12/07/2019

ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հայաստանի շրջանների զգալի մասում hունիսի 16-21-ը գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: