07/23/2019

Մարիա Զախարովան հանդիմանել է Դոալդ Տուսկին՝ ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարության պատճառով

Մարիա Զախարովան հանդիմանել է Դոալդ Տուսկին՝ ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարության պատճառով

ՌԴ ԱԳՆ-ի թվիթերյան էջում հրապարակվել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը ԽՍՀՄ փլուզման մասին:

«Կցանկանայի հիշեցնել Դոնալդ Տուսկին, որ ԽՍՀՄ փլուզումը հանգեցրել է բազմաթիվ մարդկային ողբերգությունների, երբ տասնյակ միլիոնավոր մեր հայրենակիցներ մեկ ժամում հայտնվեցին արտասահմանում: Դա, մասնավորապես, վերաբերում է Մերձբալթիկայի ռուսալեզու բնակիչներին, որտեղ շարունակում են խախտել նրանց օրենքները», - ասվում է թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումը երջանիկ իրադարձություն է եղել վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ռուսների, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար, և չի համարվում նախորդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը: Նման գրառում պաշտոնյան կատարել էր Վրաստան կատարած այցի ժամանակ:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: