Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

12 մարտի 2010
No 05 (202)
 
Երեւան-Մեղրի մայրուղի
Սյունիքի մարզի Սյունիք գյուղական համայնքի վարչական տարածքում մարտի 10-ի առավոտյան երթեւեկությունը արգելվել էր:
Տեղական ինքնակառավարում
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ամփոփում է այս պաշտոնում իր տասը տարվա աշխատանքի արդյունքները...
Հակահամաճարակային
Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Լենա Մալինցյանի հետ:
Էկոլուր
Փետրվարի 10-ին Սյունիքում ձերբակալված որսագողական խմբի կազմում ռազմական ոստիկանության աշխատակից կար:
Արցախյան հիմնախնդիր
Քաղաքաշինություն
Փետրվարի 10-ին Սյունիքում ձերբակալված որսագողական խմբի կազմում ռազմական ոստիկանության աշխատակից կար:
Հանքարդյունաբերություն
"Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ վերակառուցման համար նախատեսվում է ներդնել 18-22 միլիոն ԱՄՆ դոլար:
Հանրակրթություն
Բազմազավակ ընտանիք
Գնահատական
Գրախոսություն
Գրախոսություն
Ակնարկ
Հոբելյան
Անհատական ցուցահանդես
Մարզական
Սոցիալական
Իշխանությունների այս տարփանքին, սակայն, ողջամիտ բացատրություններ չեն հաջորդում, եւ մարդիկ առայժմ տարակույսի մեջ են: Ապրիլի 1-ից կգործեն բնական գազի նոր սակագներ: Մինչ այդ արդեն գործ ունենք վառելիքի (հատկապես բենզինի) գների մոտ 15 տոկոս բարձրացման հետ: Անորոշությունն առանձնապես տեսանելի է դրամի փոխարժեքի անվերջորեն երերացող շուկայում...
Անդրադարձ
Այնքա՜ն շատ են հիմա Ռոբերտ Քոչարյանին քննադատում-հայհոյում, որ, կարծեք, այլեւս հետաքրքիր չէ նրան հիշելն ու նրան առնչվող հարցեր արծարծելը: Միաժամանակ այնքան էլ ջանք եւ խիզախություն չի պահանջվում այժմ Քոչարյանին քննադատելու համար, մանավանդ որ գործող իշխանությունների համար, որքան էլ նրանք Քոչարյանի հետ միեւնույն նավի մեջ են, այնքան էլ տհաճ չէ այդ թեման: Բայց կան հարցեր, որոնք, ցավոք, թույլ չեն տալիս խուսափել քոչարյանական արծարծումներից:
Աշխարհը եւ մենք
Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` մարտի 8-ին հրապարակած զեկույցում:
Աշխարհը եւ մենք
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին: Օրինագծին կողմ քվեարկեց 23 կոնգրեսական, այդ թվում` հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, դեմ` 22 կոնգրեսական:
ԼՈՒՐԵՐ
Մարտի 8-ից ապրիլի 7-ը` կանանց, մայրության եւ գեղեցկության տոների կապակցությամբ "Գեղեցիկը կփրկի աշխարհը" խորագիրն է կրում Կապանի մշակույթի կենտրոնի կողմից անցկացվող միջոցառումների շարքը: Մարտի 8-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սյունիքի մարզպետի եւ Կապանի քաղաքապետի շնորհակալագրերի արժանացան մի խումբ կանայք: "Ակսել Բակունց" հուշամեդալ հանձնվեց Մեղրու N1 դպրոցի դասվար Սոնա Միրզոյանին, երկարամյա մանկավարժ Աիդա Ստեփանյանին եւ հիսուն տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ ունեցող Զարվարդ Խուրշուդյանին: Միջոցառումն ավարտվեց համերգով:
Մարտի 3-ին Կապանի N2 ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցած հուշ-ցերեկույթը նվիրված էր Կապանի N2 դպրոցի շրջանավարտ, Արցախյան ազատամարտում զոհված Կարեն Դուրինյանի 40-ամյա տարելիցին: Մինչ այդ միջոցառման մասնակիցները եղան Բաղաբուրջի հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին նրա շիրմաքարին, որից հետո դպրոցի մշակույթի կենտրոնում 3-րդ "բ" դասարանի աշակերտները (դասվար` Անահիտ Դուրինյան) ներկայացրին Կարեն Դուրինյանի կյանքն ու գործունեությունը, վերհիշեցին Արցախյան գոյամարտին նրա մասնակցության որոշ դրվագներ: Աշակերտներն արտասանեցին Կարեն Դուրինյանի ստեղծագործությունները, կատարեցին հայրենասիրական երգեր:
Ինչպես տեղեկացնում է "Արմենպրես" գործակալությունը, Կապանում փակվել է 5 գրադարան: Նման որոշում համայնքի ավագանին ընդունել էր դեռեւս անցած տարվա հուլիսին: Քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանի փոխանցմամբ, քաղաքում այսուհետ կգործի 10 ակումբ-գրադարան, 3 գրադարան եւ մեկ "Փառքի հուշասրահ", որոնց աշխատանքը կհամակարգի նոր ստեղծված "Ակումբագրադարանային միավորումը":
ՀՀ ազգային վիճակագրության պաշտոնական կայքից տեղեկանում ենք Սյունիքի մարզում գյուղատնտեսական տեխնիկայի առկայության եւ սարքին լինելու մասին (2010թ. հունվարի 1-ի դրությամբ): Ըստ այդմ` 1126 տրակտորից սարքին վիճակում է 857-ը, 960 բեռնատար ավտոմեքենայից` 760-ը, 84 հատիկազտիչ մեքենայից` 75-ը, 198 տրակտորային շարքացանից` 169-ը, 259 խոտհնձիչից` 226-ը, 26 կերահավաք կոմբայնից` 26-ը, 172 հացահատիկահավաք կոմբայնից` 147-ը, 550 տրակտորային կցասայլից` 472-ը, 359 տրակտորային գութանից` 315-ը, 109 կուլտիվատորից` 102-ը, 238 հավաքիչ-մամլիչից` 214-ը:
Մարտի 1-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությանը նախապես դիմած 15 հոգուց մասնակցեց 11-ը. դրամական օժանդակություն ստանալու խնդրանքով դիմել էր` հինգ, աշխատանքի տեղավորման` հինգ, տարածքի հատկացման վերաբերյալ` մեկ հոգի: Դրամական օգնության համար դիմած 5 քաղաքացու դիմումին տրվեց դրական պատասխան: Աշխատանքի տեղավորման խնդրանքով ընդունելության եկած չորս քաղաքացի հաշվառվեց, իսկ մեկ հոգի "Լեռ-Էքս" ՍՊԸ-ում աշխատանքի տեղավորվեց: Նշենք նաեւ, որ փետրվարի 27-ին Սիսիանի տարածաշրջանում նույնպես մարզպետ Ս.Խաչատրյանը կազմակերպել էր քաղաքացիների ընդունելություն:
Փետրվարի 8-ից 11-ը մարզում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը: Օլիմպիադային մասնակցել է 8-11-րդ դասարանում սովորղ 2262 աշակերտ, որից 450 հոգի կմասնակցի մարզային փուլին, որը սկսվել է փետրվարի 25-ից ու կավարտվի մարտի 10-ին:
Փետրվարի 20-ից 28-ը Թուրքմենստանի "Օլիմպիական" մարզադաշտում մեկնարկած "Թուրքմենբաշու գավաթի" խաղարկությունում "Գանձասարը" դուրս է մնացել գավաթի հետագա մրցապայքարից. Թուրքիայի ակումբների հավաքականի հետ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, Թուրքմենստանի "Ալթին Ասիր" ակումբից "Գանձասարը" ջախջախիչ պարտություն է կրել 0:3, իսկ երրորդ փուլում Տաջիկստանի "Վախշ" ակումբից` 1:2 հաշվով: Արդյունքում "Գանձասարը" մեկ միավորով զբաղեցրել Է վերջին տեղը` դուրս մնալով հետագա մրցապայքարից: Ինչպես ArmSport.am-ին տեղեկացրել էր "Գանձասարի" գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը, Թուրքմենստան էին մեկնել 19 ֆուտբոլիստ: Թիմի կազմում միայն Արարատ Հարությունյանն էր, որ փորձաշրջան էր անցնում կապանյան թիմում: Մյուս խաղացողները "Գանձասարի" հետ պայմանագրեր ունեն: Հատկանշական է, որ Կապանի "Գանձասարը" "Թուրքմենբաշու գավաթի" խաղարկությանը մասնակցելու համար Թուրքմենստան էր մեկնել ավտոբուսով:
"Զանգեզուր" պետական արգելավայր ստեղծելու մասին ՀՀ կառավարության 2002 թ. մայիսի 30-ի որոշման մեջ կատարվել են փոփոխություններ ու լրացումներ: "Զանգեզուր" պետական արգելավայրն ստեղծվել է Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 17368,77 հեկտար տարածքի վրա, որն ընդգրկում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի գետի ավազանի վերին հատվածը եւ նրա ձախափնյա` Գեղի վտակի մերձափնյա` Բարգուշատ լեռնաշղթայի ձորակների տարածքները:
"Զանգեզուր" պետական արգելավայրի ստեղծման ծրագրի շրջանակներում, որը համակարգվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ Հայաստանյան գրասենյակի կողմից, կապիտալ ծախսերի գծով կարիքների ֆինանսավորումը նախատեսված է Կրիտիկական էկոհամակարգերի համագործակցության հիմնադրամի /CEPF/ կողմից: Միաժամանակ նշենք, որ 2010-2011 թվականների ընթացքում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ կողմից նախատեսվում են նաեւ ֆինանսական ներդրումներ ինչպես "Զանգեզուր" պետական արգելավայրի պահպանության աշխատանքների (100000 ԱՄՆ դոլար), այնպես էլ արգելավայրի սահմանակից համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների (100000 ԱՄՆ դոլար) բարելավման նպատակով:
Կապանի Շինարարների թաղամասն սպասարկող N8 կանգառում շինարարական աշխատանքների եռուզեռ է: Այն վերանորոգվում է անհատ ձեռներեց Հայկարամ Ավետիսյանի միջոցներով: Կանգառը կառուցվում է եվրոպական չափանիշներին համապատասխան, կվերականգնվի լուսավորությունը, կբարեկարգվի շրջապատը: Կանգառին կից կառուցվելու է նաեւ առեւտրի սրահ:
Բաժինը վարում է ՍԱԹԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