07/23/2019

Դպրոցում կգործի նախակրթարան

Դպրոցում կգործի նախակրթարան

Գեղանուշի միջնակարգ դպրոցում կգործի նաեւ նախակրթարան: Այդ նպատակով հատկացվել են կրթօջախի մասնաշենքի երկու սենյակ եւ կից սանհանգույցը: Իսկ մինչ այդ կկատարվեն շիննորոգման աշխատանքներ, որ կիրականացնի «Էդ-Սյուն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Արմենակ Սիմոնյան):

Հուլիսի 10-ին կրթօջախ էին այցելել Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, «Չաարատ - Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը, համայնքապետարանի եւ ընկերության աշխատակիցներ: Նրանք նախ ծանոթացան կրթօջախի պայմաններին, եղան դպրոցի մարզադահլիճում, որ հիմնադրվել է ընկերության ֆինանսավորմամբ: Հետո ստորագրվեց եռակողմ պայմանագիր, որի տակ իրենց ստորագրությունն են դրել Գեղանուշի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը (պատվիրատու), «Էդ-Սյուն» ընկերության տնօրեն Արմենակ Սիմոնյանը (կատարող), իսկ շինաշխատանքների իրականացումը կֆինանսավորի «Չաարատ – Կապան» ընկերությունը (տնօրեն՝ Դավիթ Թովմասյան:

Նախատեսվում է դպրոցի բակում կառուցել «կանաչ» դասասենյակ, որտեղ կանցկացվեն բացօթյա պարապմունքներ, որի ֆինանսավորումը դարձյալ «Չաարատ – Կապան» ընկերությանն է:

Ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանը  ներկաներին տեղեկացրեց, որ ձեռնարկության սոցիալական քաղաքականության մեջ մեծ տեղ են հատկացրել մատաղ  սերնդի դաստիարակությանը եւ կրթությանը միտված ծրագրերին:

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: