04/09/2020

Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներինե ՎՎԿ ՓԲԸ» հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարայնության հետ կապերի ծառայությունը։
«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։  
Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: