Սահմանային Քաջարան գյուղի համար ճակատամարտը նորանոր դրսեւորումներ է ստանում:
Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհի 86-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են մայր գետի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ:
"Սյունյաց երկիրը" սկսում է թերթի մի նոր` աննախադեպ համարի նախապատրաստության աշախատանքներ, համար, որ կարտացոլի Արցախյան ազատամարտին Սյունիքի մարզի եւ սյունեցիների մասնակցությունը:
Նոր` 2012 թվականը վիշապի տարի է: Դժվար տարի է, սակայն կարեւոր եւ հաջողակ: Մարտերի ու հաղթանակների տարի է:
№ 22 (241)


ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՔԱՋԱՐԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ
Քաջարանցիները "Քրոնիմետ մայնինգի" հայտարարությունը համարում են սովորական ցինիզմ

"Առավոտ" թերթի դեկտեմբերի 14-ի համարում տպագրվել էր "Քրոնիմետ մայնինգ" ԲԸ-ի խոսքը Քաջարան գյուղի շուրջ ստեղծված կացության վերաբերյալ: Այդ հրապարակման բորբոսահամ տեքստի վերջում ընկերությունն այսպիսի հայտարարություն է արել. ""Քրոնիմետ մայնինգ" ԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ իր հայաստանյան դուստր ընկերության` "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ-ի ղեկավարությունն ընդունում է ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի №627-Նորոշմանիրականացմանարդյունքումծագածխնդիրների, քննարկումների, առաջարկություններիեւդիտողություններիվերաբերյալ քաղաքացիների դիմումները` այդ քաղաքացիների համար հնարավորինս շահավետ եւ ընդունելի լուծումներ տրամադրելով: ԲԸ-ն երաշխավորում է, որ ԶՊՄԿ-ն գործում է բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում, մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության պահանջներին` հաշվի առնելով նրանց շահերը":
Դեկտեմբերի 15-ին "Սյունյաց երկիրն" այցելեց Քաջարան գյուղ եւ փորձեց ճշտել, թե քաջարանցիներն ինչպես են արձագանքում "Քրոնիմետ մայնինգ" ընկերության վերոգրյալ հայտարարությանը: Արձագանքները գրեթե նույն բովանդակությունն ունեին: Եվ դրանք, կարծեք, ամփոփված են գյուղապետ Ռաֆիկ Աթայանի խոսքում, որը ներկայացնում ենք ստորեւ. "Շատ ամոթ է, որ մեզ հետ թերթով են խոսում: Դա եւս մեկ անգամ նշանակում է, որ երես չունեն գյուղ գալու եւ մարդկանց հետ զրուցելու համար: Պատկերացնո՞ւմ եք` "Քրոնիմետ" կոչվածը Գերմանիայից (իբր) հասել է Երեւան, իսկ Երեւանից չի կարողանում գալ Քաջարան ու թերթով է մեզ առաջարկություններ անում: Իբր գերմանական այդ կազմակերպությունը եկել ու մեզ դաս է տալիս, որ, տեսեք, ԶՊՄԿ-ն "մտահոգաբար է վերաբերվում տեղական բնակչության շահերին": Բա եթե մտահոգաբար է վերաբերվում, ապա ինչո՞ւ տասնամյակներ շարունակ չի փոխհատուցում այն փոշու ամպերի համար, որ ամեն օր բաց հանքից արշավում են մեր գյուղի վրա, բա ինչո՞ւ մեր գյուղում` մեր իսկ գյուղի ընդերքն օգտագործելով, տասնամյակներ շարունակ չի լուծում գյուղի նորմալ ջրամատակարարման, լույսի, գազի, ճանապարհի, փատյա տնակների հարցը, բա ինչո՞ւ գյուղի ճանապարհի վրա արգելափակոցներ է դրել: Այդպե՞ս են տեղական բնակչության շահերը հաշվի առնում: "Քրոնիմետի" հայտարարությունը սովորական ցինիզմ է, իսկ եթե "Քրոնիմետն" իսկապես գերմանական ընկերություն է, եթե այդ ընկերությունն իսկապես Գյունտեր Պիլարսկին է գլխավորում, ապա գլխավոր բաժնետերն ու Պիլարսկին թող գան Քաջարան գյուղ եւ բնակիչների հետ զրուցեն: Այդ մասին մենք նամակով կդիմենք նաեւ Հայաստանում Գերմանիայի դեսպանին":

Սեփական լրատվություն

Մեղրու մաքսակետի տնօրեն Սամվել Հայրապետյանի խոսքերով© "2011թ© մաքսակետի տարածքը` ութ հազար քառակուսի մետր, ասֆալտապատվել է, նորոգվել են մայթերը, նաեւ ջեռուցվել է մաքսակետի շենքը"£

2011թ. դեկտեմբերի 10-ին Երեւանի Քանաքեռ թաղամասի գերեզմանատանը, որտեղ հանգչում է Համլետ Մինասյանի աճյունը, հավաքվել էին զոհված ազատամարտիկի մարտական ընկերները` լեգենդար գնդապետ Իվան Ղուկասովի գլխավորությամբ
Կյանքի 100-րդ տարում մեզանից բաժանվեց Կապանի պատվավոր քաղաքացի Աշոտ Հովհաննիսյանը, մի մարդ, որի գիտակցական կյանքի ուղին իմաստավորված է եղել մեծ արարումներով:

Դեկտեմբերի 16-ին Սիսիանում փոխվարչապետը մասնակցեց տարածաշրջանի համայնքների միության կողմից իրականացված "Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը" ծրագրի շնորհանդեսի արարողությանը:

Քաջարանյան իրադարձությունների քրոնիկոն

Դեկտեմբերի 14-ի երեկոյան Ռաֆիկ Աթայանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետարան: Նա պատրաստակամություն էր հայտնել ՀՀԿ-ից դուրս գալու դիմում նույնպես գրել, եթե շարունակեն իրեն ստիպել ստորագրել գյուղի տարածքի որոշակի մասը Քաջարանի կոմբինատին փոխանցելու փաստաթուղթը:

Դեկտեմբերի 16-ին Քաջարանի գյուղապետարանի դահլիճում ու մերձակայքում հավաքվել էին 300-ից ավելի քաջարանցիներ, ովքեր պնդում էին, որ իրենց ոչ մի փոխհատուցում պետք չէ:

2011թ. մարտից սկսվել են Քաջարանի նոր բժշկական կենտրոնի վերակառուցման-նորոգման աշխատանքները:

Դեկտեմբերի 16-ին "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ՀՀ վարչապետին ու կառավարությանն են դիմել հարցապնդումներով, որոնք վերաբերում են Քաջարան գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու վերաբերյալ:

Շախմատի ակադեմիայի կողմից որպես պարապող ուսուցիչներ ներկայացվել են շախմատին տիրապետող այն անձինք« ովքեր կարողացել են հաղթահարել որոշակի շեմ եւ կարող են երկրորդ դասարանցիներին սովորեցնել շախմատի ալֆան ու օմեգան£

"Դինո գոլդ մայնինգ քամփնի" ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների աշխատավարձերի կառուցվածքի փոփոխության մասին:

Կավարտ. 140-ամյա դպրոցի 100-ամյակը