Դեկտեմբերի 28-ին` ժամը 21:17-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում "Օպել Վեկտրա" մակնիշի 19 ՍՏ 159 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին. տեղի է ունեցել բենզինի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Տեղում մահացել են Կապան քաղաքի բնակիչներ`վարորդ, 1985թ. ծնված Դավիթ Գրիգորյանը,1985 թվականին ծնված Նվեր Մովսիսյանը եւ մոտ 25 տարեկան Կարեն Հովակիմյանը, իսկ 1987թ. ծնված Արման Ասատրյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր: www.YERKIR.AM 29.12.2010թ.






