Հիմնադիր և հրատարակիչ
«Սյունյաց աշխարհ» ՍՊԸ

ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Շահումյան 20/32
Հեռ.` 0285 5 25 63

30 հունիսի 2010
No 12 (209)
 
Բուհ
Մարզային պետական բուհերը գալիք ուսումնական տարում ծանր կացության մեջ կհայտնվեն առաջին կուրսեցիների նվազած թվի ու թափուր տեղերի պատճառով
Իշխանասար
Սիսիանի Իշխանասար գյուղում հունիսի 23-ին շահագործման էր հանձնվում դպրոցի` երկար սպասված շենքը:
Լուր
Գորիսի պետական քոլեջում հունիսի 7-12-ը տեղի ունեցան դասախոսների եւ վարչական անձնակազմի վերապատրաստման դասընթացներ (մոտ 30 հոգի):
Տնտեսություն
Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում տնտեսության 1/3-ից ավելին գտնվում է ստվերում:
Լրատվամիջոցներ
Իսկ մարզային հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2015թ. հունվարի մեկը
Բանակ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ վարչության Մեղրու սահմանապահ ջոկատը հունիսի 12-ին հանդիսավոր պայմաններում նշեց իր կազմավորման 55-ամյակը:
Մարզական
Զանգվածային սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի արմատավորմանը միտված միջոցառումներից է ՀՀ մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթը, որն այս անգամ անցկացվեց տարիքային երկու խմբով:
Ավագանի
Սիսիան քաղաքի Սիսական փողոցի` զինկոմիսարիատին կից հրապարակն այսուհետ կկոչվի Վուրգ Ոսկանյանի անվան ազատամարտի հրապարակ:
Արձագանք
Ի պատասխան ս/թ մայիսի 31-ին "Սյունյաց երկիր" թերթի 10-րդ համարում հրապարակված` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մայիսի 25-ին Սյունիքի մարզ կատարած այցի վերաբերյալ հոդվածում տեղ գտած այն հարցի, թե ինչու զբաղվածության կենտրոններում չի արտացոլվում գործազրկության իրական պատկերը` տեղեկացնում եմ հետեւյալը:
Արցախյան ազատամարտի նահատակը
Վուրգ Արշակի Ոսկանյան... Նա ապրեց բուռն ու փոթորկալից կյանք: Ուներ իր անխախտ սկզբունքները, որոնց մշտապես հավատարիմ մնաց…
***
Կոմպոզիտոր Գառնիկ Խաչատրյանն արտաքուստ հիշեցնում էր ժողովրդական ավետիսների` Ամանորի եւ Սուրբ ծննդյան երգերի հերոսներին
Գորիսի քաղաքապետի ընտրությունը
Դրա վերանայման համար պարտադրված հերթական ճակատամարտը տանուլ տրվեց Գորիսի դիրքերում: Կենաց-մահու այդ կռվում, սակայն, օրվա հերոսները Նելսոն Ոսկանյանն ու Ավետիք Բուդաղյանը չէին: Արդյունքում, այնուամենայնիվ, Գորիսի ընտրազանգվածն էականորեն երկփեղկվեց...
Արցախ - Ադրբեջան սահմանագիծ
Վերջին ժամանակներս իրադրությունն անհանգիստ է ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, իսկ հունիսի 18-ին գրանցվել է լուրջ միջադեպ:
Ավագանի
Կապանի ավագանու` հունիսի 22-ին հրավիրած արտահերթ նիստը, պարզվեց, արտահերթ նիստ չէր
Կապանի ավագանու հինգ անդամի առաջարկությամբ հրավիրված նիստի օրակարգում տարածաշրջանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման խնդրի քննարկումն էր, նպատակը` հարցի շուրջ ավագանու մտահոգություններն արտահայտող ուղերձ հղելը ՀՀ նախագահին, կառավարությանը, խորհրդարանին…
Մենք ու մենք
Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանի եւ Կապանի, ապա Սյունիքի մարզի նախկին դատախազ Ռուդիկ Գրիգորյանի ջրերը վաղուց մի առվով չեն հոսում: Կապանյան ճանաչված երկու գերդաստանի միջեւ տարիների ընկերությունն ու բարեկամությունը խաթարվեցին այն բանից հետո, երբ մարզի դատախազ Ռուդիկ Գրիգորյանը քաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում սկսեց սրճարան կառուցել…
Բեմարվեստ
"Արմմոնո" մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում մայիսի 29-ին Գորիսի դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 30-ին Կապանի մշակույթի կենտրոնում մեծարեցին մեր ժամանակների կինոյի եւ թատրոնի երկու նվիրյալներին` Գալյա Նովենցին եւ Երվանդ Ղազանչյանին:
Կրթություն
Հարցազրույց Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Լիանա Հակոբյանի հետ
Հոգեւոր
Հայ ավետարանական եկեղեցու ստեղծման պատմության, այս եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ եղած ընդհանրությունների եւ տարբերությունների, Հայ ավետարանչական ընկերակցության գործունեության մասին է զրույցը Հայաստանյայց ավետարանական եկեղեցու Գորիսի հովիվ եւ համատեղության կարգով Հայ ավետարանչական ընկերակցության Սյունիքի մարզի ներկայացուցիչ վերապատվելի Սարգիս Օչինյանի հետ:
ԼՈՒՐԵՐ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին հրամանագիր է ստորագրել Հանրապետության տոնի առթիվ ՀՀ շքանշանով եւ մեդալներով պարգեւատրելու մասին: Հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել է "Մեղրու ՃՇՇՁ" ԲԲԸ-ի էքսկավատորավար Իսրայել Մաթեւոսի Միրզոյանը:
Հունիսի 22-ին կայացած մարզխորհրդի հերթական նիստը հիմնականում նվիրված էր Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրներին: Մեղրի եւ Ագարակ քաղաքների սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ առաջիկա ծրագրերի մասին զեկուցումներով հանդես եկան այդ համայնքների ղեկավարներ Սերգեյ Հայրապետյանը եւ Մխիթար Զաքարյանը: Տարածաշրջանի ոռոգման ջրի ապահովման աշխատանքները ներկայացրեց Մեղրու ջրօգտագործողների խորհրդի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը, իսկ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի պետ, ծառայության գծով տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրեց տարածաշրջանում հասարակական կարգի պահպանմանը միտված աշխատանքները: Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաեւ 2010 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքման, ինչպես նաեւ կառավարության 2009թ. ապրիլի 17-ի որոշմամբ հաստատված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի փոփոխման կարգի մասին հարցերը: Մարզխորհրդի նիստի արդյունքներն ամփոփեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հունիսի 13-ը Ակսել Բակունցի ծննդյան օրն է, որը շատ վաղուց գորիսեցիների մտքում ու սրտում տոնի կարգավիճակ ունի: Առավոտյան գորիսեցիները, ինչպես եւ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանն ու Գորիսի քաղաքապետ Ն.Ոսկանյանն այցելեցին մեծ գրողի հուշարձանին ու ծաղիկներ դրեցին հուշարձանի պատվանդանին: Այնուհետեւ գրողի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրական ցերեկույթ, որին ակտիվ մասնակցություն ունեցան գրողի անունը կրող N1 միջնակարգ դպրոցի աշակերտները: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին նաեւ հայագիտության ու գրականագիտության մի շարք երախտավորների` ժամանակին ձայնագրված ու թանգարանում պահվող խոսքերը` նվիրված Ակսել Բակունցին ու նրա գրական ժառանգությանը: Տուն-թանգարանի տնօրեն Քաջիկ Միքայելյանն էլ այցելուներին ներկայացրեց այն նորը, որ վերջին մեկ տարում տեղ է գտել թանգարանի ցուցադրություններում եւ պահոցներում:
"ՀԵՏՔ"-ի հաղորդմամբ` Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնը 2010թ. օգոստոսին իր դռները կբացի արդեն հիմնանորոգված, բարեկարգ տեսքով: Բարեկարգման աշխատանքներն այստեղ սկսվել են 2009թ. օգոստոսից` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Սիսիանի քաղաքապետարանի 10% ներդրմամբ: Աշխատանքների ընդհանուր ծավալը 110 մլն դրամ է:
Հունիսի 13-ին Սյունիքի մարզի Թանահատի գյուղական համայնքում կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության ժամանակ գյուղապետ է ընտրվել ՀՀԿ անդամ Արսեն Օհանյանը:
Հունիսի 20-ին, բացի Գորիս քաղաքից, համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել նաեւ Աճանան, Օխտար գյուղական համայնքներում, ավագանու անդամի` Իշխանասարում: Օխտարում գյուղապետ է վերընտրվել ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանը, Աճանանում` ՀՀԿ անդամ Վաչե Ավետիսյանը:
35 տարի առաջ Երկրորդ աշխարհամարտի մասնակից Արտավազդ Մկրտչյանը ձեռնամուխ եղավ Մեծ հայրենականի կապանցի մասնակիցների մասին պատմող արխիվային նյութերի հավաքմանը, եւ քաղաքի մշակույթի պալատում հիմնադրվեց "Մարտական փառքի սրահ-թանգարանը": Մեծ հայրենականի սկսման օրը` հունիսի 22-ին, մարզկենտրոնի պատերազմի մասնակիցները նշեցին "Մարտական փառքի սրահ-թանգարանի" հիմնադրման հոբելյանը: Ա.Մկրտչյանն իր խոսքում ներկայացրեց Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող օջախի հիմնադրման նախապատմությունը, պատերազմի մասնակիցների մասին հուշեր պատմեց: Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը արժեւորեց սրահ-թանգարանի դերը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Ի դեպ, անցած տարիներին Ա.Մկրտչյանի պրպտումներից են ծնվել "Կապանցիները Հայրենական մեծ պատերազմում", "Հուշարձաններ", "Հայրենի հողից հեռու, հայրենի խաչի համար" Երկրորդ աշխարհամարտում ոչ միայն կապանցիների, այլեւ սյունեցիների մասնակցության մասին գրքերը:
Հունիսի 11-ին Գորիսի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Լեւոն Սահակյանի "Ուղեծիր" գրքի շնորհանդեսը (Երեւան, 2010թ.): Գիրքն իր մեջ ամփոփում է "Հանուն հավատի", "Հավատի խորան", "Թռիչքներ" եւ "Գրամատյան" գրքերից ընտրած բանաստեղծություններ, ինչպես եւ նոր ստեղծագործություններ: Ներկաները ոչ միայն շնորհավորեցին գրքի լույս աշխարհ գալը, այլեւ գրականագիտական հայացք ձգեցին հեղինակի ստեղծագործություններին: Ելույթ ունեցողների կարծիքներն իրարամերժ էին: Հատկապես սուր բանավեճի տեղիք տվեց գրականագետ (Գորիսի պետական համալսարանի դասախոս) Վարուժան Մնացականյանի խոսքը, որն առավել առողջ ու քննադատորեն վերաբերվեց Լեւոն Սահակյանի ստեղծագործություններին:
Ի դեպ, հաճելի է արձանագրել, որ Գորիսի գրադարանների ղեկավար Զոյա Գալստյանի ու ՀԳՄ Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանի ջանքերով Գորիսում նկատվում է գրական մթնոլորտի աշխուժացում:
ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունում հրավիրված գիտական նիստում, որտեղ ԼՂՀ հնագիտական պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավարները հանդես եկան հաշվետվությամբ, հնագետ Արտակ Գնունին հայտնեց, որ Քաշաթաղի շրջանում հայտնաբերված Կերենի հնավայրում, որտեղ պեղումները դեռ սկզբնական փուլում են գտնվում, հետազոտությունները նոր հայտնագործությունների հնարավորություն են ընձեռում արշավախմբին: Պարզվում է, որ հնավայրն իրենից ոչ թե մեկ, այլ մի քանի դամբարանադաշտերի համալիր է ներկայացնում` Ողջի գետի աջ ու ձախ ափերին: "Հատկապես ուշագրավ է այն, որ տարածքը բավական մոտ է Կապան քաղաքին: Եվ պատահական չէ, որ հայտնաբերված առարկաների մի զգալի մասը նման է շրջանի երկրագիտական թանգարանի` նույն ժամանակին վերաբերող նմուշներին":
Հունիսի 11-ին Կապանում "Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն" ՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում Կապանում գործող ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ: Երկխոսության առանցքը ՀԿ-ԶԼՄ հարաբերություններն էին, ՀԿ-ների գործունեության լուսաբանումը տեղական եւ հանրապետական ԶԼՄ-ներով: Ներկաները քննարկեցին ՀԿ-ԶԼՄ-ներ հարաբերություններում առկա խնդիրները, այդ հարաբերություններն ավելի կառուցողական եւ գործնական հուն տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը:
ՀՀ պետբյուջեից 300 մլն դրամ է հատկացվել "Բույսերի պաշտպանության միջոցառումների" այս տարվա ծրագրի աշխատանքների իրականացման` վնասակար միջատների (հիմնականում` մորեխներ) եւ մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ անցկացնելու համար: Ծրագրի շրջանակներում կվարակազերծվեն նաեւ Սյունիքի (Մեղրու տարածաշրջան) անցած տարիների վերոհիշյալ վնասատուներով վտանգված հողատարածքները:
ՀՀ Ազգային ժողովը մայիսի վերջին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկեց "ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարման մասին" տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` Սյունիքի մարզպետարանին հատկացվել է 5մլրդ 495մլն դրամ, որը կատարվել է 84,23 տոկոսով, իրականացվել են 23 ծրագրեր:
ՀՀ կառավարությունը "Գորիս" քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու եւ նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է 80,280.0 հազար դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այստեղ սկսվում է մեծածավալ աշխատանք:
Հունիսի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը վերաբաշխել է 2010թ. պետբյուջեն, փոփոխել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը եւ պահուստային ֆոնդից 227873,2 հազար դրամ հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետկոմին, այդ թվում` Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով: Որոշման հաջորդ կետով գործադիրը Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու եւ բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 4740,0 հազար դրամ: