Հայաստան աշխարհում իր առաքելությունը Ձմեռ պապն այս անգամ սկսեց Սյունիքից` Գորիսի կենտրոնական հրապարակից, որտեղ եւ դեկտեմբերի 29-ին անհայտությունից վայրէջք կատարեց ինքը: Նրան դիմավորելու եւ գոնե մեկ անգամ տեսնելու ակնկալիքով հրապարակում խմբվել էին հազարավոր մարդիկ: Ժամ առաջ Գորիս էր եկել երկրի իշխանական ու քաղաքական ամբողջ վերնախավը:
Գերծանրաբեռնված ծրագիր ուներ Ձմեռ պապը Սյունիքում: Հունվարի լույս 1-ի գիշերը պետք է այցելեր երեխաներին: Մինչ այդ հաշվետվություն պիտի ընդուներ մարզի ղեկավարներից, հրապարակեր ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները… Սակայն Ձմեռ պապը սյունիքյան իր առաքելությունը հանդիսավոր ընդունելությունից հետո պետք է սկսեր ապաշխարության արարողությամբ: Դա աննախադեպ ծես է Ձմեռ պապի բազմադարյա գործունեության մեջ, քանզի ապաշխարությունը հարյուրամյակներ շարունակ կատարվել ու կատարվում է եպիսկոպոսի կամ քահանայի մասնակցությամբ: Թե ինչո՞ւ է այս անգամ Ամենակալ Տիրոջ պատգամախոսը դարձել Ձմեռ պապը, այդ մասին ժամանակին տեղեկացվել էին բարեպաշտ աշխարհականները: Բանն այն է, որ մի շարք սյունեցիներ (մարզում եւ մայրաքաղաքում բնակվող), ովքեր վստահ չէին, որ իրենց մեղքերը երբեւէ կներվեն կամ կարձակվեն, ովքեր հաստատակամ չէին այլեւս չմեղանչելու մտադրության մեջ, ովքեր զղջումը սոսկ երեւութական ծես էին համարում, խնդիր ունեին զրուցել-խորհուրդ անել Ձմեռ պապի հետ (մինչեւ ապաշխարության օրինական ատյան դիմելը), մեկ առ մեկ պատմել գործած մեղքերի, չարագործությունների մասին:
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32 Հեռ.` 0285 5 25 63 ՉՈՐԵՔՇԱԲԹԻ
30 դեկտեմբերի 2009 No 25 (197) |
|||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
"Սյունյաց երկրի" հարցմանը արձագանքել է միայն ԱԺ պատգամավոր, "ՀՅԴ" խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Գեւորգյանը:
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵ-
ՐՈՒԹՅՈՒՆ Մեր հարցերին պատասխանում է "Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
"Այս նախաձեռնությունը վերջապես ցույց տվեց եւ համոզեց, որ համայնք հասկացությունը` որպես միասնական միավոր, կարող է գործել, սեփական ուժերով իր ներքին հարցերը լուծել", - այսպես է բնութագրում "Կապանի բժշկական կենտրոն" ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն այն գործընթացը, որը սկսվել է իր ղեկավարած հիմնարկում:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 17-ին Սիսիանի քաղաքապետարանի դահլիճում Աղասի Հակոբջանյանը հանդես եկավ քաղաքապետի պաշտոնում իր մեկամյա գործունեության հաշվետվությամբ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ - ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սիսիանի քաղաքապետարանում քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանրային հերթական քննարկումը
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈԻԼ
ԳԻՏԱԿԱՆ
Դեկտեմբերի 20-ին Կապանում երկու ձեռնարկով նշվեց ծնունդով կապանցի, հայ նշանավոր քաղաքական-հասարակական գործիչ Արամ Մանուկյանի 130-ամյա տարեդարձը
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՈԲԵԼՅԱՆ
Հունվարի 1-ին լրանում է կապանցի գեղանկարիչ Հրանտ Էլչյանի 60-ամյակը
|
|
|
|||||||||


