06/16/2019

Սիսիանն աջակցություն է հայտնում նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին

Սիսիանն աջակցություն է հայտնում նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին

Հուլիսի 15-ին Սիսիանի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Աշոտավանի եւ Հացավանի մերձակայքում գտնվող «ՄՋԱ» հանգստյան գոտում, հավաքվել էր շրջանի գրեթե ողջ պաշտոնեությունը:

Հավաքվել էին մեկ նպատակով՝ շնորհավորել իրենց զավակ Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ, նաեւ իրենց աջակցությունը հայտնելու նրան:           

Ներկաները  շնորհակալության եւ գոհության խոսքեր հղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին՝ ստեղծված իրավիճակում Սյունիքի մարզպետի պաշտոնում ողջամիտ նշանակում կատարելու համար:           

Ելույթ ունեցողները պատրաստակամություն հայտնեցին սատարել Սյունիքի նորանշակ մարզպետին՝ ազգանպաստ եւ սյունիքանպաստ գործերում:           

Համազգային զարթոնք ապրած Հայաստանում, անշուշտ, նաեւ բազում անորոշություններ եւ տարակույսներ կան ե՛ւ քաղաքական ու տնտեսական, ե՛ւ սոցիալական ու հոգեւոր-մշակութային ոլորտներում:           

Սակայն, այդ ամենով հանդերձ, կա խնդիրների մի խումբ, որի վերաբերյալ գրեթե միակամ են Սյունիքում՝ ամրապնդել պետական կարգը երկրամասում, վերականգնել Սյունիքի ոտնահարված արժանապատվությունը, ռացիոնալ եւ նպատակային օգտագործել երկրամասի տնտեսական, բնական ու մարդկային ներուժը, միասնությունն ու համերաշխությունը դարձնել մեր ընթացքի գլխավոր առաջնահերթությունը, վերականգնել մարդկանց ոտնահարված իրավունքները, ճանապարհ բացել պրոֆեսիոնալների համար, մարզպետարանը մաքրել չարափառությամբ հիվանդներից եւ  դուրս բերել լեթարգիական քնից:           

Կարեն Համբարձումյանն իր գիտելիքներով, մարդկային ու քաղաքացիական նկարագրով, կազմակերպչական ունակություններով ի վիճակի է հիմնարար քայլեր անելու վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի մասին բարձրաձայնեցին հանդիպման մասնակիցները, ինչին սպասում է սյունիքյան հանրությունը:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: