09/18/2019

Վիտալի Բալասանյանը «Մարտի 1-ի» գործով կրկին հրավիրվել է ՀՔԾ

Վիտալի Բալասանյանը «Մարտի 1-ի» գործով կրկին հրավիրվել է ՀՔԾ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կրկին հրավիրվել է ՀՔԾ «Մարտի մեկի» գործով հարցաքննության։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օգանջանյանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» քրեական գործով հարցաքննության կանչելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության միջոցով ծանուցագիր էր ուղարկվել Վիտալի Բալասանյանին, սակայն դրանից հետո ստացվել էր  Բալասանյանի դիմումը, որով վերջինս հայտնել էր, որ ծանուցագիրը` դրանում նշված հարցաքննության ներկայանալու ժամկետից ուշ է ստացել:

Բալասանյանը միաժամանակ հայտնել է, որ 2008թ.-ի մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձամբ Երևանում չի գտնվել, և այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին իր տվյալները սահմանափակվել են այնքանով, որքանով որ դրանք հասանելի են եղել հասարակության լայն շրջանակներին և տարածվել ԶԼՄ-ների միջոցով: ՀՔԾ–ից տեղեկացրեցին, որ Բալասանյանի դիմումը ստանալուց հետո, սակայն վարույթն իրականացնող մարմինը, հիշյալ քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ ունենալով, նրան հարցաքննության հրավիրելու վերաբերյալ կրկին ծանուցագիր է ուղարկել:

lurer.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: