10/18/2019

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Հոկտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների ու Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ու Առողջապահության բաժնի պատասխանատուները։
Հանդիպման նպատակը մարզի բուժհաստատությունների աշխատանքի ու դրա տարբեր բաղադրիչների քննարկումն էր։
Տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կառույցում առկա վիճակն ու խնդիրները, քննարկվեցին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին բուժանձնակազմին, շենքային պայմաններին, տեխնիկական հնարավորություններին ու սարքավորումներին, պետպատվերով ու վճարովի ծառայությունների ցուցանիշներին, ֆինանսական պարտավորություններին, ջեռուցման սեզոնին, իրավական ոլորտին եւ այլն։
Մարզպետ Հ․Պողոսյանը տնօրեններին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ առողջապահական համակարգում պետք է բացառվեն կոռուպցիոն եւ այլ արատավոր երեւույթները, որոնք կարող են բնակչության դժգոհությունն առաջ բերել, ու անհրաժեշտ է խիստ լինել նման թերացումեր թույլ տվող աշխատակիցների հանդեպ։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: