Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

13 ապրիլի 2010
No 07 (204)
 
Հարցազրույց
Հարցազրույց Մեղրու քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանի հետ
Հարցազրույց
Հարցազրույց Մեղրու մաքսակետի պետ Սամվել Հայրապետյանի հետ
Դավիթբեկյան ուխտեր
2010թ. մարտի 28ին տեղի ունեցավ "Դավիթբեկյան ուխտեր" նորաստեղծ երիտասարդական հասարակական կազմակերպության անդրանիկ համագումարը...
Տրանսպորտ
Նամակ խմբագրությանը
ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65ԱՄՅԱԿԸ
Հիսունհինգ տարի գյուղից բացակայած եւ Ուկրաինայում ապրող Արամը եկել էր եղբոր մահվան տարելիցին մասնակցելու նպատակով: Երբ մնացել էինք երկուսով, համբուրեց հոր, մոր, եղբոր, եղբոր կնոջ նկարները եւ ծանր հոգոց հանեց. աչքերից արտասուք էր թափվում:
ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65ԱՄՅԱԿԸ
Արդեն յոթերորդ տասնամյակն է բոլորում եռանկյունի նամակների, որոնք Հայրենական մեծ պատերազմում իրենց հարազատներին կորցրած մարդկանց միակ մխիթարանքն են երկար տարիներ:
Ժամանակներ, բարքեր
Հալիձորի բերդի վերականգնման ընթացքում այնտեղ հայտնաբերված իրերը` պատմամշակութային նշանակությամբ, թալանվել են, եւ պարզ չէ դրանց հետագա ճակատագիրը: ...Երկուերեք տարի շարունակ Կապանում շրջանառվող այս խոսակցությունը նոր թափ է ստացել վերջերս: Դրա իսկությունը ճշտելու մեր փորձերը ջրի երես հանեցին աղաղակող նոր իրողություններ` կապված բերդի մասնակի վերականգնման եւ, առհասարակ, պատմամշակութային անշարժ հուշարձանների ռեստավրացիայի հետ:
Դիրքորոշում
ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սյունիքի մարզպետ

