Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել: Տարիներ շարունակ քաղաքում շախմատի խմբակներ են եղել, իսկ 2006 թվականից Սիսիանի շախմատի դպրոցը սկսել է գործել որպես շախմատի ակադեմիայի մասնաճյուղ: Բացի դպրոցից, այսօր նաեւ միջնակարգ դպրոցներից մեկում հատուկ շախմատի խմբակ կա: Ի՞նչ ապագա ունի շախմատը Սիսիանում, քայլեր ձեռնարկվու՞մ են քաղաքում մարզաձեւի զարգացման համար: Շախմատի դպրոցի տնօրեն Համլետ Մինասյանի խոսքով` այսօր Սիսիանում շախմատը ոչ միայն պահպանվում, այլեւ զարգանում է, ամեն տարի բազմաթիվ մրցաշարեր են լինում. Սիսիանում Սյունիքի մարզի պատանիների առաջնություն, Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին եւ Վուրգ Ոսկանյանին նվիրված մրցաշարեր են անցկացվում: Շախմատի դպրոց շուրջ 50 աշակերտ է հաճախում: Տնօրենը հպարտությամբ նշում է. "Ամեն տարի Սյունիքի մարզում դպրոցը պարտադիր պատանիների 2-3 չեմպիոն է տալիս, միջինից բարձր ցուցանիշներ ենք ունենում: Այս տարի Հենրիկ Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցաշարում մեր դպրոցից Սեւակ Եղյանն ու Դավիթ Բաբաջանյանը 4,5 եւ 5 միավոր վաստակեցին: Սիսիանում անցկացված դպրոցականների օլիմպիադայում 3-րդ միջնակարգ դպրոցը, որը հիմնականում մեր դպրոցի սաներով է համալրված, գրավեց առաջին տեղը":
Հ. Մինասյանը նշեց նաեւ, որ դպրոցին այսօր միայն ջեռուցումն է պակասում, որն էլ մոտ ապագայում Սիսիանի քաղաքապետն է խոստացել լուծել, իսկ գույքային խնդիրներ չկան. ֆեդերացիան ամեն պայման ապահովել է: Տնօրենն ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրերի բարդացումը առաջ է բերել մեկ այլ խնդիր. երեխաները շախմատ խաղալու ժամանակ գրեթե չեն ունենում: "Միայն էնտուզիաստներն են մնում", – ասում է Համլետ Մինասյանը:
Սիսիանում մարզաձեւի զարգացման մասին մի փոքր այլ կարծիք ունի թիվ 2 միջնակարգ դպրոցի շախմատի խմբակի մարզիչ, 1998-2003 թվականների շախմատի դպրոցի տնօրեն աշխատած Ալիկ Հարությունյանը: Անվճար հիմունքներով գործող այս խմբակում 25 աշակերտ կա: Ա. Հարությունյանը կարծում է, որ 2003 թ.-ից հետո մարզաձեւը քաղաքում դադարել է զարգանալ: Նա պնդում է, որ միայն իր սաներն են կարողանում արդյունքների հասնել. "Սիսիանում շախմատը ամուր հիմքերի վրա է եղել 1998 թվականին, իմ երեխաները մասնակցել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, եղել Իսպանիայում, Հունաստանում, Հարավսլավիայում անցկացված մրցումներին: 2009-ին իմ սաներից Սուրեն Գեսյանը հանրապետությունում մինչեւ 10 տարեկանների խմբում գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ Իտալիայում մասնակցելու Եվրոպայի պատանիների առաջնությանը: Իսկ շախմատի դպրոցի ոչ մի սան 2003-ից հետո ոչ մի տեղ չի գրավել": Նշենք, որ Ա. Հարությունյանը մի շրջան որպես մարզիչ աշխատել է նաեւ Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում, բայց որոշ ժամանակ անց հիասթափվել է ու մարզադպրոցն էլ լքել: "Այդ դպրոցում միայն վոլեյբոլի մասին էին մտածում: Տնօրենն ասում էր` ինձ որակ պետք չի, ինձ քանակ է պետք", – նշում է Ա. Հարությունյանը: Եթե ֆեդերացիան շախմատի դպրոցում հոգում է գույքային եւ այլ խնդիրներ, ապա միջնակարգ դպրոցում գործող այս խմբակին անհրաժեշտ են համապատասխան սեղաններ, ժամացույցներ ու համակարգիչ: "Նոր գրականություն չունենք` շատ թանկ է, աշխատում ենք հին գրքերով: Բայց շախմատն արվեստ է, որն օրեցօր զարգանում է: Եթե միջոցներ լինեն, արդյունքներ կլինեն, բայց մի կերպ գումար եմ հայթայթում, որ երեխաները կարողանան մրցումների գնալ", – սրտնեղում է մարզիչ Ա. Հարությունյանը: Նրան հուսադրում է միայն այն, որ երեխաները չափազանց մեծ հաճույքով են պարապմունքների հաճախում:
Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք, թե դպրոցի ու խմբակի շախմատիստների միջեւ երբեւէ մրցում կազմակերպվե՞լ է: Դպրոցի տնօրեն Հ. Մինասյանը կարծում է. "Իմաստ չեմ տեսնում այդպիսի հանդիպումների, ավելորդ կրքեր են բորբոքվում": Ա. Հարությունյանը եւս նման հանդիպման կարիք չի զգում, վստահ է` իր աշակերտները հաղթող են լինելու:
Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
"Առավոտ", 22 հունվարի 2010թ.
Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32 Հեռ.` 0285 5 25 63 4 փետրվարի 2010 No 02 (199) |
|||||||
|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||
Ջրամատակարարում
Սյունիքում աղմուկ հանում ու ժամանակ առ ժամանակ բողոքների ալիք են բարձրացնում "Հայջրմուղկոյուղու" կողմից դատական կարգով բաժանորդների ունեցած վարձավճարների պարտքը գանձելու դեպքերը:Իրավական
Արձագանք
Հունվարի 22-ին (մեկ անգամ էլ դրանից առաջ) "Հ2"-ի եւ "Շանթի" լրատվական ծրագրերն անդրադարձել են Կապան-Մեղրի ավտոմայրուղու դրությանը եւ Քաջարան-Դիբագի լեռնանցք հատվածի վիճակը բնութագրել դժվարանցանելի:
Գյուղատնտեսություն
2009-ի դեկտեմբերին ու 2010-ի հունվարին եղանակն արտահայտվեց անձյուն ու տաք ձմեռով, այն աստիճան, որ որոշ ծառեր (հոնի, տխլենի, թզենի) սկսել էին բողբոջել:Անասնաբուժություն
Ծղուկում 2009-ին բռնկված բրուցելյոզի համաճարակն առավել թանկ էր նստել գյուղացիների վրա: Տնտեսությունը համարվել էր անապահով, եւ այն առողջացնելու խնդիր էր դրվել անասնաբուժական ծառայության առջեւ:
***
Հունվարի 28-ին մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների պետերը հաշվետվությամբ հանդես եկան
Մարզական
Սիսիանում շախմատ մարզաձեւի հաջողությունների մասին հաճախ կարելի է լսել:
|
|
|
|||||


