03/19/2019

Երկաթե կամքով ղարաբաղցի լեռնական. այսօր Նիկոլ Դումանի ծնունդն է

Երկաթե կամքով ղարաբաղցի լեռնական. այսօր Նիկոլ Դումանի ծնունդն է

Այսօր հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ` Նիկոլ Դումանի ծննդյան օրն է :

Նա ծնվել է 1867 թվականի հունվարի 12-ին . եղել թ ՀՅԴ կուսակցության անդամ:

Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը (1887թ.)։ Եղել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896թթ.-ին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։

1894-1896թթ. մասնակցել է Դերիկի կռիվներին։ Բողասքյասանի մարտում վաստակել է ԴՈՒՄԱՆ անունը։ 1895թ.-ին խմբով (50 հոգի) անցել է Վան։

1896թ.-ին Նիկոլի մոտ առաջացել է Խանասորի արշավանքի (1897թ.) կազմակերպման և քրդական մազրիկ ցեղից վրեժխնդիր լինելու գաղափարը։ Արշավանքին մասնակցել է որպես հիսնապետ։ Հետո անցնելով Կովկաս` ապրել է Բաքվում։

1904թ.-ին փորձել է հասնել ապստամբ Սասունին օգնության, սակայն սահմանի վրա կռվի է բռնվել և տեղ չի հասել։1905թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, կարողացել հմտորեն կազմակերպել հայերի պաշտպանությունը։

1910թ.-ին մասնակցել է 2-րդ ինտերնացիոնալի Կոպենհագենի կոնգրեսին։ Իրանում հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Այնուհետև վերադարձել է Կովկաս, եղել Արևմտյան Հայաստանում ու Պարսկաստանում։

Թոքախտով հիվանդ Նիկոլ Դումանը, զգալով, որ չի կարող մասնակցել 1914թ.-ին սկսված պատերազմում ծավալված հայկական կամավորական շարժմանը, 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան է եղել՝ ատրճանակով իր վրա կրակելով։

Սիրելի հերոսի մարդաշատ հուղարկավորությունը տեղի է ունեցել Թիֆլիսում՝ Խոջեվանքի Պանթեոնում։ Նիկոլին թաղել են Դաշնակցության հիմնադիր Սիմոն Զավարյանի կողքին։

1930-ական թթ. Խորհրդային Վրաստանի կառավարությունը քանդել է Խոջեվանքը և պանթեոնը այնտեղ թաղված հարյուրավոր հայ ազգի արժանավոր զավակների գերեզմաններով հանդերձ։


armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: