Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան: Ըստ ամենայնի` խորհրդակցությունը վերածվեց կատարվածի եւ կատարվելիքի լուրջ քննարկման: Հիմնականում շեշտը դրվեց անելիքների եւ բացթողումների վրա: Քաղաքաշինության վարչության առջեւ, օրինակ, երկու խնդիր դրվեց` ուժեղացնել վերահսկողությունը շինարարության որակի վրա, կասեցնել ապօրինի եւ ինքնակամ կառույցների շինարարությունը: Սոցիալական արդարությունը խախտվում է, մասնավորապես գյուղական համայնքներում, որտեղ գյուղապետերի կամայականությունների պատճառով առավել կարիքավորները դուրս են մնում նպաստառուների ցուցակից: Խորհրդակցությունը վարող Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը սոցիալական բաժնի առջեւ խնդիր դրեց ստուգումների միջոցով ճշտել նպաստառուների կարիքավորության աստիճանը: Գարնան գյուղատնտեսական աշխատանքները յոթ սարի հետեւում չեն, եւ պարարտանյութի եւ սերմացուի հայթայթումը չէր կարող քննարկման նյութ չդառնալ: Մասնավորապես մարզում սերմնաբուծությունը խթանելու նպատակով որոշվեց Նորավանում 10 հեկտար տարածության վրա հիմնել սերմնաբուծական (նախաձեռնությունը Նորավանի գյուղապետինն է) տնտեսություն: Գյուղվարչության պետին հանձնարարվեց հետեւողական լինել մատչելի գնով հողի մշակին պարարտանյութ հատկացնելու խնդրում (այդ գործը նախորդ տարում տապալվել էր): Մարզի առողջապահական համակարգը, մասնավորապես Մեղրու տարածաշրջանը նեղ մասնագիտությամբ բժիշկների կարիք ունի: Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետը հայտնեց, որ մարզի 34 դպրոց է ապահովված ինտերնետային կապով, ընդհանրապես գյուղական դպրոցների մի մասը խնդիր ունի համալրվելու համակարգչային կաբինետներով: "Մարզի բնակչության 70 տոկոսը քաղաքաբնակ է, բայց դա չի նշանակում, որ պիտի պակաս ուշադրություն դարձնենք գյուղական դպրոցներին", – նշեց մարզպետը: Մի շարք հարցերի լուծման վերաբերյալ սահմանվեցին կոնկրետ ժամկետներ:
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32 Հեռ.` 0285 5 25 63 4 փետրվարի 2010 No 02 (199) |
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:Իրավական
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:Անասնաբուժություն
Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
|
|
|
|||||


