12/07/2019

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ՝ Ի ՇԱՀ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ՝ Ի ՇԱՀ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

Հունիսի 14-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Արարատ Կարապետյանը ՀՀ ԱԳԿԿ «Կապան» սպասարկման գրասենյակում օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադարձ համաձայնությամբ ստորագրեցին համաձայնագիր՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 02․02․2012թ․ թիվ 6-Ա և Կապան քաղաքային համայնքի ղեկավարի 13․03․2012թ․ թիվ 338-Ա որոշումների հիման վրա 27․03․2012թ․ կնքված և նոտարական կարգով վավերացված պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (Դավիթ Բեկ արձանի հարևանությամբ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին։

Նշված տարածքում հետագայում կկառուցվի Կապան համայնքի ավտոկայանը, որը նախատեսված կլինի ավտոբուսների և միկրոավտոբուսների համար։

Կապանի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի իր շնորհակալությունն է հայտնում Ա․Կարապետյանին՝ խնդրանքը չմերժելու և ի շահ համայնքի որոշում կայացնելու կապակցությամբ։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: