2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական նոր տեղապահ:
Հոգեշնորհ Տ. Մակար վրդ. Հակոբյանը ծնվել է 1979թ. հուլիսի 23-ին, ք. Գյումրիում, քահանայի ընտանիքում: 1994-97թթ. սովորել եւ ավարտել է Շիրակի թեմի Հոգեւոր ընծայարանը: 1997- 2003թթ. սովորել եւ ավարտել է Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը:2003թ. դեկտեմբերինª Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես արք. Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:Պաշտպանել է ավարտաճառª Մխիթար Գոշի "Գիրք Դատաստանի" աշխատությունը թեմայով:
2004թ. մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Գերաշնորհ Տեր Աբրահամ եպս. Մկրտչյանի: 2004թ. նշանակվել է Մայր Աթոռի Մկրտարանում որպես տեսուչ: 2004-2005թթ. ծառայել է Տավուշի թեմում` որպես Նոյեմբերյանի հոգեւոր հովիվ: 2005-2006 թթ. ծառայել է Գոշավանքումª որպես վանահայր: 2006-2011թթ. ծառայության է կոչվել Էջմիածնի Սուրբ Գայանե վանքª որպես վանահայր:
2011թ. պաշտպանել է վարդապետական թեզª "Եկեղեցական կանոնները հայ կանոնական իրավունքի հուշարձաններում" թեմայով եւ ստացել վարդապետական աստիճան ու գավազան:






