04/26/2019

Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. մոմավառություն Սպիտակ տան դիմաց. տեսանյութ

Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը. մոմավառություն Սպիտակ տան դիմաց. տեսանյութ

Վաշինգտոնում` Սպիտակ տան դիմաց, տեղի է ունեցել մոմավառության արարողություն` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով։

Ակցիայի մասնակիցները կրկին կոչ են արել ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս անգամ ակցիայի մասնակիցները որոշել են հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ–ի այն նահանգներին, որոնք արդեն մեկ դարից ավելի անգնահատելի օգնություն են ցուցաբերել հալածանքներից տուժած հայերին։

«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք և Վիրջինիա... Մենք միշտ շնորհակալ կլինենք այն ամենի համար, ինչ դուք արել եք այդ անմեղ մարդկանց փրկության համար», – հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները երգել են «Կիլիկիա» երգը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի միակ նահանգը, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Միսիսիպին է։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: