06/16/2019

ՀՀ նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ նախագահը հյուրընկալել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 13-ին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության մի խումբ ներկայացուցիչների՝ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հյուրերն իրենց տեսակետներն են ներկայացրել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, երկրի հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումների շարքը նախաձեռնել է՝ բոլորին լսելու և տարբեր հարցերի շուրջ նրանց տեսակետներին ծանոթանալու համար:

Նա նաև հյուրերին տեղեկություններ է ներկայացրել նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են երկրում գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների զարգացմանը: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: