06/16/2019

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի իր թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի իր թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին

Սեպտեմբերի 16-ին Կապանի Գարեգին Նժդեհի 16 հասցեում տեղի ունեցավ «Քաղացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի բացման արարողություն, ինչի առիթով կուսակցության Կապանի կառույցի անդամներին շնորհավորեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց Կապանի համայնքի ղեկավարի հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների իր թեկնածուին՝ Նարեկ Բաբայանին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը: Երեւանից ժամանած բարձրաստիճան հյուրերը ներկայացրեցին թավշյա հեղափոխությունից հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակը, դրականորեն բնութագրեցին Կապան համայնքի ղեկավարի թեկնածու Նարեկ Բաբայանին: 

-Լիահույս ենք, որ այս ընտրություններում մեր քաղաքական թիմը կարձանագրի հաղթանակ, եւ դրանով Կապանը կունենա առանց ընտրակաշառքի, առանց կաշկանդվածության, քաղաքացիների արդար քվեի միջոցով ընտրված համայնքապետ,- իր ելույթում ասաց Սուրեն Պապիկյանը:

Համայնքի ղեկավարի թեկնածու Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց մայրաքաղաքից ժամանած հյուրերին եւ իր թիմակիցներին վստահության համար, նաեւ հույս հայտնեց, որ հոկտեմբերի 22-ին Կապան համայնքում «Իմ քայլը» դաշինքից լինելու է նոր համայնքապետ:

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 

Նկարները՝

Рубен Арутюнян

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: