, հավաստիացրել է, որ նման հաստատություններ ապագայում նախատեսում են ստեղծել Սյունիքի մարզում եւ Արցախում: Սա պայմանավորված է նրանով, որ բավարար չէ եկեղեցականների պատրաստմանն ուղղված աշխատանքների արդյունքը:
"Գոեպրոմայնինգը" միջազգային "Մեխանոբր" ընկերությանը պատվիրել է պատրաստել "ԱՊՄԿ" ՓԲԸ արտադրության վերակառուցման նախագիծ: Ագարակի կոմբինատի վերակառուցման նախագիծը պարտաստ կլինի նոյեմբեր ամսվա վերջին: Ֆաբրիկայի համար նորացումը անհրաժեշտ է վերամշակման հզորությունները եւ մետաղների կորզման տոկոսը բարձրացնելու համար: Ընկերության գործունեության հիմքում ընկած է նոր ձեռնարկությունների նախագծման եւ գործող ձեռնարկությունների նորացման համալիր մոտեցումը, որն ընդգրկում է արդյունավետ տեխնոլոգիաների, ժամանակակից նախագծակոնստրուկտորական լուծումների մշակումը եւ բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշներ ունեցող սարքավորումների օգտագործումը: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ամսական արտադրում է 25000 տ պղնձի խտանյութ, որում պղնձի պարունակությունը կազմում է 26% եւ 40տ մոլիբդենի խտանյութ` 51% մոլիբդենի խտանյութ պարունակությամբ:
ՀՀ կառավարության որոշումով Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաեւ Մեղրի, Շվանիձոր եւ Նյուվադի գետերի ջրահավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական եւ լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ եւ հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակմիջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Սյունիքի մարզում ստեղծել է 34401,8 հա ընդհանուր մակերեսով "Արեւիկ" ազգային պարկը: Մեկ այլ որոշմամբ Կապանի տարածաշրջանի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հա տարածքում ստեղծվել է "Զանգեզուր" պետական արգելավայրը` ընդգրկելով Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ դրա ձախափնյա Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները:
Վերջերս կայացավ ֆուտբոլի պրոպագնդմանը միտված ֆուտբոլի մարզային մրցաշար, որին մասնակցում էին Կապանի, Ագարակի, Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի եւ ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի թիմերը: Այս անգամ 1997-1998 թվականներին ծնված պատանիներն էին: Երկօրյա պայքարից հետո մրցանակակիր թիմերը դասավորվեցին հետեւյալ հերթականությամբ. հաղթող ճանաչվեց եւ Սյունիքի մարզպետի գավաթով ու ոսկե մեդալներով պարգեւատրվեց Գորիսի հավաքականը, արծաթե մեդալին արժանացավ Ագարակի, բրոնզե մեդալի` Սիսիանի թիմը: Պատվոգրով եւ հուշանվերներով պարգեւատրվեցին "Լավագույն դարպասապահ", "Լավագույն պաշտպան", "Լավագույն կիսապաշտպան", "Լավագույն հարձակվող" անվանակարգերում աչքի ընկած ֆուտբոլիստները, ինչպես նաեւ ամենակարգապահ թիմը: