Հաղորդավար - Ձեռքբերումների մասին Մաքսիմ Հակոբյանը խոսեց նաեւ խորհրդակցությունից հետո "Սոսի" եւ "Խուստուփ" հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Մ.Հ. - 2011թ ԶՊՄԿ-ն փայլուն հաջողություններ է ունեցել, որոնք ընդգծված շարունակական բնույթ են ունենալու: Գիտե՞ք, ամենաառաջինը ես կհամարեմ մեր հաջողություններից այն, որ ձեռնարկության բաժնետերերը մայիս ամսվա տարեկան ամփոփիչ ժողովում որոշում կայացրեցին ձեռնարկության եկամուտների հինգ տոկոսը այսուհետ, քանի դեռ ձեռնարկությունը գոյություն ունի, հատկացնել ձեռնարկությունում աշխատողներին: Դա բավականին լուրջ հաջողություն է այս պահին: Շատ կարեւոր բան տեղի ունեցավ, երբ 2011թ-ի տարեվերջին արդեն շահագործման հանձնվեց եւ ավելի քան մեկ ամիս է գործում է նոր ամերիկյան աղացը, որը հնարավորություն տվեց 2011թ. նախորդ տարվա համեմատ 25 տոկոսով ավելացնել արտադրողականությունը, ապահովել ծավալների մեծացում: Եվ շատ մի կարեւոր հանգամանք նշեմ, որը կարծում եմ, թե մեր տարածաշրջանի մարդկանց կհետաքրքրի, մենք լավ նախադրյալներ ստեղծեցինք 2012թ. համար եւս 40 տոկոս աճ ապահովելու, եթե ոչ դրանից ավելի: Այսինքն մենք 2011-ին մեր ձեռքբերումների արդյունքում ունեցանք այն, որ իր խորհրդային տարիների հզորություններից կրկնակիից ավել 225 տոկոս աճ ապահովեցինք: Նախատեսվում է նաեւ 2012թ. դա հասցնել, բոլոր նախադրյալներն արդեն կան, պայմանագրերը պատրաստ է, ծրագրերը հաստատված, հիմնավորված, դա կլինի 300 տոկոս աճ: Եվ դրա հետ կապված աշխատավարձերի բարձրացում, նոր աշխատատեղեր ստեղծվեցին: Գիտեք ընդհանրապես բարոյահոգեբանական մթնոլորտն ավելի առողջ դարձավ եւ մարդկանց ամենագլխավոր հատկանիշներից մեկը, որ ես շատ եմ կարեւորում` հարգանք դեպի ձեռնարկություն զգալիորեն աճել է: Երբ լսում ես, որ մեր ձեռնարկության աշխատողը ասում է, որ ինքը հպարտ է, որ այդ ձեռնարկությունում է աշխատում, դա վերջին տարիների արդյունք է եւ ինչու չէ 2011թ-ի:
Հաղորդավար - Լրագրողներն անդրադարձան նաեւ սոցիալական ծրագրերին:
Մ.Հ. - Սոցիալական ծրագրերի ուղղությամբ ավելի է մեծացել ծրագրերը եւ նույնիսկ պիտի ասեմ, որ այսօր "Քրոնիմետ" ընկերությունը Հայաստանում հատուկ հիմնադրամ է ստեղծել, արդեն առաջին աշխատանքները կատարված են, անգամ այսօր արդեն Կապանի N 3 հատուկ դպրոցի համար որոշ աշխատանքներ են կատարվում: Այս անցնող տարում մոտ ավելի քան 10 մլն դոլարի սոցիալական ծրագրեր են իրականացվել հանրապետությունում: Ասենք բոլորը լավ գիտեն հանրապետության Մատենադարանի, հանրապետության 20-ամյակին նվիրված միջոցառումներին մեր մասնակցությունը եւ բազմաթիվ, բազմաթիվ մեծ ծրագրեր ենք իրականացրել: Ամենագլխավորն ասեմ Ձեզ, որ առավոտյան ես աշխատանքի գալուց, Սիսիանից ինձ զանգահարեցին եւ հայտնեցին, որ հրատապ Երեւան են տարել մեր պատերազմի մասնակից ընկերներից մեկին ու շտապ վիրահատության կարիք ունի: Բնական է` մենք աջակցեցինք եւ բազմաթիվ, բազմաթիվ այդ տիպի հարցեր ենք լուծել: Մոտ 500 բնակիչներ, որոնց մեծամասնությունը մեր մարզից է եղել, սրտի վիրահատություններ ենք հովանավորել, որը բոլորս էլ գիտենք, ինչքան թանկ է եղել: Բնական է, այդ բոլորը կարող ենք հայտնել, եկեղեցի ենք կառուցում` կարող ենք ասել, իսկ երբ հարցը վերաբերվում է մարդուն, անձին, մենք չենք ասում:
Հաղորդավար - "Խուստուփ" հեռուստաընկերության երեք հարցերից առաջինը վերաբերվում էր ընկերության ծրագրերի ընթացքին: Մասնավորապես կարեւոր էր ընկերության վարկ վերցնելուց մինչեւ հիմա կատարված աշխատանքների արդյունավետությունն եւ արդյոք սա նա էր, ինչին ձգտում էր Մաքսիմ Հակոբյանը:
Մ.Հ. - Ոչ միայն այդ ակնկալիքներն իրականացան, այլ անգամ ավելին տվեցինք, որ նույնիսկ ինձ համար դա, ես բազմաթիվ տեղեր ասել եմ, բազմաթիվ անգամներ ասել եմ, գիտեք եթե այսօր ընդունված է, որ կառավարության նախագահին կամ վարչապետին շնորհակալություն ես հայտնում այսինչ գործի համար, առանձին մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ սա արարողակարգային մասն է, դրա համար էլ չեմ ասում շատ ժամանակ, բայց առանձին հանդիպումների ժամանակ ասել եմ, որ շնորհակալ եմ: Ճգնաժամի ժամանակ մենք աշխատավարձ ենք տվել, աշխատավարձ ենք բարձրացրել, ճգնաժամի ժամանակ մենք աշխատատեղ ենք բացել, հանքաքարի ծավալները ավելացրել ենք: Եվ այսօր մեր ենթակայանները, մեր ինքնաղացը, նույնիսկ ես ինքս մեջն եմ, ամեն օր գնում տեսնում եմ, մեկ-մեկ ինքս չեմ հավատում, թվում է թե երազի մեջ եմ եւ դա իրոք նման օգնությունների շնորհիվ է, իրոք այդ վարկը գերօգուտներ տվեց մեզ, փաստորեն ունենք այն, ինչ որ այսօր կա: Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ անցած տարվա 14-15մլն տոննա հանքաքարի վերամշակման փոխարեն այս տարի կարող ենք 20 մլն մշակել: Դա թիվ է` գիտե՞ք, նույնիսկ չգիտեմ ինչպիսի գնահատական կարող եմ տալ:
Հաղորդավար - Փորձեցինք պարզել, թե արդյոք կոմբինատը նախկինի պես լայնածավալ եւ բարեկամական ծրագրեր է իրականացնելու հատկապես Կապան-Քաջարան քաղաքներում եւ տարածաշրջանի գյուղերում:
Մ.Հ. - Գիտեք, եկեք չթաքցնենք ոչինչ: Մենք գիտենք այդ հարցի ենթատեքստում ինչ կա, մենք բոլորս պարտավոր ենք ճշմարիտ լինել, չեմ կարծում, որ լավ գործ կատարող մարդուն, ծրագրեր իրականացնող մարդուն փնովելով, այլ ձեւով ներկայացնելով, ինչ-որ խնդիրներ առաջադրելով մենք հաջողությունների կհասնենք: Ոչ կեղծիքը, ինչպես ասում են մեր ժողովրդական բառբառով, մախաթը պարկում չես կարող թաքցնել: Ամբողջ մարզի գազաֆիկացման աշխատանքները համարյա այս գործարանի շնորհիվ է իրականացվել, Սիսիանի տարածաշրջանում մինչեւ վերջերս գազ չկար: Ցավալի է, որ ինչ-որ մի տեղ մեկը մի փոքր, նույնիսկ կատարված կամ չկատարված գործի մասին թմբկահարում է, չնայած մեկ այլ տեղ պետական, ժողովրդական ծրագրերի մասին չեն խոսում: Գիտեք, շատ ավելի ցավալի է, որ մարդկանց սոցիալականի մասին են խոսում, մոռացել են, որ մի քանի տարի առաջ Կապան-Քաջարան մարդիկ աշխատանքի գնալ-գալու համար ընդամենը մի բեռնատար մեքենայի թափքի մեջ էին տեղավորվում: Այսօր տասնյակ ավտոբուսներ են աշխատում, օրվա տարբեր ժամերին եւ հանձնարարված է, որ բավական է ես մեկ անգամ նկատեմ, որ որեւէ ավտոբուսի մեջ մեկ մարդ անգամ ոտի վրա կանգնած է գալիս- գնում, ես խիստ կպատժեմ, այսօր մարդիկ կարող են հանգիստ նստել գալ-գնալ: Մարդկանց մոտ սովորություն է դարձել, որ միշտ անում ես եւ մի օր էլ չես անում կամ մի քիչ քիչ ես անում արդեն դառնում ես, որ դու քո պարտականությունները կարծես թե չես կատարում: Եթե ուրիշ, որ բան չի անում, նենց են թմկահարում, ներկայացնում, որ այս մարդը սենց արեց, այն դեպքում, որ դու ամեն օր ես տենց անում:
Հաղորդավար - "Խուստուփ" հեռուստաընկերության տնօրեն Սասուն Մանուկյանը անդրադարձավ Քաջարան գյուղի հետ կապված վերջին շրջանում աղմուկ հանած հարցին:
Մ.Հ. - Մեր երկիրը շատ փոքր է եւ ես բազմիցս անդրադարձել եմ, որ մի լավ հիշողությունով մարդ լինի բոլորին անուն ազգանունով կճանաչի, նույնիսկ դեմքով էլ կճանաչի: Ես, ի դեպ, համայնքի ղեկավարին եւ համայնքի հետ անմիջապես կապ ունեցող մարդկանց հրավիրել եմ եւ նրանց հետ զրուցել, ասել եմ, որ մի բարդացրեք ձեր վիճակը, ձեր իրավունքները մի տվեք ուրիշներին: Դուք մի բան եք հայտարարում, մի ուրիշն էլ գալիս է, նույնիսկ քեզ չի ճանաչում, բայց քո տեղը սկսում է խոսել, իբր թե ցույցեր են անում, պահանջներ են ներկայացնում, դա ուրիշ բան է, ես որոշել էի լավ ձեւով դա ներկայացնել հանրությանը, չգիտեմ եթե դուք մի հաղորդում կազմակերպեք, ներկայացնեք հանրությանը, ես լավ ձեւով կարող եմ ասել, որպեսզի տարածաշրջանում իրականում իմանան, թե ինչ է կատարվում: Ուրեմն ասեմ ձեզ, որ պատահական չի, որ այսօր խորհրդային հզոր երկրում, դեռեւս 51թ., արդեն իսկ որոշված էր այս տարածաշրջանի բնակավայրերի ապագան` այդ թվում նաեւ Քաջարան գյուղի: Ինքը ծննդավայրը գտնվում է այդ գյուղին պատկանող հողերի տարածքում եւ այն գլխից էլ կար ծրագրում, որ բանավաններ էին կառուցում Հանքավաններ, Քաջարան բանավաններ եւ 56թ. պատահական չէր, որ արդեն գյուղը վերացել էր եւ 58թ. նույնիսկ Քաջարան բանավանի մեջ էր մտնում: Դրանք ծրագրեր էին լավ ուսումնասիրված, հիմնավորված եւ ապագայում Քաջարան բանավանը դարձավ քաղաք եւ հետո երկրաշարժը Քաջարան, Վերին Հանդ, Կաթնառատ, Փուխրուտ գյուղերը, որպես բնակավայրեր վերացան, որովհետեւ արդեն նպաստավոր չէր ապրելու համար: Նախկինում այդտեղ կոլտնտեսություններ, սովխոզներ կային, որն աստիճանաբար վերանում էր: Հանդ գյուղում օրինակ իմ հայրս կոլտնտեսության նախագահ էր 50-57թթ. բոլորը հանձնեցին Փուխրուտին, հետո հետ բերեցին, իբրեւ թե տվեցին Լեռնաձորին նորից, նա էլ վերացավ: Դա ծրագիր էր, որ պետք է գնար, բայց նենց չէր, որ այդ ժողովրդին անտերության մատնեին, ասեցին ուր ուզում ես գնա, բոլորին բնակարաններ տվեցին, նույնիսկ փոխհատուցում տվեցին: Որը ես ձեզ ասեմ, հիմա էլ ոչ ոք չի հրաժարվում, նույնիսկ այդ տնակները, որ դրել են այդ հողերը, հետագայում են հատկացրել: Դա արել են 92թ. վերջերին եւ գյուղը վերականգնեցին, շատ հաճելի է, շատ լավ է: Նույնիսկ այդ տարիներին էլ կոմբինատը 5200 հեկտար հողատարածքներ ուներ ձեռնարկությանը տրված, որից մենք հրաժարվեցինք, պահեցինք միայն 1800-ը հետագայում ավելացավ դարձավ 2100: Թողեցինք գյուղերին Նորաշենիկի տարածաշրջանի մի 6-7 գյուղերի, այնտեղ նաեւ Արծվանիկն է, Սյունիքը, Խալաջը, բոլորին էլ տարածքներ մնաց: Այդ ժամանակներն էլ գիտեք ինչ տարիներ էին, մարդիկ մի կտոր հացի համար հողի վրա կարողանում էին մի բան ցանել, մի անասուն պահել, գոյատեւել: Նրանից հետո այսօր խնդիր է առաջացել այդ ծրագրերի շարունակությունն ավելի առաջնային դարձավ, նորից որոշեցինք, որ այդ մարդկանց մենք պետք է անպայման փոխհատուցենք, նույնիսկ ես գյուղապետին, համայնքի ներկայացուցիչներին ասել եմ, որ գնացեք գրավոր գրեք, թե յուրաքանչյուր մարդ ինչ է ցանկանում: Իրանք շփոթեցին, լրագրողներն էլ իրենց ավելի շփոթեցրին ու այսօր հենց նենց աժոտաժ է ստեղծվել: Չկա նման բան, այդ գյուղում իրականում 10-12 ընտանիք է ապրում: 2005թ., երբ ես փորձում էի ծրագրեր մշակել, նույնիսկ Կապան քաղաքի համար նախագծեր կար լավ գեղեցիկ շենքեր պիտի կառուցեինք, այդ ընթացքում լավ ծրագրեր կար, միայն այդ տարին 150 մարդ գրանցվեց գյուղում, այս տարի էլ է մի 10-15 մարդ գրանցվել: Լավ է թող լինի, բան չունեմ ասելու, իրենց պապենական տներն է, թող լինի: Այսօր որ այդ նույն գերեզմանի մասին, որ խոսում են, ուրեմն մարդ, որին ես սոված էր Գալուստը, որ հեռուստատեսությամբ կանգնում հայտարարում է, տեխնիկոմում դուրս էր մնացել, բերեցինք աշխատանքի ընդունեցինք, իրա որդուն բերեցինք այստեղ աշխատանքի ընդունեցինք, գնաց Քաջարանի գերեզմանոցից գողացավ գերեզմանի մետաղը, գնաց բանտում նստեց, եկել այսօր մեզ հայտարարում է, որ մենք գյուղի գերեզմանը քանդում ենք, այն դեպքում, որ այդ գերեզմանների ճանապարհը բարեկեցիկ ենք դարձրել` համեմատած նախկինի: Նույն գյուղի հանդիսությունների սրահն ամենաառաջինն է վերանորոգվել իրա ամեն ինչով, երբ որ այդ գյուղին առաջինը տարածաշրջանում, գուցե նաեւ հանրապետությունում տրակտոր ենք նվիրել, որը իրենք քանդել, ցրիվ են տվել: Իրանք չեն հասկանում, որ դրանով չիմացող մարդկանց, անտեղյակ մարդկանց թեմա են տալիս: Այսօր ոչ մի նորմալ մտածելակերպով հայ, նույնիսկ չի համարձակվի, ինքը իրեն թույլ չի տա գերեզման քանդի: Ինչ որ պետք է անելու ենք եւ իրենք էլ համոզված են, որ մենք վատ բան չենք անելու: Դպրոցի մասին են խոսում, որ դպրոց են քանդել, մոռանալով, որ դպրոցը իրենք են քանդել եւ ձեռնարկությունից էլ մեքենա են խնդրել` որոշ բաներ տարել են դրսում ծախել, որոշները բերել հանձնել են կոմբինատին եւ դրա դիմաց փող են ստացել: Դպրոցը բնականոն ճանապարհով, աշակերտներ չլինելու պատճառով, փակվել է (68-70թթ.): Դա ոչինչ, ես դա չեմ էլ կարեւորում, որ ասում են: Այնպիսի տպավորություն են ստեղծել, որ կողքից լսող մարդը ասում է` սրանք բարբարոսներ են, նման բան չկա: Դրա համար եմ ասում, որ այստեղ երեւի ավելի մանրամասն պետք է ներկայացնել: Հասուն մարդը, նորմալ մարդը վերջին տարում 10 մլն դոլարի սոցիալական հարցեր է լուծում եւ ստացվում եւ դրանով նման 10 գյուղ կարելի է կառուցել: Ես ասել եմ թող գրեն ով բազմահարկում է տուն ուզում, ով նոր գյուղ է ուզում, ով առանձնատուն է ուզում: Փաստեր ունենք Արծվանիկ գյուղի հողերը, երբ ձեռնարկությունը գնեց, եթե հողը գնահատվում էր մեկ միավոր, մենք եռապատիկ, քառապատիկ վճարել ենք:
Հաղորդավար - Մաքսիմ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում տոներից հետո պատրաստվում է հանդիպել քաջարանցիների հետ եւ վստահ է, որ գտնվելու է փոխընդունելի որոշում, որից կշահեն շահագրգիռ բոլոր կողմերը, բայց ոչ նրանք, ում համար կարեւոր է հարցի շահարկումը, ոմանց համար էլ անձնական հարցեր լուծելու համար:






