թեեւ մաքսիմյան շեփորի կանչով մարտադաշտ են հանվել իշխանական "մատյան գունդն" ու պալատական մտավորականների առաջապահ ջոկատները
Հատված ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` "Ա1+" հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:
"Սյունյաց երկիր" թերթի աշխատակիցը հունվարի 6-ին` Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրը, Սյունյաց աշխարհի հոգեւոր կենտրոն, աստվածասկիզբ Տաթեւի վանքում էր:
2011թ. հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական նոր տեղապահ:
№ 22 (241)


ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱՐ

ՀՐԱԺԵ՞ՇՏ, ԹԵ՞ ՆՈՐ ՍԿԻԶԲ
Ինքը Կապան հոգեւոր տարածքի մերօրյա իշխաններից է
Պատմության խորքերից սկիզբ առած Կապանը մեր մատյաններում դարեր շարունակ հիշատակվել է նախեւառաջ հերոսականության, քրիստոնեական արժեքների պահպանության, մշակութային արժեքների ստեղծման ու զարգացման, ամրոցների ու եկեղեցիների շինարարության, հայոց երկրի պատվի ու արժանապատվության համար մղվող պատերազմների, հայ մարդու ստեղծագործ աշխատանքի առումներով: 19-րդ դարի կեսերից սկսած, սակայն, Կապանը փորձում են ներկայացնել բացառապես կամ գլխավորապես իբրեւ հանքարդյունաբերության հումքային բազա, ինչով եւ շատերը հպարտանում էին եւ են առ այսօր: Հիմա Կապանում հանքարդյունաբերական ձեռնարկության ամենաստորին օղակի աշխատակիցն ավելի լուրջ հանրային ընկալում ունի, քան, ասենք, հոգեւոր-մշակութային ոլորտի ամենաերեւացող դեմքն անգամ: Դա կեղծված իրականության պարզագույն արտացոլանքն է, որը շարունակում է կենսունակ մնալ բոլորիս անգաղափար ջանքերով: Իրականում, մինչդեռ, Կապանը հոգեւոր-մշակութային տարածք է` նախեւառաջ, եւ հետո միայն… Ու Կապանի տերն իր ժողովրդի հետ մեկտեղ նախեւառաջ հոգեւոր-մշակութային գործիչն է եւ ոչ թե հանքարդյունաբերական ձեռնարկության սեփականատերն ու տնօրենը: Եվ Կապան հոգեւոր-մշակութային տարածքի մերօրյա իշխաններից մեկը, թույլ տվեք ասել, Արմո Արտաշեսի Մկրտչյանն է, ով 1968-ից ի վեր զբաղվել է աճող սերնդի կրթության ու դաստիարակության նվիրական գործով, ով 1980-ից գլխավորել է Կապանի N7 միջնակարգը, ով արժանացել է "Ավագ ուսուցիչ" կոչումին, "Ակսել Բակունց" հուշամեդալին ու "Աշխատանքային արիության համար" մեդալին, ով երեք գրքի հեղինակ է ("Համր սիրահար", "Ցավ ես ծնում մարդ արարած", "Քսան տարին ունի երեք օր"), ով քանիցս արժանացել է կապանցու վստահությանը եւ ընտրվել տեղական իշխանության ներկայացուցչական մարմիններում:

…Նոր կարգի համաձայն` Կապանի N7 միջնակարգ դպրոցում նույնպես տեղի ունեցավ տնօրենի ընտրություն: Արմո Մկրտչյանը թեեւ տնօրեն լինելու իրավունքից (ըստ գործող օրենքի) կզրկվեր 2012-ին, բայց գերադասեց չմասնակցել տնօրենի արտոնագիր ստանալու համար կազմակերպված դասընթացին ու չհավակնել հետագա պաշտոնավարության, որովհետեւ մնացել էր մեկ տարի ժամանակ: Նոյեմբերի 30-ին դպրոցի տնօրեն ընտրվեց Կապանի քաղաքապետի խորհրդական Կարինե Հովսեփյանը, ով 26 տարի (մինչ այդ) նույն դպրոցի պատմության ուսուցչուհին էր: Վերջինիս ու դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Վարդուհի Ղազարյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ դպրոցի` այլեւս նախկին տնօրեն Արմո Մկրտչյանի հրաժեշտի երեկոն: Անշուշտ, կարելի էր եւ մեծ նշանակություն չտալ այդ միջոցառմանը, եթե չլիներ մեկ հանգամանք: Բանն այն է, որ հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրությունները մարզի մի շարք դպրոցներում ընթացան (ընթանում են) ցավագին, ինչը միգուցեեւ բնական պիտի համարել: Բայց անբնական ու ոչ քրիստոնավայել է, երբ նախկին տնօրենին ըստ պատշաճի ճանապարհելու, նրա արած-դրածը գնահատելու փոխարեն փորձում են ինչ-ինչ անձնական պատճառներով վրեժ լուծել նրանից, փորձում են նրա ընտանիքի անդամներին անգամ (որ աշխատում են տվյալ դպրոցում) հալածել, փորձում են նրա նախկին գործունեության մասին "դանոսներ" ուղարկել վերեւներ (փա¯ռք Աստծո, որ այդ "դանոսները" մի քանի րոպե հետո հալվում են մայիսյան ձյունի պես): Թեեւ առայժմ նման մեկ օրինակ ունենք (Գորիսի շրջան), բայց դա, թույլ տվեք ասել, սովորական անբարոյականություն է: Կապանի N7 միջնակարգ դպրոցի նշված միջոցառումն այդ առումով իսկապես դրական եւ հարգանքի արժանի օրինակ է: Գնահատելի է նաեւ Սյունիքի մարզպետի, Կապանի քաղաքապետի, մարզպետարանի կրթության վարչության պետի, դպրոցի խորհրդի անդամների ու ծնողների պահվածքը, ովքեր եկել էին երախտագիտություն հայտնելու կրթօջախի երկարամյա ղեկավարին: Բոլոր ելույթներում չէր կարելի չնկատել այն սերն ու հարգանքը, որ դպրոցում` ե°ւ աշակերտների, ե°ւ ուսուցիչների շրջանում, կա դպրոցի տնօրենի հանդեպ: Այդ ելույթները լսելուց հետո կրկին եկանք եզրակացության, որ դպրոցը, ինչքան էլ փորձությունների ենք ենթարկում բարեփոխումների քողի տակ, մնում է մեր երկրորդ հոգեւոր տաճարը, որտեղ պետք է մտնել ու որտեղից պետք է դուրս գալ աղոթքով: Ըստ էության այդպես էլ եղել է դարեր շարունակ: Եվ (քանիցս ասված խոսք է) որքա¯ն իմաստուն է եղել մեր ժողովուրդը, որ դարեր ի վեր իր հոգեւոր մեծերին շնորհել է ուսուցիչ կոչումը, տառը երկնողին, բառն արարողին` վարդապետ մկրտել: Որքա¯ն շատ են օրինակները, երբ հայ մարդն իր սրի հերոսներին համահավասար թագադրել ու փառաբանել է իր գրչի հերոսներին: N7 միջնակարգ դպրոցի միջոցառումը ցույց տվեց, որ մեզանում դեռ մասամբ անշեջ է ուսուցչի կերպարի այդ ընկալումը: Համոզված ենք, որ հրաժեշտի երեկոն, ամեն ինչից զատ, սկսնակ կամ երիտասարդ ուսուցիչներին կմղի ավելի լավ ու ջանադիր աշխատանքի: Հույս ունենք նաեւ, որ Կապանի N7 միջնակարգի օրինակին կհետեւեն մյուս դպրոցները, երբ առիթ կլինի վաստակած հանգստի ճանապարհել իրենց տնօրենին կամ մանկավարժին:

Մի հարցում, այդ բոլորով հանդերձ, վերապահում ունենք: Բանիմաց, փորձառու կադրերի լուրջ կարիք ունեցող մեր հանրապետությունում այնքան էլ խելամիտ չէ, երբ 65 տարին լրացած ու կյանքի բովով անցած, իմաստնացած կադրերին զրկում ենք ղեկավար աշխատելու իրավունքից: Դա, իսկապես, ոչ նորմալ երեւույթ է, թեեւ սահմանված է գործող օրենքով: Ուստիեւ` դպրոցի կազմակերպած միջոցառումը չենք ուզում հրաժեշտի երեկո համարել (չնայած այդպես էլ կոչվում էր), քանի որ Արմո Մկրտչյանը (ինչպես եւ տարիքի պատճառով պաշտոնը թողած մյուս տնօրենները) դեռ տալու բան ունի իր երկրին ու ժողովրդին: Ուրեմնեւ` ոչ թե հրաժեշտի երեկո, այլ նոր գործունեության սկիզբ ենք համարում N7 դպրոցի կազմակերպած հրաշալի միջոցառումը եւ ակնկալում, որ Արմո Մկրտչյանին շատ շուտով կտեսնենք պետական մակարդակով իսկապես գնահատված եւ նոր ու ակտիվ դերակատարության մեջ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացանք, որ Արմո Մկրտչյանը հիվանդացել եւ գտնվում է Երեւանում` բուժման մեջ: "Սյունյաց երկիրը" նրան ցանկանում է շուտափույթ ապաքինում եւ առողջություն:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի հայտարարությունը

ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պատասխանում է Քաջարանի գյուղապետի մեղադրանքներին:
"ԶՊՄԿ" գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Քաջարան գյուղի հողատարածքները կոմբինատը չի պատրաստվում շահագործել
2011թ. դեկտեմբերի 30-ին "Զանգեզուրի ՊՄԿ" ՓԲԸ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հարցազրույց է տվել կապանյան հեռուստալրատվամիջոցներին
"Խուստուփ" հեռուստատեսությունը հունվարի 9-ին եթեր է սփռել ՀՀ ԱԺ պատգամավոր Վահեի խոսքը` Սուրբ ծննդի առիթով:

Սյունիքի մարզպետարանի 2011թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին

Ութօրյա ճանաչողական այցով Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը Մոնտելիմարում էր:

Կապան հոգեւոր-մշակութային տարածքի մերօրյա իշխաններից մեկը, թույլ տվեք ասել, Արմո Արտաշեսի Մկրտչյանն է:

2011թ. արդյունքներով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հանրապետության նախագահի մրցանակ է շնորհվել Կապան քաղաքին:

Վերջին շաբաթվա ընթացքում "Սյունյաց երկիր" թերթի խմբագրություն զանգահարող քաղաքացիները դժգոհում էին, որ հունվարի 9-ից մարզի նախակրթարանները չեն աշխատելու...

Խնձորեսկի Արամ Սաթունցի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվեց գրական - երաժշտական ցերեկույթ` նվիրված հայ օպերային բեմի մեծ վարպետ Տաթեւիկ Սազանդարյանի ծննդյան 95-ամյակին:

"Հայաստանի էլցանցեր" ՓԲԸ "Տաթեւ" մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:17-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած: