06/16/2019

Երաժշտական կատարումներով ամփոփվեց անցնող ուստարին

Երաժշտական կատարումներով ամփոփվեց անցնող ուստարին

Հունիսի 11-ին կայացավ Կապանի համայնքապետարանի Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի 2018-2019 ուտարվա հաշվետու համերգը։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր։ Ներկաներին կրթօջախի նախասրահում ողջունեց «Զանգեզուր» դհոլահարների համույթը, այնուհետեւ տոնական մթնոլորտը տեղափոխվեց կրթօջախի դահլիճ, որտեղ համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբի կատարումներով։ Այնուհետեւ կրթօջախի սաները տարբեր երաժշտական գործիքներով հնչեցրին հայ, ռուս, արեւմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց կատարմանը նվագակցում էին կրթօջախի մանկավարժները։ Սաների ելույթները որոշակի պատկերացում տվեցին նրանց կատարողական ունակությունների մասին։ Որպես հավարտ համերգի` հնչեց Ա. Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից` դաշնամուրային բաժնի յոթերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտուհիների կատարմամբ։

Համերգի ավարտին դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը նոր հաջողություններ մաղթեց կրթօջախի մանկավարժներին եւ սաներին: Նաեւ շեշտելով, որ հաջողության կարելի է հասնել դպրոց-ծնող սերտ համագործակցության շնորհիվ։ Կրթօջախի տնօրենն Արտ-մյուզիք միջազգային փառատոնում երկրորդ կարգի դափնեկրի կոչման արժանացած դհոլի բաժնի երկրորդ դասարանի աշակերտ Դավիթ Վարդանյանին եւ կլարնետի բաժնի երրորդ դասարանի աշակերտ Միհրան Գրիգորյանին հանձնեց փառատոնի մեդալներ եւ դիպլոմներ:

Իսկ ամենավերջում կրթօջախին երգի կատարումով հրաժեշտ տվեց դպրոցի ձայնի պահպանման բաժնի 2014-2015 ուստարվա շրջանավարտ, Գյումրու «Վերածնունդ» երրորդ միջազգային փառատոնի ոսկե մեդալակիր, այս ուստարվա դօրոցի տրոմբոնի բաժնի շրջանավարտ Ռազմիկ Հարությունյանը, ով պատրաստվում է մեկնել հայկական բանակ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

 

 
 
 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: