թեեւ մաքսիմյան շեփորի կանչով մարտադաշտ են հանվել իշխանական "մատյան գունդն" ու պալատական մտավորականների առաջապահ ջոկատները
Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` "Ա1+" հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:
"Սյունյաց երկիր" թերթի աշխատակիցը հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը, Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոն, աստվածասկիզբ Տաթեւի վանքում էր:
2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական նոր տեղապահ:
№ 22 (241)


ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Սիսիանը եւ Մոնտելիմարը` քույր քաղաքներ
Ութօրյա ճանաչողական այցով Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Մոնտելիմարում էր:

Դեկտեմբերի 22-ին, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ռասիզմի դեմ պայքարի եւ հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, գրեթե հենց նույն ժամերին Սիսիանի եւ Մոնտելիմարի քաղաքապետերը` Աղասի Հակոբջանյանը եւ Ֆրան Ռեյները ստորագրեցին երկու քաղաքների բարեկամության հուշագիրը:

ԱՄՆ-ի Ռասին, Գերմանիայի Ռավերսբուրգ, Իտալիայի Ռիվոլի. Մեծ Բրիտանիայի Աբերդեո, Թունիսի Նուրոզ, Իսպանիայի Մոլետ քաղաքների շարքում Սիսիանը 7-րդն է, որ քույր քաղաքի հուշագիր ստորագրեց Մոնտելիմարի հետ: "Մոնտելիմարն էլ ավելի հարստացավ, մենք բարեկամական նոր հարաբերություններ ստեղծեցինք մեր դարավոր բարեկամ հայերի հետ: Երբ ամռանը Սիսիան էին այցելել Մոնտելիմարի հայ ասոցացիայի ներկայացուցիչները վերադարձել են տպավորված: Հետո, երբ մեր ավագանին, 36 հոգի, միաձայն կողմ քվեարկեց Սիսիանի հետ քույր քաղաք դառնալու նախագծին, շատ ֆրանսիացիներ ցանկություն հայտնեցին լինել Սիսիանում", - ելույթի իր խոսքում նշեց Մոնտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռեյները:

36.000 բնակիչ ունի Մոնտելիմար քաղաքը: Նրանց 10 %-ը հայեր են, աշխատում են համագործակցված, զբաղեցնում պատասխանատու պաշտոններ:

Քույր քաղաքների նորաստեղծ հարաբերությունները Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը որակեց որպես հայ-ֆրանսիական դարավոր հարաբերությունների լավագույն վկայություն: Ժամանակի ընթացքում խորացող ու ամրապնդվող հարաբերություններում անուրանալի եւ անգնահատելի է ֆրանսահայերի դերը: "Սիրելի° քույրեր եւ եղբայրներ: Իմ անկեղծ ցանկությունն է, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները հետեւեն ձեր օրինակին` լինելով Ֆրանսիայի արժանի քաղաքացի եւ վառ պահելով հայկական ինքնությունը, իրենց նպաստը բերեն հայ-ֆրանսիական բարեկամությանն ու համագործակցությանը", - նշեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Հայրենիքի հետ կապերը սերտացնելու նպատակով դեռեւս 2011 թ. հունիսին "Հայկական մշակույթ եւ պատմական հիշողություն" կազմակերպության պատվիրակները Հայաստանում էին: Սիսիան կատարած 2-օրյա ճանաչողական այցից տպավորված` Մոնտելիմարի քաղաքապետին ներկայացրել էին Սիսիանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու առաջարկը, որն էլ հավանության էր արժանացել:

"Հայկական մշակույթ եւ պատմական հիշողություն" կազմակերպությունը գործունեության 10 տարվա ընթացքում ֆրանսիական իրականության մեջ հայկական մշակույթը քարոզելու, հայոց հիշողությունը վառ պահելու առաքելություն է իրականացրել: "Շատ ուրախ ու երջանիկ եմ, որ ասոցիացիան քայլ առ քայլ իրականացնում է հիմնադիրների նպատակներն ու ցանկությունները: Ասոցիացիան իր գործունեության տարիների ընթացքում կարողացել է համախմբել տեղում բնակվող հայերին: Հուշագրի ստորագրումը մեր ամենամեծ ձեռքբերումն եմ համարում: Սիսիանի հետ մենք երկար ու բեղմնավոր ճանապարհ ունենք անցնելու", - ասաց "Հայկական մշակույթ եւ պատմական հիշողություն" ասոցիացիայի նախագահ Ռեժիս Փանոսյանը` 2011թ.-ին Մոնտելիմարի համար կարեւորելով երկու իրադարձություն. Շառլ Ազնավուրի այցը եւ հուշագրի ստորագրումը:

Սիսիան եւ Մոնտելիմար քաղաքները կհամագործակցեն մշակույթի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում: Առաջիկայում կիրականացվի դպրոցահասակ երեխաների ճանաչողական փոխադարձ այցը: Ծրագրվում է, որ երեխաները կապրեն ընտանիքներում, կուսումնասիրեն ընտանիքների նիստուկացն ու ավանդույթները:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը

ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին:
"ԶՊՄԿ" գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել
2011թ. դեկտեմբերի 30-ին "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել կապանյան հեռուստալրատվամիջոցներին
"Խուստուփ" հեռուստատեսությունը հունվարի 9-ին եթեր է սփռել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահեի խոսքը` Սուրբ ծննդի առիթով:

Սյունիքի մարզպետարանի 2011թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին

Ութօրյա ճանաչողական այցով Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Մոնտելիմարում էր:

Կապան հոգեւոր-մշակութային տարածքի մերօրյա իշխաններից մեկը, թույլ տվեք ասել, Արմո Արտաշեսի Մկրտչյանն է:

2011թ. արդյունքներով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հանրապետության նախագահի մրցանակ է շնորհվել Կապան քաղաքին:

Վերջին շաբաթվա ընթացքում "Սյունյաց երկիր" թերթի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում էին, որ հունվարի 9-ից մարզի նախակրթարանները չեն աշխատելու...

Խնձորեսկի Արամ Սաթունցի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց գրական - երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ օպերային բեմի մեծ վարպետ Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 95-ամյակին:

"Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ "Տաթեւ" մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:17-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած: