Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

12 մայիսի 2010
No 09 (206)
 
Ստորագրահավաք
Պարզագույն այս հարցը "Ագարակի ՊՄԿ" ՓԲԸ արհմիության անդամներն ուղղել են արհկոմի երկարամյա նախագահ Արկադի Սարգսյանին, իսկ նա հրաժարվում է պատասխանել: Խոսքը ամսական մոտ 1,3 մլն դրամ գումարի մասին է:
Շախմատի օլիմպիադա
Երեք օր շարունակ Քաջարանը շախմատային կյանքով էր ապրում: Ապրիլի 4-ին այդտեղ մեկնարկեց Հայաստանի դպրոցականների շախմատի չորրորդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին հանրապետության, Արցախի եւ Ջավախքի 18 թիմեր:
Նախակրթություն
Մեր թերթի անցյալ տարվա հոկտեմբերի 10-ի համարը նվիրված էր Ագարակ քաղաքի հիմնադրման 60-ամյա հոբելյանին:
Քույր քաղաքներ
Ֆրանսիայի Վիեն քաղաքի պատվիրակությունը մայիսի 5-ից 6-ը Գորիսում էր:
***
ՀՀ պետական սահմանների պաշտպանությունն իրականացնող ՌԴ սահմանապահ N զորամասում օրերս ռազմահայրենասիրական դաստիարակության մի յուրօրինակ միջոցառում էր:
***
Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 65-ամյակի կապակցությամբ ուշագրավ միջոցառումներ տեղի ունեցան մարզի գրեթե բոլոր համայնքներում:
Գյուղ
"Ներքին Գյոդաքլուի հիմնական դպրոց" պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի:
Արձագանք
Գրելուս շարժառիթը եղավ վերջերս "Հ1" հեռուստաալիքով հեռարձակված "Կյանքի կարուսել" ֆիլմաշարի թեմաներից մեկի սյուժեն...
Նավակատիք` ի փառս Աստծու
Սիսիանի Դարբաս համայնքում Ստեփանյան ընտանիքի ներդրումով մայիսի 5-ին բացվեց "Տատնի" հանքային ջրերի գործարանն, ու օծվեց սբ Ստեփանոս եկեղեցին:
Հանդիսավոր այդ արարողություններին մասնակցում էին ինչպես մարզի տարբեր պաշտոնյաներ, համայնքապետեր` մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարությամբ, այնպես էլ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Վեհափառը` Տաթեւի վանքում
Մայիսի 2-ին Տաթեւի վանք էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Նրա հետ էր բարերար Ռուբեն Վարդանյանը, որի ջանքերով իրագործվում է Հալիձոր-Տաթեւ ճոպանուղու կառուցումը, որ կավարտվի այս տարվա հոկտեմբերին, որին պիտի հաջորդի վանական համալիրի նորոգումը:
Պատասխան
Արձագանքելով եւ իրեն վերապահված իրավունքով պատասխանելով մարտի 12-ի համարում լույս տեսած "Աղավաղվում է մարզկենտրոնի ճարտարապետական դեմքը" հոդվածին` Կապանի կենտրոնում կամուրջ կառուցող եւ կառույցի սեփականատեր Վոլոդյա Աբրահամյանն իր զարմանքն է հայտնում. "Ինչպե՞ս է մեր հարգարժան քաղաքապետն ասում, թե ինքը դեմ է կառույցին, փորձել է խոչընդոտել, մեղքը բարդում է նախկին քաղաքապետի վրա եւ ասում, թե ինքը տեղյակ չէ դրան, երբ ինքն էլ, մարզի ղեկավարներն էլ տեղյակ են: Իսկ Քաղաքաշինության նախարարությունն առանց տեղական իշխանության խնդրանքի եւ թույլտվության երբեք թույլտվություն չէր տա":
Տեղական ինքնակառավարում
Հասարակականից դառնալ վճարվող աշխատողներ. սա է Կապանի ավագանու անդամների հիմնական առաջարկը, որը կնպաստի ավագանու աշխատանքի արդյունավետությանը:
Ավագանու` իբրեւ տեղական ինքնակառավարման իրական մարմնի մասին մեր կլոր սեղանների շարքը սկսեցինք Կապան քաղաքից:
ԼՈՒՐԵՐ
Մայիսի 4-ին Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղի եւ Գորիսի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի համագործակցությամբ կայացավ հանդիպում բանասիրական ֆակուլտետի ուսանողների հետ: Իսկ մայիսի 5-ին ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի աշխատանքային խումբը հյուրընկալվեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ կայացավ հանդիպում Կապանի շրջանի ստեղծագործողների հետ: Հանդիպումներին ելույթ ունեցան ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նորընտիր նախագահ Արկադի Ծատուրյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Գորիսի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի դասախոս Վարուժան Մնացականյանը, Արթուր Առաքելյանը, Գրիգոր Գեւունցը, Գրիշա Սմբատյանը, Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցի), Լեւոն Սահակյանը, ուրիշներ: Կապանի տարածաշրջանից ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի խորհրդի անդամ է ընտրվել Արեւիկ Դադայանը:
"Կապանի կանանց ռեսուրս կենտրոնը" ապրիլի 28-ին նշեց իր գործունեության մեկ տարին: Կենտրոնը գործում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Արարողությանը ծրագրի ղեկավար Նարինե Խլոպուզյանը ներկայացրեց մեկ տարվա աշխատանքները, խոսեց ապագա ծրագրերի մասին, պատմեց օգնող կազմակերպությունների մասին: Կենտրոնում մեկ տարվա ընթացքում կանանց համար կազմակերպվել են բազմաթիվ դասընթացներ, սեմինարներ, նրանց մասնակցությամբ` ցուցահանդեսներ, ուսուցողական այցեր, գործում են մասնագիտական տարբեր ակումբներ: Կենտրոնի գործունեության ոլորտներն են` տնտեսական զարգացումը, ժողովրդավարությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը: Այն ունի 595 շահառու, 23 աշխատող, այս ընթացքում 5 շահառու ընդունվել է աշխատանքի: Այստեղ տարբեր լեզուներով մասնագիտացված գրադարան եւ անվճար ինտերնետ ծառայություն է գործում: Հյուրերի համար նաեւ տարբեր ակումբների կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել:
Կանանց համար շարունակվող ծրագրերին զուգահեռ կենտրոնն այժմ աջակցում է Կապանի կիրակնօրյա դպրոցին:
ՌԴ N սահմանապահ զորամասը երբեք միանգամից այդքան դպրոցականների չէր հյուրընկալել: Տոնական օրվա այդ առիթը սահմանամերձ բնակավայրերի` Մեղրի, Ագարակ քաղաքների եւ գյուղական դպրոցների բարձր դասարանների պատանիների երդման արարողությունն էր: Սահմանապահ զորամասում պատանի հյուրերի ընդունելությանը պատրաստվել էին պատշաճորեն: Աշակերտները շրջեցին զորամասի տարածքում, ծանոթացան զինծառայողների առօրյային, այցելեցին զորամասի թանգարան: Սահմանապահների գործունեության մասին հակիրճ պատմեց զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Համբարձումյանը, որը սահմանների պաշտպանության գործում կարեւորեց սահմանապահի պատանի ընկերների` դպրոցականների դերը: Ապա հանդիսավոր պայմաններում դպրոցականները երդվեցին` պարտավորվելով իրենց վարքով, պահվածքով արժանի մասնակցություն ունենալ պետական սահմանների պաշտպանության գործին:
ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն ու Գորիսի պետական համալսարանն ընտրվել են ՀՀ այն յոթ համալսարանների շարքում, որոնցում "Ջինիշյան հիշատակի հիմնադրամն" իրականացնում է "Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլեր 2009-2010թթ." ծրագիրը: Ծրագրի նպատակը ուսանողների քաղաքացիական ակտիվությունը բարձրացնելն է: Ուսանողների ակտիվ խումբն անցել է տարբեր ոլորտների դասընթացներ, նաեւ սովորել, թե ինչպես համայնքի կարիքներին ուղղված ծրագիր-առաջարկ ներկայացնել: Ուսանողական նախաձեռնող թիմերի մշակած ծրագրերից ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում հաստատվել ու արդեն իրականացվել են երկուսը: Իսկ դրանց ներկայացման համար վերջերս Ծաղկաձորում Կապանը` որպես լավագույն թիմ, մրցանակ է ստացել: Բնապահպանական ծրագրի շրջանակներում համալսարանի տարածքում իրականացվել է ծառատունկ, կտեղադրվեն աղբարկղեր, տպագրվել են պաստառներ ու կախվել Կապանի կանգառներում, բուհում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել: Երկրորդի` "Հավասար իրավունքներ"-ի շրջանակներում սեմինարներ-դասընթացներ են անցկացվել դպրոցներում:
Օրերս Մեղրու քաղաքապետարանի` "Ավելացնենք մեր քաղաքի կանաչ տարածքները" նախաձեռնությունը լայն արձագանք էր գտել հարյուրավոր մեղրեցիների շրջանում: Չնայած անձրեւոտ եղանակին` վաղ առավոտվանից Արաքսաշենից դեպի "ՃՇՇՁ" գրասենյակ ձգվող վերակառուցված ճանապարհը լցվել էր խանդավառ մարդկանցով: Ճանապարհի երկարությամբ կատարվեց ծառատունկ, որին ակտիվ մասնակցություն բերեցին ինչպես համայնքի կոլեկտիվները, դպրոցականները, այնպես էլ ՌԴ N զորամասի սահմանապահ եւ հայոց բանակի զինվորները: Ի դեպ, քաղաքային ծառատունկին մասնակցեցին նաեւ այդ օրը մեկ այլ առաքելությամբ Մեղրիում հյուրընկալված ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մի քանի պատասխանատուներ: Այդ օրը տնկվեց 1000-ից ավելի ծառ: Քաղաքապետարանը ծրագրել է ծառատունկ կատարել նաեւ աշնանը:
Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ է նշանակվել Անժելա Մաքյանը: Ավելի վաղ մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ էր նշանակվել Արմեն Իշխանյանը:
Կապանի մանկապատանեկան մարզադպրոցի 1993-94թթ. ծնված պատանիների վոլեյբոլի թիմը (մարզիչ` Սուրիկ Մանուչարյան), Սիսիանում մասնակցելով փնջային մրցաշարի, առաջին տեղ է գրավել եւ մարզաձեւի հանրապետական առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր նվաճել: Օրերս մասնակցելով եզրափակիչ փուլի մրցաշարին` կապանցի պատանի վոլեյբոլիստները գրավեցին երրորդ մրցանակային տեղը` հաղթելով գորիսեցի իրենց հասակակիցներին: Մրցաշարի կազմակերպիչները Կապանի թիմում լավագույնը ճանաչեցին Նարեկ Խոսրովյանին, ով պարգեւատրվեց հուշանվերով: Վոլեյբոլիստների թիմի մասնակցությունը հանրապետության եզրափակիչ փուլին հովանավորել էր Կապանի քաղաքապետարանը:
Մայիսի 1-ին ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջին շրջանի 6-րդ տուրում Կապանի "Գանձասարը" սեփական հարկի տակ հյուրընկալեց "Փյունիկին". խաղն ավարտվեց 6:1 խոշոր հաշվով` հօգուտ "Փյունիկի": Մայիսի 7-ին` 7-րդ տուրում, Դիլիջանի քաղաքային մարզադաշտում "Գանձասարը" հանդիպեց "Իմպուլսին": Խաղը հօգուտ "Իմպուլսի" ավարտվեց` 1:0: