թեեւ մաքսիմյան շեփորի կանչով մարտադաշտ են հանվել իշխանական "մատյան գունդն" ու պալատական մտավորականների առաջապահ ջոկատները
Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` "Ա1+" հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:
"Սյունյաց երկիր" թերթի աշխատակիցը հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը, Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոն, աստվածասկիզբ Տաթեւի վանքում էր:
2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական նոր տեղապահ:
№ 22 (241)


ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

ԱՐՁԱԳԱՆՔ
"Էդ գյուղում ինձնից բացի ոչ մեկը գործ չի արել"
ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին:
Երեկ Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հայտարարություն էր տարածել, որում մի քանի անգամ շոշափվում էր նաեւ "Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲԸ գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունը: Aravot.am-ի խնդրանքով` պարոն Հակոբյանը պատասխանեց իր հասցեին ուղղված մեղադրանքներին:

Նա ասաց, որ չի կարդացել հայտարարությունը. "Ես արհամարհել եմ, նույնիսկ չեմ կարդացել: Էդ ինքը չի, որ պիտի գնահատի իմ արած գործերը, ու անուն կպցնի, ես էլ կարդամ": Այդուհանդերձ, որոշ հարցերի անդրադարձավ. "Էդ որ ասում են, թե չեմ օգնել գյուղին, ասեմ` էդ գյուղում ինձանից բացի ուրիշ մեկը մի գործ չի արել: Գերեզմանի, հողի մասին խոսում են, ասեմ` էդ գյուղից մեր կոմբինատում արտադրամասի պետեր, գլխավոր ինժեներներ են եղել, բայց իրենց գյուղի գերեզմանը ճանապարհ չի ունեցել, երբ որ ես տնօրեն եմ դարձել` ճանապարհ եմ սարքել` եւ քայլելու համար, եւ տրանսպորտի համար, ցանկապատելու համար էլ գումար եմ տվել, որ ցանկապատեն, շները չմտնեն: Հետո սխալվեցի` մեկին աշխատանքի ընդունեցի, որը Կապանում էր ապրում, եկավ իրենց հին պապական տանը մի հատ դոմիկ դրեց ապրելու, գնաց, էդ գերեզմանոցից ալյումին գողացավ, տարավ ծախեց, բռնել են, նստացրել են: Ինչ վերաբերում է, որ ասում են, թե` դպրոցը մենք ենք քանդում, ճիշտ չի դա: Էդ դպրոցը դեռեւս 70-ականներից է վերացել, մարդ չի եղել, երեխա չի եղել, դպրոցը ինքնըստինքյան փակվել է: Ես տրակտոր եմ իրենց տվել` տարել են իսկույն վաճառել են, փողը կերել են: Իրենց գյուղում գնացել եմ, շինարարություն եմ արել, մի լավ հանդիսությունների տուն եմ կառուցել, որ իրենց համար կաբինետ-բան են արել, էսօր չեն պահպանել` քանդել են: Ըտեղ գյուղ չկա, ո՞վ պիտի պահեր, 10-12 հոգով հո չես կարող գյուղ պահել":

Մեր դիտարկմանը` "Դուք պնդում եք, որ 10-12 տուն է, բայց գյուղապետն ասում է, որ 150 ընտանիք է ապրում", Մաքսիմ Հակոբյանը պատասխանեց. "Ես 12 եմ ասել, էլի շատ եմ ասել, կներեք, 10 պիտի ասեի": Ըստ պարոն Հակոբյանի` երբ 2004 թվականին կոմբինատը սեփականաշնորհվեց, այդ ժամանակ շատերը գրանցվեցին գյուղում. "Էնտեղ գրանցված են 150 ընտանիք 2005-ից հետո, մինչեւ էդ մարդ չկար: Ես էդ գերմանացուն (խոսքը "ԶՊՄԿ" ՓԲԸ-ի գլխավոր բաժնետիրոջ` գերմանական "Քրոնիմետ մայնինգ" ՍՊԸ-ի տիրոջ մասին է-Մ.Բ.) տարել էի, համոզում էի, որ` բերեք էդ ծախսերն անենք, էս մարդկանց օգնենք, տեղափոխենք: Բնակարան են ուզում` բնակարան կառուցենք, առանձնատուն են ուզում` առանձնատուն կառուցենք, ինչ ուզում են` անենք, ապահովենք, մի քանի մարդ են, թող դժգոհ չլինեն: Էս ձեռնարկությունը պետության կարեւոր ձեռնարկություններից է, պարտավոր է էդ մարդկանց հոգսերով զբաղվել: Էդ որ իմացան, եկա¯ն… ինչքան մարդ կար` էստեղ-էնտեղ թափառող, բանտերում, փողոցներում, եկավ-գրանցվեց":

Ըստ Մաքսիմ Հակոբյանի` Քաջարանը` որպես գյուղ շատ կարճ կենսագրություն ունի. "Էդ գյուղը վաղուց վերացել էր, Քաջարան ավանի մեջ էր մինչեւ 56 թվականը, 58-ին Քաջարանը դարձավ քաղաք, գյուղում մի երեք հատ պետական շենք կար, դարձան Քաջարանի փողոց, հետո ծրագրավորված ձեւով շենքերը տեղափոխվեցին Քաջարան, գյուղը վերացավ: Չկար էդպիսի գյուղ: 1992 թվականին մի քանի հոգով, որպեսզի սեփականություն իրենց համար սարքեն, գնացել են էդ հողերը վերցրել, հետո շրջխորհուրդ են գնացել, Երեւան են գնացել, խնդրել են, գրանցվել են, դարձել է գյուղ: Այդ մարդիկ կենդանի են, կան այսօր, նախաձեռնողներից մեկն էլ հենց հիմա իմ դեմը նստած ա` իմ տեղակալն ա եղել: Մեկ ուրիշն էլ` Արզումանյան Լյովան է, որը էսօր բողոքում ա, ասում ա` իմ գյուղն ա, ինքը 2011 թվին է գրանցվել էդ գյուղում":

"ԶՊՄԿ"-ի գլխավոր տնօրենը, ի պատասխան Ռաֆիկ Աթայանի ակնարկների, որ պարզ չէ, թե ով է կոմբինատի տերը, ասաց. "Եթե էդ մարդը մի հատ կրթություն ունենար, խելք ունենար, կիմանար, որ կոմբինատը ՓԲԸ է, ունի գործադիր մարմին եւ ունի բաժնետերեր: Ես գլխավոր տնօրենն եմ, ունեմ հինգ տեղակալ եւ հինգ ուրիշ տնօրեններ կան, բայց բաժնետերերը ուրիշ մարդիկ են: Էդ բաժնետերերը մեծ ներդրումներ են արել. 2005-ից մինչեւ այսօր մոտ 500 մլն դոլարի ներդրում է արված Քաջարանում, ընդ որում` յուրաքանչյուր տարի ավելի քան 10 մլն դոլարի այլ հարցեր էլ են լուծվում` ըստ գյուղերի, ըստ մարդկանց` սպորտ, մշակույթ,գիտություն, կրթություն… Հայաստանում դեռ ոչ մի դպրոց չէր վերանորոգվել, Քաջարանում բոլոր դպրոցները վերանորոգված էին: Գլխավոր բաժնետերը գերմանական "Քրոնիմետ" ընկերությունն է: Պիլարսկին սովորական մարդ է, բայց շատ բարի մարդ է, հիմա ինքը Երեւանում էլ է ուզում ուրիշ գործեր անի: Էդ մարդը տեսավ, համոզվեց, վստահվեց, որ նորմալ ժողովուրդ ենք, նորմալ կարող ենք աշխատել, արեց էս գործը":

"Չի կարելի էլի սենց բաներ անել, մի ամբողջ կոլեկտիվ է աշխատում էդ կոմբինատում, երկրի գլխավոր հարկատուներից ենք: Մի քանի անտեղյակ, աշխարհից բեխաբար մարդիկ խոսում են… չի կարելի էլի տենց վերցնել եւ մասսայականացնել, ինչ-որ սայթերում իմ հասցեին բաներ է ասում: Եթե նա փորձի ինձ կամ իմ երեխաներին անձնական վիրավորանք հասցնել… իմ եւ իմ երեխաների պատիվը էնքան բարձր է էս հանրապետությունում, մենք տասնյակ տարիներով ենք վաստակել, եթե մի փոքր փորձեցին անձնականով հանկարծ կպնել, ես այլ դատաստան կտեսնեմ… Ես էդ գյուղի ներկայացուցիչների հետ էլի եմ հանդիպել, ասել են` հա դե Ռաֆոն ա, էլի¯… Մարդը մարդ ա` անկախ կրթությունից, գաղափարից, բայց ինձ թույլ չեմ տա էդքան բանից հետո իրա հետ նստել մի սեղանի շուրջ խոսել", - վրդովված հայտարարեց կոմբինատի տնօրենը:

www.aravot.am, 10.01.2012թ.

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը

ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին:
"ԶՊՄԿ" գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել
2011թ. դեկտեմբերի 30-ին "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել կապանյան հեռուստալրատվամիջոցներին
"Խուստուփ" հեռուստատեսությունը հունվարի 9-ին եթեր է սփռել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահեի խոսքը` Սուրբ ծննդի առիթով:

Սյունիքի մարզպետարանի 2011թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին

Ութօրյա ճանաչողական այցով Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Մոնտելիմարում էր:

Կապան հոգեւոր-մշակութային տարածքի մերօրյա իշխաններից մեկը, թույլ տվեք ասել, Արմո Արտաշեսի Մկրտչյանն է:

2011թ. արդյունքներով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հանրապետության նախագահի մրցանակ է շնորհվել Կապան քաղաքին:

Վերջին շաբաթվա ընթացքում "Սյունյաց երկիր" թերթի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում էին, որ հունվարի 9-ից մարզի նախակրթարանները չեն աշխատելու...

Խնձորեսկի Արամ Սաթունցի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց գրական - երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ օպերային բեմի մեծ վարպետ Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 95-ամյակին:

"Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ "Տաթեւ" մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:17-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած: