Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ հունվարի 2-ին ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի եւ Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով կա երեք տուժած: Հունվարի 2-ին, ժամը 18.18-ին Սյունիքից տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի Գ.Նժդեհ եւ Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են "Մերսեդես 600. մակնիշի 15 dv 555 պետհամարանիշով (վարորդ` 1988թ. ծնված Կ. Պողոսյան) եւ "Վազ-2106" մակնիշի (վարորդ` 1976թ. ծնված Արման Հովսեփյան) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով "Մերսեդեսի" վարորդը եւ ուղեւոր, 1988թ. ծնված Ալիկ Հովսեփյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս քաղաքի հիվանդանոց: "Վազ-2106"-ի վարորդ Ա. Հովսեփյանը տեղափոխվել է Երեւան: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
www.news.am 02.01.2012թ.