Մենք գտնվում ենք հայ ժողովրդի պատմության ոչ սովորական հանգրվանում: Մեր առջեւ ծառացած են ազգային դժվարագույն խնդիրներ` ժառանգված նախորդ ժամանակներից ու ոչ վաղ անցյալից: Դրանցից մեկը, անշուշտ, Արցախյան հիմնախնդիրն է, որի շուրջ 1994թ. կնքված զինադադարն ու ստատուս-քվոն վերանայելու փորձեր են արվում, ինչի մասին հարեւան երկրից հոխորտանք ենք լսում գրեթե ամեն օր
Ոստիկանություն
Ապրիլի 16ին Հայաստանում իններորդ անգամ նշվում է Ոստիկանության օրը: Տոնի նախօրեին ոստիկանության աշխատանքների, խնդիրների, մարզկենտրոնի օպերատիվ վիճակի մասին ենք զրուցում ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գեւորգյանի հետ: Ի դեպ, այս տարի լրանում է նաեւ այս պաշտոնում պարոն Գեւորգյանի գործունեության 5ամյակը:
Կանանց միամսյակ
Հաճախ ենք բողոքում, թե այս կամ այն գիտական առաջընթացը հեռավոր մարզ ուշ է հասնում, կամ այստեղ կանայք չունեն այն հնարավորությունները, ինչ մայրաքաղաքում...
ԼՈՒՐԵՐ
Սյունիքի մարզպետի` 2010թ. մարտի 18ի որոշմամբ մարզի յոթ` Ալվանք, Եղեգ, Լեհվազ, Նռնաձոր, Վարդանիձոր (Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածք) եւ Նժդեհ (Սոֆլու), Տորոնիք (Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածք) գյուղական համայնքներում մայիսի 23ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ: Ալվանքում եւ Նժդեհում կանցկացվեն միայն համայնքի ղեկավարի, իսկ մյուսներում` համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններ: Թեկնածուները կառաջադրվեն ապրիլի 2328ը:
Մարտի 29ին երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին: Փոխդեսպանը հանդիպել է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին եւ զրույցներ ունեցել տարածաշրջանում իրականացվելիք ծրագրերի շուրջ: Ենթադրվում է, որ այս տարի Լեհաստանի դեսպանատան հատկացումներով Շիկահող գյուղում կառուցվելու է խմելու ջրագիծ, իսկ Վերին Խոտանանի գյուղտեխնիկան կհամալրվի նորերով:
Կապանում գործող "Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման" ՀԿն դիմել է ՀՀ կառավարություն առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ: Կազմակերպության տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ 04.08.2010թ. Կապանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցան "ՀՀ Սյունիքի մարզում ուրանի եւ ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման" նախագծի հասարակական լսումները: "Ուսումնասիրելով հասարակական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը` մենք եկանք եզրակացության, որ նորից ինչոր մի աղետալի բան փաթաթվում է Սյունիքի բազմաչարչար ժողովրդի վզին: Արձանագրության մեջ նշված Լեռնաձորի համայնքապետի դրական խոսքերը նախագծի շուրջ չեն համապատասխանում իրականությանը: Մենք դա կարող ենք հաստատել. համայնքապետի իրական կարծիքն առ այսօր նախագծի վերաբերյալ կոշտ բացասական է", նշված է մամլո հաղորդագրության մեջ:
ՀՀ կառավարությունը "Հիշատակի եւ տոների մասին" ՀՀ օրենքի համաձայն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով որոշում է ընդունել տաղավար` Սուրբ Ծնունդ, Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոներին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրը հայտարարել ոչ աշխատանքային:
Օրերս "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" հասարակական կազմակերպության Սյունիքի մարզային մասնաճյուղի Կապանի տարածքային գրասենյակում տեղի ունեցավ "ՀՀում կանանց քաղաքական մասնակցության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխումներ" թեմայով սեմինար:
Մ2 ԵրեւանԳորիսՄեղրի ավտոճանապարհի 244րդ կմ նիշում սողանքի հետեւանքով փլուզված հատվածը շրջանցելու նպատակով կառուցվում է նոր ճանապարհ: Նախագծային արժեքը կազմում է 1 մլրդ 158 մլն դրամ, որից անցած տարի 798 մլն դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվել:
Մարտի 19ից մայիսի 10ը հանրապետությունում անցկացվում է առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մարզից մասնակցում է 71 աշակերտ:
Անցած տարի մարզում արձանագրվել է հանցագործության 470 դեպք (նախորդ տարի` 241): Բացահայտումը կազմել է 94 տոկոս (նախորդ տարի` 83,5 տոկոս): Արձանագրվել է թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության 66 դեպք (նախորդ տարի` 35), բացահայտումը կազմել է 95,2 տոկոս ( նախորդ տարի` 93,9 տոկոս): Զենքի, հրազենի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության 19 դեպք է արձանագրվել (նախորդ տարի` 3), բացահայտումը կազմել է 100 տոկոս:
2010 թվականի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվելու է մարտի 28ից նոյեմբերի 14ը: Մարտի 28ին հանրապետության ֆուտբոլի բարձրագույն առաջին տուրում Հրազդան մարզադաշտում "Գանձասարին" հյուրընկալել էր "Կիլիկիան": Խաղն ավարտվեց օգուտ "Կիլիկիայի"` 3:1 հաշվով, իսկ երկրորդ տուրում` մարտի 2ին, "Գանձասարը" սեփական հարկի տակ հանդիպեց "Ուլիսին". հանդիպման ընթացքում հյուրերին հաջողվեց մեկ գնդակ գլորել "Գանձասարի" դարպասը: Երրորդ տուրում, որը տեղի կունենա ապրիլի 11ին, "Գանձասարին" Գյումրիի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի "Շիրակը": Միեւնույն ժամանակ մեկնարկել է 2010 թվականի Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցաշարը: Մասնակից թիմերի վիճակահանության արդյունքով 1/4 եզրափակիչում մարտի 23ին "Գանձասարը" սեփական հարկի տակ հյուրընկալել էր "Ուլիսին": Հանդիպումը ոչոքի հաշվով էր ավարտել:
Արձագանքելով մեր թերթի N 5ում հրապարակված "Ես երջանիկ մարդ եմ` հայրենիքի համար 8 զինվոր եմ մեծացնում" նյութին, որը պատմում էր 9 զավակ ունեցող գորիսեցի Արմենի բազմազավակ ընտանիքի մասին, մեր ընթերցող, Ամստերդամում բնակվող կապանցի Վահե Ստեփանյանը 100 եվրո գումար է ուղարկել այդ ընտանիքին:
Երեխաների հոգեւոր դաստիարակության եւ աջակցության "Տիկնիկ" հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Մարգարյանը, ով նաեւ "Մանկական աշխարհ" տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, ձեռնամուխ է եղել Կապանում տիկնիկային թատրոնի ավանդույթների վերականգնմանը: Ապրիլի 8ին Կապանի N6 միջնակարգ դպրոցի դահլիճում տիկնիկային թատրոնի սաները ներկայացրին կրոնական Զատիկ տոնը, Թումանյանի "Կիկոսի մահը" եւ Պարույր Սեւակի ստեղծագործությունների մոտիվներով "Մարդ կա, մարդ էլ" թատերական փոքրիկ բեմադրությունը: Մանկական այս ստեղծագործական կոլեկտիվի կայացմանը նպաստել է "World Vision" բարեգործական հասարակական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագիրը, որի աջակցությամբ հնարավոր եղավ ձեռք բերել տիկնիկներ, տեխնիկական միջոցներ, իրականացնել բեմի կահավորումը: Տիկնիկային թատրոնի բեմելը ողջունեցին "World Vision" բարեգործական կազմակերպության Կապանի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը, Կապանի եւ Քաջարանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը, թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը եւ ուրիշներ: